ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգների արդյունքում հավաքվել է 30 միլիոն դրամ. այն կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Նոյեմբերի 4, 2020
Մշակութային լուրեր

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը կազմակերպել էր առցանց հեռարձակվող բացօթյա Բարեգործական համերգ-դրամահավաք: Համերգների ընթացքում հանգանակված բոլոր միջոցները փոխանցվելու են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:

Տեղի է ունեցել 4 բարեգործական համերգ մայրաքաղաք Երևանի տարբեր հատվածներում: Հանգանակությունները կատարվել են թե' տեղում, թե' https://donate.armsymphony.am/ կայքի միջոցով։ Դրանց մասնակցել են…

Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի հայ կինոյի վարպետներին

Նոյեմբերի 4, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի մեծանուն վարպետներին: Արդեն իսկ հուլիսին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Ոսկե ծիրանի» կողմից ստեղծված աստղային պուրակում բացվել են Աղասի Այվազյանի և Հրանտ Մաթևոսյանի աստղերը, ի նշանավորումն վարպետների 95 և 85-ամյա հոբելյանների:

Նոյեմբերի վերջին աստղային…

Կարվի առավելագույնը Արցախցի ուսանողների կրթության շարունակականության համար

Նոյեմբերի 4, 2020
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմական իրավիճակով պայմանավորված Արցախի Հանրապետությունից տեղափոխված ուսանողների կրթության շարունակականության կազմակերպմանն առնչվող հարցեր։

Ա․ Մարտիրոսյանն անդրադարձել է կրթության իրավունքի ոտնահարման խնդրին, որն այժմ արձանագրվում է Արցախի և Հայաստանի հանդեպ…

Արցախի ժողովրդական հավատալիքները

Նոյեմբերի 4, 2020
Մշակութային լուրեր

Բնության պաշտամունքը հատուկ է արցախցիների համար: Այս տեսանկյունից բնորոշ է Քիրս լեռան պաշտամունքը, որի շուրջ ավանդություններ են հյուսվել: Մարդիկ ծնկաչոք աղոթել են Քիրս լեռանը, որի վրա բազմաթիվ ուխտատեղիներ են եղել: Ժայռերի պաշտամունքի վկայություններից է Սղնախ գյուղի պաշտվող Պուկ քար կոչվող ժայռը, որը պոկվել, կանգ է առել այդտեղ և ոչ ոքի…

Արցախցի երեխաները Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի վարչական շենքում դիտել են «Անխելք մարդը» տիկնիկային ներկայացումը

Նոյեմբերի 4, 2020
Մշակութային լուրեր

Այսօր արցախցի մի խումբ երեխաներ հյուրընկալվել էին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի վարչական շենքում:

Երևանի մետրոպոլիտենի, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի և «Սաֆիան» ընկերության համագործակցությամբ՚ արցախցի երեխաների համար կազմակերպվել է ժամանցային միջոցառում: Տիկնիկային թատրոնի դերասանները երեխաներին ներկայացրել են Հ. Թումանյանի «Անխելք մարդը»: Ներկայացման դիտումից հետո երեխաները ծանոթացել են Կարեն…

Մեկնարկել է քոլեջներ հեռակա ուսուցման դիմում-հայտերի ընդունման գործընթացը

Նոյեմբերի 3, 2020
Պաշտոնական

Մեկնարկել է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ հեռակա ուսուցմամբ ընդունելության դիմում-հայտերի ընդունման գործընթացը, որն այս տարի անցկացվում է առցանց՝ dimord.emis.am հարթակում։

Հեռակա ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգով` մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ, ժամը 18:00:

Դիմորդները դիմում-հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կարող…

Արցախցի հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցության շուրջ քննարկումները շարունակվում են

Նոյեմբերի 3, 2020
ՏՀՏ նորություններ

Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցության շուրջ հանդիպումները շարունակվում են:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած առցանց քննարկումն այս անգամ ՀՀ մարզերի և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ էր, որին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության ներկայացուցիչը և ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ…

Արցախի գանձերը. Գլխո կամ Հոռեկա վանք

Նոյեմբերի 3, 2020
Մշակութային լուրեր

Գլխո կամ Հոռեկա վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից 4 կմ հարավ-արևմուտք, անտառապատ սարալանջին: Դեռևս վաղ միջնադարից հայտնի է նաև որպես՝ Հուռեկան։ Հետագայում Գլխո վանքի տեղում 13-րդ դարում կառուցվել է նոր եկեղեցի, որը հետագայում ստացել է Հոռեկա վանք անվանումը։

Համաձայն մուտքի կիսակամար ճակատաքարի վրա փորագրված շինարարության վերաբերյալ…

Ուսման հրավեր․ «SDG Global Leader» կրթաթոշակ

Նոյեմբերի 3, 2020
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ծրագրի շրջանակում ճապոնական կողմը 2021-2023թթ. համար հայտարարում է «SDG Global Leader» երկարաժամկետ կրթաթոշակի մրցույթ:

Ծրագիրը նախատեսված է այն մասնագետների համար, որոնք ապագայում իրենց ներդրումը կունենան ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականության զարգացման մեջ:

Կրթաթոշակին մասնակցելու համար մինչև նոյեմբերի 6-ը լրացված հարցաթերթիկն անհրաժեշտ է փոխանցել ՀՀ-ում JICA գրասենյակ:

Գոհար տիկնոջ բարեգործությունները

Նոյեմբերի 3, 2020
Մշակութային լուրեր

Ո՞վ էր Գոհար աղան, ում անունը կրող մզկիթը Շուշիում 2020 թվականի նոյեմբերի 1-ին թիրախավորվել է ադրբեջանաթուրքաահաբեկչական կազմավորման կողմից:

Գոհար տիկինը /1790-1888 թթ./ Իբրահիմ խան Ջավանշիրի օրինական 4 կանանցից մեկն էր՝ վրաց իշխան Եվգենի Աբաշիձեի դստեր՝ Ջավահիր տիկնոջ դուստրը: Երկու անգամ ամուսնացած լինելով և կորցնելով ամուսիններին, հավատավոր Գոհար աղան մնում է…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: