ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մեկնարկում է «ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը

Հունիսի 3, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ:

Ամենամյա մրցույթի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, խթանել ՏԻՄ-երի կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքները և ծրագրերի ծավալների մեծացման գործընթացը և այլն։

Մայրաքաղաք Երևանը չի մասնակցում…

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հունիսի 3, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 2021 թ. աշխարհի փոխչեմպիոն, + 92 կգ քաշային Դավիթ Չալոյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:

Հայաստանի ներկայացուցիչը Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընթացող վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակչում մենամարտել է իռլանդացի Մարտին Մաքդոնագի հետ և 3:2 հաշվով առավելության հասել մրցակցի նկատմամբ։

Օլիմպիական ուղեգրին մոտ են…

«Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովին

Հունիսի 1, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ այսօր անցկացվել է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովի հանրապետական փուլը, որին ՀՀ 46 մենթոր դպրոցներից ավելի քան 600 ուսուցիչներ են մասնակցել:

Ուսուցիչներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,…

«Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում մարզաբնակ աշակերտները մայրաքաղաքում հանդես են եկել համերգով

Մայիսի 31, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ շարունակվում է «Քույր դպրոցներ» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում Երևանում հյուրընկալվել էին ՀՀ Արմավիրի, Շիրակի և Տավուշի մարզի երաժշտական և արվեստի դպրոցների սաներն ու մանկավարժները:

Ծրագրի նախաձեռնող և կազմակերպիչ Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում Դիլիջանի արվեստի քոլեջին կից երաժշտական դպրոցի սաների և մանկավարժների մասնակցությամբ…

Կգործարկվի հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ՝ միջազգային չափանիշներին համադրելի. ստորագրվել է հուշագիր

Մայիսի 31, 2024
Լուրեր կազմակերպություններից

«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրի մշակման և իրականացման նպատակով այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև ստորագրվել է հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը:

Միջոցառման ընթացքում համագործակցության պայմանագիր է ստորագրվել նաև ՀՀ լեզվի կոմիտեի,…

Տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր կոմիտեի նիստը

Մայիսի 31, 2024
Սպորտային լուրեր

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նորաբաց գրասենյակում այսօր տեղի է ունեցել «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի նիստը:

Նիստին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, գործկոմի անդամներ Հայաստանից և…

«Կանանց հանրային դերի մասին խոսելիս ամենամեծ խոչընդոտներից մեկը կարծրատիպերն են». Ժաննա Անդրեասյան

Մայիսի 31, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) «Տեղականից դեպի գլոբալ. միավորում հանուն փոփոխության» համաժողովին, որը կրում է «Առաքելություն Հայաստան» խորագիրը։

Համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ…

Աջակցության նոր ծրագիր. սփյուռքի կրթամշակութային 4 կառույցներ կֆինանսավորվեն ԿԳՄՍՆ-ի կողմից

Մայիսի 31, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սփյուռքի համայնքների կրթական կառույցներին տրամադրում է դրամաշնորհային աջակցություն՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով:

Հանձնաժողովն ամփոփել է ստացված հայտերը. հայտնի են արդյունքները:

Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 8 կրթամշակութային կառույցներ: Հայտերը գնահատվել են՝ ըստ սահմանված կարգի, և հաղթող են ճանաչվել առավելագույն միավորներ հավաքած հետևյալ…

Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում կանցկացվի «Սիմֆոնիկ հեքիաթ» ծրագիրը

Մայիսի 31, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում հունիսի 4-ին` ժամը 19։00-ին, Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կիրականացնեն «Սիմֆոնիկ հեքիաթ» համերգային ծրագիրը։

Համերգի նպատակն է նպաստել Չարենցավան համայնքի արվեստի ու երաժշտական դպրոցներում սովորող աշակերտների երաժշտական ունակությունների բազմակողմանի զարգացմանը։

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովին Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգը

Մայիսի 31, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովին և Գլոբալ քաղաքականության ֆորումի աշխատանքներին:

Պատվիրակության կազմում էին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն…

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան