ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու «Հայկական Սիվիտաս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է աջակցություն Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների, ֆինանսական և քաղաքացիական կրթության (ԺԿՄԻԿ) զարգացմանը: Կարևորելով համագործակցությունը՝ նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ Կրթության և գիտության նախարարությունը փորձում է հնարավորինս ընդլայնել հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակը. «Մենք բարձր ենք գնահատում հասարակական կազմակերպությունների բոլոր նախաձեռնությունները: Մեր իրականության մեջ կան կազմակերպություններ, որոնք տարիներ շարունակ գործունեություն են ծավալում, աջակցելով մեր աշխատանքներին և մեզ հետ միասին ունենալով ընդհանուր նպատակներ»,- նշել է Լևոն Մկրտչյանը: Նախարարի խոսքով՝ «Հայկական Սիվիտաս» հասարակական կազմակերպության գործունեությունը գնահատելի է մասնավորապես քաղաքացիական կրթության, ինչպես նաև վերջին շրջանում ՀՀ կառավարության կողմից առաջնահերթ դիտարկվող ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության զարգացման ասպարեզում: Կազմակերպության տնօրեն Ա. Շագաֆյանն ընդգծել է, որ իրենց համար չափազանց կարևոր է ԿԳՆ-ի հետ համագործակցությունը, որը հնարավորություն կտա իրենց աշխատել ավելի համակարգված և նպատակային. «Կրթության ոլորտում հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարևոր է, սակայն այն չի կարող թիրախավորված և նպատակային լինել, եթե չի համաձայնեցվում է նախարարության հետ»,- իր խոսքում նշել է Ա. Շագաֆյանը՝ շնորհակալություն հայտնելով նախարարին համագործակցության առաջարկն ընդունելու համար:
Համագործակցության հուշագրով նախատեսվում է համատեղ ծրագրերի իրականացում, համապատասխան տեղեկատվության փոխանակում, ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթության ոլորտում փորձագիտական և մասնագիտական միասնական ներուժի օգտագործում, պետական մարմինների, տեղական և միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ համակարգված աշխատանքների իրականացում:
Առանձնակի կարևորվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ներառական կրթության նպատակների իրականացումը, ինչպես նաև հանրակրթության որորտում քաղաքացու ֆինանսական գրագիտության չափորոշիչների և ծրագրերի ստեղծումը: Հուշագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց