Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակն ներկայացրել է «Անկախության սերունդ հետազոտություն երիտասարդների շրջանում, Հայաստան 2016թ.» ուսումնասիրության արդյունքները: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային համակարգող Յուլիա Բլեզիուսը:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, նշել է, որ նման հետազոտությունները կարևոր են, քանի որ դրանք բացահայտում են երիտասարդությանը հուզող հարցերը և օգնում նախարարության աշխատանքի պլանավորմանը և ճիշտ, թիրախավորված որոշումների կայացմանը: «Շատ կարևոր է հասկանալ հանրային կարծիքը, մանավանդ թիրախավորված այն խմբի, ում համար մենք, ի վերջո, աշխատում ենք: Տվյալ պարագայում հետազոտությունն անդրադարձել է բարձրագույն կրթության ոլորտին, որում հիմնականում երիտասարդությունն է ներառված: Հարկ է ընդգծել, որ բարձրացված հարցերը նորություն չեն, սակայն ներկայացված շատ դիտարկումներ առաջնահերթ են նաև նախարարության համար: Բարձրացված հարցերի մեջ կան խիստ կարևոր մի քանի շեշտադրումներ, օրինակ, բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման ցածր լինելը, որի արդյունքում անվճար սովորողների թիվը շատ փոքր է: Հետևաբար սրվում է սոցիալական անարդարության հարցը, քանի որ համակարգում սովորում են նրանք, ովքեր վճարունակ են: Հետազոտության մեջ բարձրացվել է նաև կրթության որակի խնդիրը, ինչպես նաև մեկ այլ դիտարկում՝ այսօր մեր երկում կրթությունը դիտարկվում է ոչ թե որպես մշակութային, այլ սոցիալական արժեք, մասնավորապես, շատերը գնում են սովորելու ոչ թե հետագա կյանքի որակը բարելավելու, գիտելիք ստանալու նպատակով, այլ պարզապես դիպլոմ ձեռքբերելու և հետագայում աշխատանքի հնարավորություն ունենալու համար: Ինձ համար դա վիճելի եզրահանգում է, որի շուրջ կցանկանայի որոշ քննարկումներ ծավալվեին: Իսկ ընդհանուր առմամբ՝ հետազոտությունը հետաքրքիր էր և ցանկալի կլիներ շարունակել համագործակցությունը հիմնադրամի հետ, որպեսզի ևս մեկ քայլ առաջ գնանք և գործնական առաջարկներ ձևավորվենք՝ բացահայտված խնդիրների ուղղությամբ»,-նշել է նախարարի տեղակալը:
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային համակարգող Յուլիա Բլեզիուսը նշել է, որ հետազոտությունը նախաձեռնել են՝ հասկանալու, թե երիտասարդներն ինչպես են նախաձեռնում փոփոխություններ, առաջ տանում դրանք և հաջողությունների հասնում. «Հետազոտությունը պարզել է, որ լուրջ խնդիր է մասնագիտական կրթություն ստանալու համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների սակավությունը: Երիտասարդների 24,3 %-ը չի ցանկանում շարունակել կրթությունը հենց այդ պատճառով: Մյուս կողմից` երիտասարդների գիտելիքները չեն երաշխավորում ըստ մասնագիտության աշխատանք գտնելը: Երիտասարդների միայն 35,4 տոկոսն է աշխատում իր մասնագիտությամբ»,- մասնավորապես, նշել է նա:
Հետազոտության հիմնական արդյունքների ներկայացմանը հաջորդել են քննարկում և հարցուպատասխան:
Նշենք, որ «Անկախության սերունդ. հետազոտություն երիտասարդների շրջանում» հետազոտությունն իրականացրել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակը` ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հետ: Հարցմանը մասնակցել է Երևանի ու մարզերի 14-29 տարեկան 1200 երիտասարդ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, եկեք անկեղծ լինենք՝ այսօրվա «դիջիթալ» սերնդին դժվար է զարմացնել պատմական փաստերի պարզ վերարտադրությամբ: Հանրակրթության պետական նոր չափորոշիչը (ՀՊՉ) մեզնից պահանջում է ձևավորել կարողունակություններ, իսկ դա նշանակում է՝ աշակերտը…
Յուրաքանչյուր արձակուրդի նախաշեմին մեզնից շատերը կանգնում են նույն հարցի առաջ՝ ծանրաբեռնե՞լ տարրական դասարանների երեխաներին տնային հանձնարարություններով, թե՞ թույլ տալ, որ լիարժեք հանգստանան: Մի կողմից վախենում ենք, որ ձեռք բերած գիտելիքները…
Ուսումնական տարվա ընթացքում բոլորս էլ կազմակերպում ենք դասարանական էքսկուրսիաներ, բայց հաճախ բախվում ենք մի խնդրի. ինչպե՞ս անել, որ ուղևորությունը չվերածվի պարզապես աղմկոտ զվարճանքի և ուտելու պրոցեսի, այլ ծառայի իր բուն՝…
Այսօր կցանկանայի քննարկման դնել մի թեմա, որը շատ կարևոր է մեր աշակերտների ինքնուրույն խոսքի զարգացման համար՝ էսսեի կամ դատողական շարադրության ուսուցումը կրտսեր դպրոցականներին: Հաճախ երեխաները հիանալի վերապատմում են, բայց երբ…
Կառլ Ֆրիդրիխ Գաուսը Կառլ Ֆրիդրիխ Գաուսը (1777–1855) համարվում է պատմության մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, ում հաճախ անվանում են «Մաթեմատիկոսների արքա» (լատիներեն՝ Princeps Mathematicorum): Նա ծնվել է Գերմանիայում, աղքատ ընտանիքում, սակայն նրա…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց