ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Բացօթյա համերգին կհնչեն Ա. Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները

Հուլիսի 26, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 31-ին՝ ժամը 21։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգում հանդես կգա համերգով՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին:

Համերգի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և Վահագն Հայրապետյան տրիոն։ Տրիոյի կազմում…

Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը

Հուլիսի 26, 2021
Սպորտային լուրեր

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, որոնց Հայաստանի օլիմպիական թիմը մասնակցում է 17 մարզիկով:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի է դուրս եկել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը հուլիսի 24-ին մասնակցել է հենացատկ և նժույգթափեր վարժությունների որակավորման փուլին։

Հենացատկում Դավթյանը փայլուն է հանդես եկել և վաստակելով 14.866 միավոր (առաջին ցատկ՝…

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրին տրամադրվող գումարը շարունակաբար աճելու է

Հուլիսի 26, 2021

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով մինչ օրս բնակարան է ձեռք բերել 6063 ընտանիք:

Հայաստանում իրականացվում են բնակարանային ապահովության մի շարք ծրագրեր, որոնց շրջանակում իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրմամբ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին տրամադրվում է պետական աջակցություն: Այդ նախաձեռնություններից է 2010 թվականին ՀՀ կառավարության…

Մեդալների առատություն՝ «Մաթեմատիկա» առարկայի 62-րդ միջազգային օլիմպիադայում

Հուլիսի 26, 2021
Միջազգային լուրեր

ՀՀ դպրոցականները 5 մեդալ են նվաճել «Մաթեմատիկա» առարկայի 62-րդ միջազգային օլիմպիադայում։

Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Ռուսաստանի Դաշնությունն էր, երկու տեսական փուլերով և առցանց ձևաչափով անցկացվել է հուլիսի 14-24-ը Երևանի «Քվանտ» վարժարանում։ Օլիմպիադային մասնակցել են 107 երկրների 619 աշակերտներ՝ 556 տղաներ և 63 աղջիկներ։

Հայաստանի թիմը ներկայացրել են 6 աշակերտներ՝ 5-ը…

Տավուշ ամրոցի տարածքի պեղումները նոր փուլում են

Հուլիսի 26, 2021
Մշակութային լուրեր

Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքում հուլիսի 14-ից վերսկսվել են հնագիտական պեղումները:

Այդ աշխատանքներն իրականացնելու համար ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջեի տնտեսված միջոցներից «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 10 մլն 66 հազար դրամ: Աշխատանքներում ներգրավված են նաև…

Ամենաշատ հնչող հարցը՝ «Կարո՞ղ ենք 20 օրից ավելի մնալ»

Հուլիսի 26, 2021

Սոցիալական մի շարք խմբերի 7-13 տարեկան 3200 երեխա ամառային հանգիստը կանցկացնի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնած ճամբարներում:

«Առաջին անգամ եմ ճամբարում: Այստեղ ամեն ինչ շատ հետաքրքիր է․ խաղում ենք, պարում, մրցումների մասնակցում, նոր գիտելիքներ ստանում, բայց ամենաշատն ինձ ընկերական միջավայրն է դուր գալիս: Արդեն նոր ընկերներ եմ…

Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ

Հուլիսի 26, 2021
Մշակութային լուրեր

Հուլիսի 23-ին համագործակցության քառակողմ հուշագիր է կնքվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և բարերար «Այէթնոս» ՍՊ ընկերության միջև։

Ըստ հուշագրի՝ կողմերը, կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, շահագրգռված լինելով օժանդակելու պատմամշակութային հուշարձանների

Կրթական ճամբարը համախմբել է ՀՊՏՀ-ի ուսանողներին

Հուլիսի 24, 2021
Լուրեր կազմակերպություններից

Ճանաչողական, բազմաբովանդակ ու գործնական․ այսպիսին էր հուլիսի 19-ից 21-ը ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանում անցկացված «Հմտությունների զարգացում» թեմայով եռօրյա կրթական ճամբարը։

ASUE Educational Camp-ը հարստացրել է բուհի 36 սաների, այդ թվում՝ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ամառային առօրյան՝ նրանց համախմբելով գիտելիքի, հմտությունների և փորձի փոխանակման միջավայրում։

Այդ օրերին ճամբարականներին այցելել են բուհի…

Վահրամ Դումանյանն ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի ներկայացուցիչներին

Հուլիսի 23, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանին, դերասաններ Զարուհի Հակոբյանին և Մարիաննա Դանիելյանին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Թատրոնի ներկայացուցիչները հայտնել են կոլեկտիվին հուզող հարցերը թատրոնների միավորման կապակցությամբ:

Ի պատասխան՝…

Տեղի է ունեցել գյուղատնտեսության ոլորտի որակավորումների շրջանակի մշակման աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը

Հուլիսի 23, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Գյուղատնտեսություն» որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերի մշակման աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:

Նիստը ղեկավարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Աշխատանքային խմբում ներգրավված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի, ինչպես նաև…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: