ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մարտի 21-22-ը պաշտոնական այցով գտնվել է Մոսկվայում, որտեղ հանդիպում է ունեցել ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի սննդի ճյուղային ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Չերնիգովը և նույն ինստիտուտի ծրագրերի ղեկավար Ելենա Բոլոտնիկովան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ կառավարության հովանավորությամբ և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա ֆինանսավորման, համագործակցության ձևաչափին և շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր։
ՀՀ կրթության և գիտության նախարարը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի կառավարությանը` ծրագրի օժանդակության համար, ընդգծել է ՀՀ կառավարության մտադրությունը` ազգային ծրագրի ընդլայնման ուղղությամբ: Լևոն Մկրտչյանը ներկայացրել է ծրագրի ներդրման, վերահսկողության և գնահատման ինստիտուցիոնալիզացման կարևորությունը և նշել, որ այդ նպատակով ՀՀ կառավարությունը ստեղծել է «Դպրոցական կայուն սնունդ» հիմնադրամը:
ՌԴ ֆինանսների փոխնախարար Ստորչակը գոհունակություն է հայտնել Հայաստանում ծրագրի իրականացման արդյունավետության վերաբերյալ, ինչպես նաև մատնանշել է, որ ծրագրի իրագործումը Ռուսաստանի համար Հայաստանի հետ գործակցության առաջնահերթությունների շարքում է: Նա վերահաստատել է ՌԴ պատրաստակամությունը ծրագրի շարունակականության ապահովման, ինչպես նաև հիմնադրամի կայացմանն աջակցություն ցուցաբերելու գործում:
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում արդեն 7 տարի է 1-4-րդ դասարանների երեխաները ստանում են անվճար սնունդ: Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, ՀՀ կառավարության և Ռուսաստանի սննդի ճյուղային ինստիտուտի ջանքերով: 2014 թվականից առ այսօր ՀՀ կառավարությունն իրականացնում է «Դպրոցական կայուն սնունդ» ազգային ծրագիրը, որի շրջանակում ՀՀ երեք մարզերում՝ Արարատում, Վայոց Ձորում և Սյունիքում: Սեպտեմբերից ազգային ծրագիրը կընդգրկի նաև չորրորդ մարզը` Տավուշը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…