Մրցունակ և արդյունավետ հետազոտությունների համար ՀՀ ԳԱԱ «Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը ժամանակակից սարքավորումների անհրաժեշտություն ունի: Մասնավորապես խիստ անհրաժեշտ է համարվում իմպուլսային լազերային փոշենստեցման էպիտաքսային կայանքի և ռենտգենյան դիֆրակտոմետրի ձեռքբերումը:
ՀՀ ԳԱԱ «Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ը ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից 2020 թ. անցկացված «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու» մրցույթի շահառու է ճանաչվել և պետք է ձեռք բերի վերոնշյալ սարքավորումները:
Սակայն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված գնման ընթացակարգերով սարքավորումների ձեռքբերման ընթացքում առաջացել են անհաղթահարելի բարդություններ: Մասնավորապես, բանկային երաշխիք տրամադրելու ՀՀ օրենսդրության պահանջն ընդունելի չէ իմպուլսային լազերային փոշենստեցման էպիտաքսային կայանք արտադրող ընկերությունների համար, որոնք նաև նշված սարքավորման վաճառքն են իրականացնում: Այդ սարքը մատակարարման տեսքի բերելու համար մի քանի ամիս ժամանակ է անհրաժեշտ: Արտադրող օտարերկրյա կազմակերպությունները նպատակահարմար չեն գտնում այդ ընթացքում գումար ապահովադրել, ինչը պահանջում է ՀՀ պետական գնման ընթացակարգը:
Բացի դրանից` ռենտգենյան դիֆրակտոմետրի ձեռքբերման համար հայտարարված բաց մրցույթում հայտ է ներկայացրել ընդամենը մեկ մասնակից, որի գնային առաջարկը եղել է նախահաշվային արժեքից (55-60 մլն դրամ) 25%-ով բարձր (75 մլն դրամ):
Հաշվի առնելով վերը նշված սարքավորումների եզակի գիտական և գիտատեխնոլոգիական նշանակությունը` ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 30-ին կայացած նիստում որոշվել է թույլատրել գնումներն իրականացնել ուղղակի օտարերկրյա արտադրողից և գնման գործընթացներում չկիրառել ՀՀ կառավարության որոշմամբ ամրագրված գնման ընթացակարգերի կարգավորումները: Գործադիրի որոշմամբ` գնման ընթացակարգերի կազմակերպումը կիրականացվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 928.2-րդ հոդվածով սահմանված էսքրոու հաշվի պայմանագիր կնքելու եղանակով՝ նկատի ունենալով, որ պատվիրատուի կողմից պայմանագրերի արժեքի 90 տոկոսի վճարումը կհաստատվի սարքավորումները պայմանագրերով սահմանված ժամկետներում մատակարարվելուց և ընդունվելուց հետո: 10 տոկոսն էլ կվճարվի երաշխիքային սպասարկման ժամկետների ավարտից հետո:
«Իմպուլսային լազերային փոշենստեցման էպիտաքսային կայանք» բազմաֆունկցիոնալ սարքային համալիրը հնարավորություն է տալիս ատոմական մակարդակում կառավարելի պրոցեսի միջոցով ստանալ ու հետազոտել նախանշված ֆիզիկական բնութագրերով և ժամանակակից նյութագիտության ամենաբարձր պահանջներին բավարարող նպատակային նանոկառուցվածքային համակարգեր: Դրանք կիրառվում են նյութագիտության մի շարք ուղղություններում, այդ թվում՝ նաև ռադարների համար անտեսանելի ծածկույթների ստացման և հետազոտման համար: Սարքային համալիրը տեղակայվելու է Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, որը պարտավորվել է իր կազմում բացել նոր լաբորատորիա՝ ապահովելով կայանքի տեղակայման, անխափան օգտագործման, գիտական հետազոտությունների և ուսումնական հետազոտությունների անցկացման և հեռանկարային զարգացման համար անհրաժեշտ պայմաններ: Սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթի պայմանների համաձայն՝ դրանցից օգտվելու հնարավորություն ունենալու են այլ գիտական կազմակերպություններ ևս, որոնցից 9-ը (Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, ԵՊՀ, ՀԱՊՀ, ՌԱՀ և այլն) մրցույթին հայտ ներկայացնելիս հանդես են եկել որպես շահագրգիռ կազմակերպություններ:
«Ռենտգենյան դիֆրակտոմետրը» հնարավորություն է տալիս կիրառել ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիոն անալիզի հզոր և ոչ դեստրուկտիվ մեթոդ՝ բյուրեղային նյութերի ֆազային նույնականացման և կառուցվածքի որոշման համար: Այդ մեթոդով հնարավոր է նաև բարձր ճշգրտությամբ գիտական տեղեկատվություն ստանալ բյուրեղացանցի բջջի չափսերի, կողմնորոշման, լարվածության և այլ կարևոր պարամետրերի վերաբերյալ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
Նախագծային ուսուցում նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: