Մայիսին 24-ին Կապանի հ.5 հիմնական դպրոցի 4-րդ «գ» դասարանը տարրական դպրոցին հրաժեշտ տվեց «Հայի օրրան երկիր Հայաստան» դաս-հանդեսով:
Աշակերտներին տառաճանաչ դարձրած Աննա Արզումանյանը ճակատագրի բերումով բնակվում է օվկյանոսից այն կողմ`Միացյալ Նահանգներում:Իսկ նրա գործն ավարտին հասցրած,սկսնակ դասվար Լիլիթ Մարտիրոսյանը պատվով հաղթահարեց առաջին փորձությունը:
Հայրենիք և սեր.....անսահման սեր ամենայն հայկականի նկատմամբ.այս ամենով …
Հայաստանի բոլոր դպրոցներում այսօր հնչում է Վերջին զանգը, և կրթօջախի սաներին այս ղողանջները կրկին ազդարարելու են նոր ճանապարհի մեկնարկը:
Սիրելի շրջանավարտներ, դուք կյանք եք մտնում մեր պետության և ժողովրդի համար անչափ կարևոր ու բարդ ժամանակաշրջանում և անգամ ամենախաղաղ մասնագիտությունն ընտրելիս պետք է առաջնորդվեք առաջնագծում գտնվողի պատասխանատվությամբ, քանի որ մենք չունենք…
Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի I Բ դասարանի դասվար Անի Պողոսյանը աշակերտների հետ ուսումնական տարին ամփոփեց գեղեցիկ, հեքիաթային միջոցառմամբ, որը կրում էր «Գիտության լույսը» խորագիրը: Դահլիճը լի էր ծաղկանման փոքրիկներով: Հեքիաթի միջոցով դասվարը փոքրիկներին սովորեցրել է թվարկել և ընկալել հեքիաթի գեղարվեստական առանձնահատկությունները, պատմել, ճանաչել հեքիաթի դերն ու նշանակությունը: Սովորեցնում է…
Մայրենի լեզվի տառ ու բանը, հայոց ոսկեղենիկ լեզուն, Մեծ Մաշտոցի սրբազան գործը փառաբանվեց օրերես Ստեփանավանի հ.1 հիմնական դպրոցում իրականացված երկու առաջին դասարանների տառահանդեսների ընթացքում՝ դասվարներ Ս.Հարությունյանի և Օ. Զաքարյանի գլխավորությամբ: Երկու դասարաններն էլ լրջորեն էին նախապատրաստվել և կարողացան ցուցադրել գեղեցիկ միջոցառումներ: Երեխաներն իրենց խոսքում կարևորեցին մայրենի լեզվի դերը, փառաբանեցին մեզ…
Կապանի հ.13 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը, ծնողական խորհուրդը և ՎՎ Կապանի գրասենյակի աշխատակիցները կազմակերպեցին հանդիպում նվիրված ընտանիքի օրվան: «Մի գավաթ անդորր» միջոցառման շրջանակում քննարկվեցին ընտանիքին վերաբերող հարցեր: Անվանումն ընտրվել է այն հույսով, որ ունկնդրին և այցելուին կհաջողվի հերթական զրույցի ավարտին, այդ գավաթից մի կում առնել: Մի կում ՝ անդորրի ու…
Կապանի հ.13 հիմնական դպրոցի Iգ ռուսերենով ուսուցմամբ դասարանում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ «Прощай, Букварь!».Աշակերտներն արտասանեցին բանաստեղծություններ, այբուբենի տառերին նվիրված քառյակներ: Հաճելի էր լսել փոքրիկների անկաշկանդ, գեղեցիկ ու կապակցված խոսքը, ասույթներն ու հանելուկները: Նրանց հանդեձանքը և երաժշտական համարները համահունչ էին գարնանային ուրախ տրամադրությանը: Միջոցառմանը ներկա ուսուցիչները, ծնողները ստացան մեծ բավականություն, իսկ ուսուցչուհին…
Կապանի հ.13 հիմնական դպրոցում մայիսի 22-ին կայացավ «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում ծնողների հետ վերջին սեմինարը` «Սթրեսի կառավարում և զայրույթի վերահսկում» թեմայով:
Դասընթացի խնդիրներն էին օգնել ծնողներին հասկանալ`
1.ինչ է սթրեսը և ինչպես այն հաղթահարել
2.Ինչ է զայրույթը, նրա կանխարգելումը և վերահսկումը:
Դասընթացի սկզբում դասընթացավար Մ. Մովսիսյանը և…
Մայիսի 22-ին Կապանի հ.5 հիմնական դպրոցի 4-րդ ա դասարանն ամփոփեց իր ձեռքբերումները տարրական դպրոցում: Որպես հիմնական դպրոցի եզրագծի ազդարարում` դպրոցի տնօրենին դիմավորեցին աղ ու հացով:
Դասի մուտքն աշխարհաստեղծման յոթնախորհուրդն էր, որի վրա հենվեցին յոթնապատիկ հրաշալիքներ: Դասվար Գ. Հարությունյանը տարրական դպրոցի գիտելիքների հենքով փորձեց բացահայտել աշակերտներին հասանելի ևս յոթ հրաշալիք.…
Մայիսի 20-ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի աշակերտներ Լուսինե Թունյանը, Մերի Մելիքյանը, Հմայակ Ոսկանյանը և Տիգրան Տարոնյանը քիմիայի ուսուցչուհի Նոնա Կոստանյանի նախաձեռնությամբ մասնակցեցին Ա.Երզնկյանի անվան հ.118 ավագ դպրոցում կազմակերպված աշակերտական կոնֆերանսին, որտեղ Լուսինե Թունյանը և Մերի Մելիքյանը կարդացին «Ֆոտոսինթեզ» զեկուցումը, իսկ Հմայակ Ոսկանյանը և Տիգրան Տարոնյանը ապահովեցին համակարգչային գործընթացը:…
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի գիտության, գիտահետազոտության և մշակույթի նախարար Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում աստղաֆիզիկայի զարգացմանը նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով :
Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ հայ-գերմանական հարաբերություններում կրթագիտական համագործակցությունը կարևոր դերակատարություն ունի:…
Ինչպե՞ս խուսափել պատրաստի կաղապարներից և զարգացնել 4-րդ դասարանցու ստեղծագործական միտքը: Ներկայացվում է ինտեգրված մոտեցում՝ համադրելով դասական երաժշտությունը, հայ կերպարվեստի գլուխգործոցները և գրականությունը: Սա հնարավորություն է տալիս երեխային «լսել» նկարը և…
Նյութը ներկայացնում է «Գտի՛ր հաջորդը» մեթոդական հնարքի կիրառումը մաթեմատիկայի դասերին: Աշակերտը, ուշադիր զննելով թվային շարքը, պետք է վերհանի թաքնված օրինաչափությունը և շարունակի այն: Սա զարգացնում է վերլուծական միտքը, ուշադրության կենտրոնացումը…
Հարգելիներս, եկեք քննարկենք, թե Ինչպե՞ս են AI գործիքները (օրինակ ChatGPT, Grammarly, DeepL) ազդում անգլերենի ուսուցման վրա: Արդյո՞ք AI-ն ստեղծում է նոր բառապաշար և խոսքային ոճեր, օրինակ, կարճ, կոնկրետ, “clear-cut†պատասխանների…
Հոդվածում ամփոփված է «Պայմաններ և տրամաբանական ելքեր» թեմայի դասավանդման փորձը: Օգտագործելով ինտերակտիվ խաչբառեր և թվային խաղեր՝ ցույց է տրվում, թե ինչպես է ծրագրավորման «կախարդանքը» օգնում երեխաներին ավելի արագ ընկալել մաթեմատիկական…
Գրականության դասերի կազմակերպումը բնության գրկում արդյունավետ մանկավարժական մեթոդ է, որը նպաստում է ուսումնական գործընթացի ակտիվացմանը և սովորողների ստեղծագործական մտածողության զարգացմանը:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց