ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Պարզ լճի տարածքում երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

Մայիսի 16, 2023
Սպորտային լուրեր

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով երկրորդ տարին անընդմեջ ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը:

Միջոցառմանը կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում…

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ

Մայիսի 16, 2023
Պաշտոնական

Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ,

Շնորհավորում եմ ձեր տեղն ու դերը մեր հասարակության կյանքում ևս մեկ անգամ շեշտելու և արժևորելու կապակցությամբ: Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետությունում Ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը: 104 տարի առաջ հիմք դրվեց բարձրագույն կրթությամբ քաղաքացիական գիտակցության ձևավորման գործընթացին, որի…

Ժաննա Անդրեասյանն ընդունել է եզդիական համայնքի ներկայացուցիչներին

Մայիսի 16, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է եզդիական համայնքի պատվիրակությանը՝ Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի (Թամոյանի) և եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ հայ և եզդի…

Հայտնի են ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության մրցույթի արդյունքները

Մայիսի 16, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. մայիսի 8-ի N 628-Ա/2 հրամանով հաստատվել է 2022 թ. դեկտեմբերին հայտարարված՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր 2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:

Մրցույթին մասնակցելու համար Գիտության կոմիտե է ներկայացվել 9 հայտ.…

Թանգարանների միջազգային օրն այս տարի կանցկացվի «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրի ներքո

Մայիսի 16, 2023
Մշակութային լուրեր

Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը, իսկ մայիսի 20-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը:

2023 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն», որը ևս մեկ անգամ վերահաստատում է թանգարանների կարևորագույն դերը համայնքների կայուն զարգացման և բարեկեցիկ հասարակության ձևավորման գործում: Որպես հեղինակավոր հաստատություններ և առանցքային հանգույցներ համընդհանուր…

Մեր առաջնային թիրախներից է, որ մինչև 2030 թ. 5-6 տարեկան երեխաների 95 տոկոսը ստանա նախադպրոցական կրթություն. Արաքսիա Սվաջյան

Մայիսի 15, 2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ներկա է եղել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Նահապետավան և Հայկասար բնակավայրերում նախադպրոցական կրթական այլընտրանքային ծառայությունների բացման արարողությանը:

Նախադպրոցական կենտրոնները ստեղծվել են ԵՄ աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում: Նախաձեռնությունը համահունչ է Հայաստան-ՅՈՒՆԻՍԵՖ 2021-2025 թթ համագործակցության ծրագրին ու 2021-2026 թթ.…

Էդգար Մխիթարյանն ու Ալեքս Գևորգյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 10-րդ մրցույթի հաղթողներ

Մայիսի 15, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-14-ն անցկացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 10-րդ մրցույթը, որն այս տարի տեղի է ունեցել Երևանում և Դիլիջանում։

Փակ քննարկման փուլի արդյունքներով մրցութային փուլերին իրավունք էին ստացել մասնակցելու 15 պատանի կոմպոզիտորներ, որոնք ընդգրկվել են 2 տարիքային խմբերում։

Ժյուրիի…

Հայագիտության հերթական տոնն էր Կրասնոդար քաղաքում

Մայիսի 15, 2023
Սփյուռքի լրատու

Հայագիտության հերթական տոնն էր Կրասնոդար քաղաքում։ «Ռուսաստանի հայերի միություն» երկրամասային բաժանմունքի և երկրամասի կրթության բաժնի ղեկավար, բազմաթիվ գրքերի,նախագծերի հեղինակ Կարինե Եսայանի ջանքերով կայացավ Հայրենագիտական օլիմպիադան,որին մասնակցում էր շուրջ հարյուր աշակերտ՝ Կրասնոդարի երկրամասից և Ռոստովի մարզից։ Կատարված կազմակերպչական ու հայրենասիրական հսկայական աշխատանքի շնորհիվ օրն իսկական տոնի էր վերածվել բոլոր ներկաների համար:

Հայտնի են 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» միջոցառման հաղթողները

Մայիսի 15, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում օրերս անցկացվել են հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։

Միջոցառման մասնակիցներին ողջունել և մրցանակակիրներին պարգևատրել են Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը և Զանգվածային սպորտի և…

Նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել են 5 էսքիզային նախագծեր

Մայիսի 15, 2023
Մշակութային լուրեր

ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի յոթերորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծեր:

Քննարկված հարցերի թվում էին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ջիվանու փողոց 68 հասցեի բնակելի տան ճակատային պատի ամրակայման և նորոգման էսքիզային նախագիծը, որը որոշակի պայմաններով…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: