Հրազդանի Պ. Սևակի անվան հ.8 հիմն. դպրոցի՝ Անկախության օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց Iգ դասարանի կողմից: Շնորհիվ երիտասարդ դասվար Ք. Սահակյանի I դասարանցիներին հաջողվեց ծիածանել մեր եռագույնի գույները և ծիածանվել ազատ ու անկախ հայրենիքում ապրելու արժանապատվությամբ...
2016 թվականի սեպտեմբերի 15-ին Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի 9ա և 9գ դասարաններում տեղի ունեցավ միասնական բաց դաս «ԱՊՀ-ի ստեղծման 25 ամյակը» թեմայով: Սովորողները ակտիվ մասնակցություն ունեցան ողջ դասապրոցեսին: Նրանք ստեղծել էին տեսանյութեր, որում ներկայացված էր ԱՊՀ-ի ստեղծման ողջ գործընթացը, մասնակից երկրների ներգրավումը և համագործակցությունը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Ներկայացվեցին…
ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի միջն դպրոցի X դասարանի աշակերտները դասղեկ՝ Գ.Օհանյանի ղեկավարությամբ անցկացրեցին բաց դաս նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին:
Դասը սկսվեց 1990թ. օգոստոսի 23-ին ընդունած Հայաստանի անկախության գործընթացի սկիզբն ավետող «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» իրավական փաստաթղթի ներկայացմամբ:
Աշակերտները խոսեցին ՀՀ անկախության հռչակման, ՀՀ Սահմանադրության ընդունման, ՀՀ միջազգային…
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության» ծրագրի աջակից` «Մեդիկոր» հիմնադրամի ծրագրի պատասխանատու Ռիկուս Ջասոմետիին: Ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարը գոհունակություն է հայտնել «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության հետ…
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երրորդ անգամ հայտարարել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթ: Տեղի է ունեցել վերոնշյալ մրցույթի արդյունքները համակարգող մասնագիտական փորձագիտական խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳ նախարար Լևոն…
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) Տավուշի մարզի Այգեհովիտ եւ Կոթի գյուղերում բացել է ՍՄԱՐԹ ապահով սենյակներ:
COAF-ում նշել են, որ ծրագրի հիմնական նպատակն է այս տարածաշրջանում ապրող երեխաներին ու երիտասարդներին հնարավորություն տալ ապահով ու տեխնոլոգիապես հագեցած տարածքում օգտվել ժամանակակից կրթական միջավայրի առավելություններից:
«ՍՄԱՐԹ ապահով սենյակները նախագծված…
Գիտելիքի, գրի և դպրության տոնը պայծառ տրամադրություն էր ստեղծել Լճաշենի միջնակարգ դպրոցում:
Հանդիսավոր միջոցառումն սկսվեց «Առավոտ լուսոյ» շարականի կատարմամբ, որը հնչեցրեց «Մանկունք» երգչախումբը, այնուհետև «Մեր հայրենիքը» օրհներգի հնչյունների ներքո բարձրացավ հայոց եռագույնը:
Դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանը շնորհավորեց դպրոցականներին,ուսուցիչներին և հյուրերին:
Առանձնակի ջերմությամբ շնորհավորեց 1-ին դասարանցիներին, նրանց մաղթեց բարի…
ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող թվով 9 միջին մասնագիտական ուսումնական հասատատություններում «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի աջակցությամբ նոր ուսումնական տարվա մեկնարկին հիմնվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ: Սոցիալական ուղղվածությամբ կրթական ծրագրի շրջանակում հերթական լաբորատորիան բացվել է ՀՀ ԿԳՆ Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանում:
Նորաբաց լաբորատորիաներում անվճար հիմունքներով կգործի ռոբոտիկայի խմբակ, որին…
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հետ: Վրաստանի կրթության նախարար Ջեջելավան, ջերմորեն ողջունելով պատվիրակության անդամներին, հույս է հայտնել, որ այցը գործնականորեն կնպաստի երկու հարևան երկրների կրթական համակարգերի սերտ համագործակցությանը:
Նա ներկայացրել է…
Յուրաքանչյուր տարի «Ուսուցչի օրվա» նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում անցկացվում է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը տեղեկացրել է, որ այս տարի «Տարվա…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…