ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մեկնարկում է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը

Մարտի 19, 2025
Լուրեր կազմակերպություններից

Մարտի 29-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24) տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլը:

Փառատոնին մասնակցելու համար այս տարի 250 սովորող ներկայացրել է 94 նախագիծ՝ հինգ հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ:

Եզրափակիչ փուլում նրանք կներկայացնեն հետազոտությունների արդյունքները:

Հայկական համադպրոցական…

«Թատերական շաբաթ» ծրագիրը կանցկացվի նոր ու հետաքրքրիր նախաձեռնություններով

Մարտի 19, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 22-30-ը կիրականացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը:

Ծրագրին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։

Այս նախաձեռնության նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու և իրականացվելիք ծրագրերին ծանոթանալու նպատակով նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային…

Նախարար Ժաննա Անդրեասյանը հետևել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը

Մարտի 19, 2025
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հետևել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը։

Հավաքականը նախապատրաստվում է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի՝ Վրաստանի հավաքականի հետ առաջիկա հանդիպմանը:

ԿԳՄՍ նախարարը հաջողություն է մաղթել ֆուտբոլիստներին առաջիկա խաղում։ Նա զրուցել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի…

Պաշտոնյաները հետևել են Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի փորձերին

Մարտի 19, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին:

Այցի շրջանակում պաշտոնյաները…

Ուսուցիչների շուրջ 20 տոկոսի աշխատավարձը բարձրացել է՝ կամավոր ատեստավորման միջոցով․ ԿԳՄՍՆ 2024 թ. կատարողական

Մարտի 18, 2025
Լուրեր կազմակերպություններից

Բնագիտության և մաթեմատիկայի TIMSS միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի չորրորդ դասարանցիները բարելավել են մաթեմատիկայի իմացությունը` 2019 թվականին գրանցված 498-ի նկատմամբ գրանցելով 15 միավոր աճ: Այժմ Հայաստանը 513 միավոր արդյունքով հայտնվել է միջինից բարձր արդյունքներ ցուցաբերող երկրների խմբում:

Միաժամանակ կրճատվել է բնագիտության բնագավառում նվազագույն շեմը չհաղթահարող սովորողների թիվը. 82 տոկոսը հաղթահարում…

Քննարկվել է արտադպրոցական կրթության բարելավման նախադրյալներ ապահովող նախագիծը

Մարտի 18, 2025
Լուրեր կազմակերպություններից

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է սահմանել լիազորող նորմ արտադպրոցական ուսումնական…

Հայ շախմատիստները Ռումինիայում մասնակցում են Եվրոպայի անհատական առաջնությանը

Մարտի 18, 2025
Սպորտային լուրեր

Մարտի 15-26-ը Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի 10 ներկայացուցիչ:

3 խաղափուլից հետո գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 2.5 միավոր:

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային վարպետներ Արթուր Դավթյանն ու Արսեն Դավթյանը վաստակել…

Կրթության իրավունքի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները․ ԱԺ-ում ներկայացվել է 2024 թվականի կատարողականը

Մարտի 18, 2025
Լուրեր կազմակերպություններից

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Նախարարն անդրադարձել է կրթության իրավունքի բարելավման ուղղությամբ նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին և արձանագրված արդյունքներին:

Կրթության հասանելիություն և…

Հայաստանը կմասնակցի Լայպցիգի գրքի ցուցահանդեսին․ կանցկացվեն Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ

Մարտի 18, 2025
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Մարտի 27-30-ը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին:

Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսը համագործակցության և հաղորդակցության կարևորագույն մի հարթակ է, որը համախմբում է ամբողջ աշխարհի գրական համայնքներին, ընթերցողներին, պետական կառույցներին, հրատարակչություններին, գրական գործակալություններին, թարգմանիչներին, մասնավոր ընկերություններին, մեդիա մասնագետներին։

Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում ազգային և անհատական տաղավարներում կներկայացվեն ծրագրեր, որտեղ կանցկացվեն երկխոսություն-քննարկումներ,…

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Մարտի 18, 2025
Մշակութային լուրեր

Մարտի 25-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենա գալա-համերգ՝ նվիրված շանսոնի և երաժշտարվեստի համաշխարհային լեգենդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին: Համերգը կրում «Une vie d'amour» («Սիրով լի կյանք») խորագիրը:

Համերգը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության և Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային…

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան