ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջազգային գիտական միջոցառումներ՝ Բյուրականի աստղադիտարանում

Հուլիսի 27, 2021
Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ սեպտեմբերին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա 2 գիտական միջազգային միջոցառում:

Միջոցառումներից առաջինը «Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոց (2RASS)»-ն է, իսկ երկրորդը՝ «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակին (BAO-75):

«Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոց (2RASS)»-ը կանցկացվի սեպտեմբերի 13-17-ը։ Դպրոցի նպատակն է համախմբել սկսնակ աստղագետների և հարակից ոլորտների մագիստրոսների ու ատենախոսների։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 10-ը։ Դպրոցի մասին առավել մանրամասն՝ https://bit.ly/377IuTi

«Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» միջազգային գիտաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 20-24-ը։ Այն նվիրված է աստղագիտության առաջատար դերին գիտության ու մշակույթի մեջ, ինչպես նաև մարդկային գործունեության այլ ոլորտներում։ Գիտաժողովի նպատակն է բնական և հասարակական գիտությունների մեջ հաստատել ավելի լայն համագործակցություն։ Խրախուսվում է այն գիտնականների մասնակցությունը, ովքեր աշխատում են աստղաֆիզիկայի ոլորտում՝ հիմնվելով քիմիայի, կենսաբանության և այլ գիտությունների խորը իմացության վրա։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 20-ն է։ Գիտաժողովի մասին առավել մանրամասն՝ https://bit.ly/3kZmItf

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն