ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի համար գիտական եզակի սարքավարումներ են ձեռք բերվելու

Հոկտեմբերի 4, 2021

Մրցունակ և արդյունավետ հետազոտությունների համար ՀՀ ԳԱԱ «Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը ժամանակակից սարքավորումների անհրաժեշտություն ունի: Մասնավորապես խիստ անհրաժեշտ է համարվում իմպուլսային լազերային փոշենստեցման էպիտաքսային կայանքի և ռենտգենյան դիֆրակտոմետրի ձեռքբերումը:

ՀՀ ԳԱԱ «Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ը ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից 2020 թ. անցկացված…

Մարզերում վերաբացվել են 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններ

Հոկտեմբերի 1, 2021

Արարատի մարզի Դիտակ, Արմավիրի մարզի Լուսագյուղ, Լոռու մարզի Ձորագյուղ և Վահագնաձոր, Կոտայքի մարզի Գեղադիր և Մայակովսկի համայնքներում վերաբացվել են 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններ:

Նշված համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործարկման համար ՀՀ կառավարության սեպտեմբերի 8-ի N 1459-Ն որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 13568,8 հազար դրամ գումար էր հատկացվել`…

Հուշ-երեկո՝ նվիրված Ալեն Մարգարյանի հիշատակին

Հոկտեմբերի 1, 2021

«Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Բոլորիս Ալենը» խորագրով հուշ-երեկո՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ալեն Մարգարյանի հիշատակին:

Հուշ-երեկոյին ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Հերոսի հիշատակին նվիրված միջոցառումը կազմակերպվել է նրա զոհվելու տարելիցին՝ սեպտեմբերի 30-ին: Երեկոյի շրջանակում տեղի…

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը պարտվել է աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում

Հոկտեմբերի 1, 2021
Սպորտային լուրեր

Իսպանիայում ընթացող կանանց աշխարհի թիմային առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանի ընտրանին մրցել է Ուկրաինայի հետ և առաջին փուլում հաղթել 3:1 հաշվով, իսկ երկրորդում՝ 0,5-3,5 հաշվով պարտվել: Որոշիչ թայ-բրեյքում Հայաստանի ընտրանու կազմում Աննա Սարգսյանը հաղթել է մրցակցին, իսկ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը պարտություն են կրել:

Ուկրաինայի ընտրանին դուրս է…

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը

Հոկտեմբերի 1, 2021

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Նիստի օրակարգն այս անգամ ձևավորվել էր խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա, և զեկույցներով հանդես են եկել հենց խորհրդի անդամները։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն…

Դաս-ցերեկույթ՝ նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 152-ամյակին

Հոկտեմբերի 1, 2021
Դպրոցական անցուդարձ

Օրերս Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 6-րդբ դասարանում,Կոմիտասի անվան դասասենյակում անցկացվեց դաս-ցերեկույթ՝ նվիրված Հայ Մեծ երգահան,երգիչ ,երաժշտագետ,հայ դասական երաժշտության հիմնադիր,վարդապետ , ուսուցիչ ,բանահավաք,խմբավար Մեծն Կոմիտասին (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)։

«Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Մարիետա Վարդանյանը ներկայացրեց Մեծ երաժշտի ավանդը հայ հոգևոր երաժշտության ասպարեզում,կենսագրությունը,կյանքի վաղ տարիները Էջմիածնում,Գևորգյան ճեմարանում։

«ՀԵՊ» առարկայի ուսուցչուհի Քնարիկ…

Կայացել է ՀՀ-ԵՄ Մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 7-րդ նիստը

Հոկտեմբերի 1, 2021
Լուրեր կազմակերպություններից

Սեպտեմբերի 30-ին կայացել է ՀՀ-ԵՄ Մարդկանց միջև շփումների «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» ենթակոմիտեի 7-րդ առցանց նիստը (7th Armenia-EU Sub-committee meeting - People to People on “Employment and Social Affairs, Public Health, Training, Education and Youth,…

Համագործակցության ժպիտից սկսվում է խաղաղաությունը

Հոկտեմբերի 1, 2021
Դպրոցական անցուդարձ

2021 թվականի դեկտեմբերին լրանում է անկախ պետությունների համաձայնագրի ստորագրման 30 ամյակը, որի շրջանակում ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից ՀՀԿԳՄՍ նախարարությանն ուղղված գրության համաձայն՝ այսօր, սեպտեմբերի 30-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 8-րդ «ա» դասարանում կայացավ միասնական դաս՝ «Համագործակցության ժպիտից սկսվում է խաղաղությունը» խորագրով:

Լինելով ռուսալեզու համագործակցություն՝ դասի ակտիվությունը պայմանավորեցին 4-րդ «բ»…

Հանձնաժողովն ուսումնասիրել է գրադարանների հավաքածուները

Հոկտեմբերի 1, 2021
Մշակութային լուրեր

Ուսումնասիրվել են ԿԳՄՍ նախարարության ենթակայության գրադարանների հավաքածուները, և տարվել են հետագա օգտագործման համար ոչ պիտանի գրքերի դուրսգրման աշխատանքներ: Գրադարանները կհամալրվեն նոր գրքացանկով՝ ըստ պահանջարկի:

ԿԳՄՍՆ աշխատակիցներից կազմված հանձնաժողովն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին աշխատանքային այց է կատարել Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզային, ինչպես նաև Խնկո…

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԱՊՀ 30-ամյակին նվիրված համաժողովին

Հոկտեմբերի 1, 2021

Սեպտեմբերի 27-29-ը Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Անկախ պետությունների համագործակցության 30-ամյակ՝ արդյունքներ, հեռանկարներ» թեմայով համաժողովը։

Միջոցառմանը մասնակցել են ԱՊՀ երկրների պետական ​​մարմինների ավելի քան 300 ներկայացուցիչներ, առաջատար գիտնականներ և մասնագետներ, մի շարք պետությունների խոշորագույն գիտակրթական կազմակերպությունների ղեկավարներ:

Համաժողովին զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: