ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ներառականությունը պետք է դիտարկել ամբողջության մեջ. Լ. Մկրտչյան

Փետրվարի 21, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է  «Human Rights Watch» միջազգային կազմակերպության փոխտնօրեն, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ղեկավարի տեղակալ Ջեյն Բյուքենենի  և նույն կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիայի  գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ մեր երկիրը բավականին ճանապարհ անցել է դեպի ներառական կրթություն և տեսական փուլից այժմ քայլ է կատարում դեպի գործընթացի: «Տարիներ առաջ, երբ ընդամենը ներառական կրթության գաղափարախոսությունը մուտք գործեց Հայաստան, հասարակությունը խիստ բացասական ընդունեց` համարելով, որ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ միևնույն դպրոցում կրթություն ստանալը հոգեբանորեն կազդի մյուս երեխաների վրա: Տարիներ անց հասարակության մոտ այդ առումով լուրջ դրական տեղաշարժեր արդեն առկա են»,-նշել է նախարարը: Նա  հյուրերին տեղեկացնել է, որ  մինչև 2025 թվականը Հայաստանը պետք է անցնի համընդհանուր ներառական կրթության: Միաժամանակ խոսելով  ներառական կրթության գաղափարախոսության մասին` նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ ներառականությունն առավել մեծ ընդգրկում ունի, քան հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության ապահովումն է: «Ցանկացած փոքրամասնության` սկսած սիրիահայ երեխաներից մինչև առանձնահատուկ կարողություններով օժտված երեխաների կրթության ապահովում` ներառական կրթության շրջանակում պետք է իրականացվի, հետևաբար կարծում ենք, որ բարեփոխումներ իրականացնելիս ներառականության գաղափարախոսությանը պետք է մոտենալ ամբողջության մեջ և ժամկետների առումով  շտապողականություն չցուցաբերել»: Այս համատեքստում Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ ներկայում մարզ առ մարզ անցում է կատարվում  ներառական կրթության, իսկ 2017 թվականից պետական բյուջեում ընդգրկվել է  ուսուցչի օգնական հաստիքը, որի կարևորությունը հաշվի առնելով նախատեսվում է վերապատրաստման լուրջ ծրագիր իրականացնել:
Հանդիպման ընթացքում  տիկին Բյուքենենին տեղեկացրել է, որ Երևան այցի նպատակներից մեկն էլ Հայաստանում որակյալ ներառական կրթության  մատչելիության վերաբերյալ հաշվետվության հրապարակումն է: 
«Human Rights Watch»-ի փոխտնօրենի ներկայացմամբ, ներառական դպրոցներ հաճախող հաշմանդամություն ունեցող աշակերտների մի մասի ծնողները ստիպված են լինում  մինչև դպրոցական օրվա ավարտը  մնալ  դպրոցում, քանի որ երեխաները դեռևս մեկուսացված են զգում դասարանի մյուս աշակերտների շրջանում: Ըստ տիկին Բյուքենենի` հատկապես մարզերում  ծնողների մի մասը  խուսափում է երեխաներին ուղարկել ներառական կրթությամբ դպրոցներ` ուսուցումը կազմակերպելով տնային պայմաններում: Այս հանգամանքը  տիկին Բյուքենենին մտահոգել էր 2 առումով` նախ, որ դպրոց չուղարկելու պատճառներից է դպրոցական շենքերի ֆիզիկական անհամապատասխանությունը կրթության առանձնահատուկ պայմաննների կարիք ունեցող երեխաների համար, և  տնային  ուսուցման անարդյունավետությունը, որը խաթարում է երեխաների բնականոն կրթական գործընթացը: Նրա բնորոշմամբ` «տնային ուսուցման»  անվանման տակ որոշ ծնողներ ներառական կրթության դպրոց չուղարկելով երեխաներին` սահմանափակում են  երեխաների կրթություն ստանալու իրավունքը:
Բարձր գնահատելով «Human Rights Watch»-ի իրականացված հետազոտության արդյունքները` նախարար Լևոն Մկրտչյանը հավաստիացրել է, որ այս կազմակերպության խորհրդատվությունները կարևոր են մեր երկրի համար` համընդհանուր ներառականության անցման ճանապարհին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Կկիսվեք փորձով՝ ինչպես եք համադրել ավանդականն ու ԱԲ-ն դասին:

    Թեմայի հեղինակ՝ Gayane1999

    Դասավանդումը և Արհեստական Բանականությունը Ես Գայանե Գրիգորյան եմ, դասավանդում եմ Երասխի միջնակարգ դպրոցում Հայոց լեզու և Գրականություն առարկաներ: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթության համակարգը վերջին տարիներին կանգնած է նոր մարտահրավերների առաջ.…

  • Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ

    Թեմայի հեղինակ՝ Նունե79

    Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ կարևորվում…

  • ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Բուլինգի կանխարգելումը կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…