ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թո´ղ միշտ պանծա անկախ Հայաստանը ...

Սեպտեմբերի 19, 2016
Դպրոցական անցուդարձ

ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի միջն դպրոցի X դասարանի աշակերտները դասղեկ՝ Գ.Օհանյանի ղեկավարությամբ անցկացրեցին բաց դաս նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին:
Դասը սկսվեց 1990թ. օգոստոսի 23-ին ընդունած Հայաստանի անկախության գործընթացի սկիզբն ավետող «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» իրավական փաստաթղթի ներկայացմամբ:
Աշակերտները խոսեցին ՀՀ անկախության հռչակման, ՀՀ Սահմանադրության ընդունման, ՀՀ միջազգային դրության և հասարակական -քաղաքական կյանքի վերաբերող թեմաների շուրջ:
Հայրենասիրական և ազգապահպանության կոչով հանդես եկավ Գ. Օհանյանը, նա կարողացավ ներկաների մեջ հայրենասիրական ոգի արթնացնել, այս ամենը ամփոփվեց հայրենասիրական երգի կատարմամբ և դասարանում հայոց եռագույն դրոշի ծածանմամբ: