ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

Հունիսի 18, 2024
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

ՀՀ պատվիրակության կազմում են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Հունիսի 18-22-ը Մյունխեն, Բեռլին և…

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման հրավեր

Հունիսի 18, 2024
Լուրեր կազմակերպություններից

2024 թվականի հունիսի 21-ին` ժամը 16:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (Կառավարական տուն 2-րդ մասնաշենք, 9-րդ հարկ) տեղի կունենա հանրային քննարկում e-draft տեղեկատվական հարթակում տեղադրված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Հանրային քննարկմանը կարող են մասնակցել երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններ, երիտասարդական ՀԿ-ներ, երիտասարդական աշխատողներ և երիտասարդներ:

Նախագիծ. հանրային քննարկման է ներկայացվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը

Հունիսի 18, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի ընդունման համար հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը, համաձայն որի՝ մինչև 2024 թվականի հուլիսի երրորդ տասնօրյակ ԿԳՄՍ նախարարության կողմից պետք է մշակվի և Կառավարության որոշմամբ հաստատվի օրենքի նախագիծը:

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումը հնարավորություն…

Սևակի գրիչը սթափեցնող է. այսօր մեծանուն գրողի հիշատակի օրն է

Հունիսի 17, 2024
Մշակութային լուրեր

Հունիսի 17-ը Պարույր Սևակի հիշատակի օրն է, իսկ տարին՝ հոբելյանական: Այսօր Պարույր Սևակի տուն-թանգարանում (Արարատի մարզի Զանգակատուն համայնք) օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվել են մեծանուն գրողի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ:

Դրանց հետևել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԿԳՄՍ…

«Ես նկարում եմ իմ իրավունքները». գեղանկարչական մրցույթ՝ 10-14 տարեկան երեխաների համար

Հունիսի 17, 2024
Մշակութային լուրեր

Եվրոպայի խորհրդի ստեղծման 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնը, Արտաքին գործերի նախարարության և Հայաստանում ԵԽ գրասենյակի համագործակցությամբ, իրականացնում է «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթը՝ 10-14 տարեկան երեխաների մասնակցությամբ:

Մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց աշխատանքների բնօրինակները Գեղագիտության ազգային կենտրոնի…

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները

Հունիսի 17, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ՀԲ ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը և այլք:

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա…

Երևանի պետական կամերային երգչախումբը «Հայնովկա» փառատոն-մրցույթին արժանացել է առաջին մրցանակի

Հունիսի 17, 2024
Մշակութային լուրեր

Լեհաստանում անցկացվել է «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության 43-րդ մրցույթ-փառատոնը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մրցույթ-փառատոնին Հայաստանից մասնակցել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում գործող Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ:

Երևանի պետական կամերային երգչախումբն արժանացել է առաջին մրցանակի՝ «Պրոֆեսիոնալ երգչախմբեր» անվանակարգում։

Նշենք,…

«Բնական արհավիրքից տուժած Ալավերդիում առանձնակի կարևոր է երիտասարդական կյանքի ակտիվացումը». Արթուր Մարտիրոսյան

Հունիսի 17, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Երիտասարդ օրակարգ» ծրագրի շրջանակում իրականացված Ալավերդու երիտասարդական քաղաքականության ֆորումին։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը, «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի «Երիտասարդների համար քաղաքացիական ներգրավվածության նպաստավոր միջավայրի բարելավում»…

Եվրոպական հնագիտության օրերի շրջանակում բացվել է «Մի վիշապաքարի պատմություն» խորագրով ցուցադրությունը

Հունիսի 17, 2024
Մշակութային լուրեր

 ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ անցկացվող «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի շրջանակում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Մի վիշապաքարի պատմություն» խորագրով ցուցադրություն։

Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը: Նրա գնահատմամբ՝ 2022 թ.-ից իրականացվող «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագիրը Հայաստանում հնագիտությամբ հետաքրքրվողների և սիրահարների համար հաջողված նախագիծ…

Երվանդ Քոչարի հիշատակի խնկարկման արարողություն՝ Երևանի քաղաքային պանթեոնում

Հունիսի 17, 2024
Մշակութային լուրեր

Այսօր լրանում է մեծանուն քանդակագործ-արձանագործ, նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը:

Այս առիթով Երևանի քաղաքային պանթեոնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մասնակցել են Երվանդ Քոչարի հիշատակի խնկարկման արարողությանը և ծաղիկներ խոնարհել արվեստագետի շիրիմին:

Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Երվանդ Քոչարի…