Ստորև բերված է վեբկայքերի հավաքածու, որտեղ դուք կարող եք գտնել մաթեմատիկական տպվող աշխատաթերթերի (հանձնարարությունների) լայն տեսականի, որոնք կարող եք օգտագործել ձեր դասարանում՝ մաթեմատիկայի ուսուցման ընթացքում: Այս կայքերից ոմանք առաջարկում են նաև մաթեմատիկայի ուսուցման այլ նյութեր, ներառյալ ինտերակտիվ խաղեր, հանելուկներ, գործողություններ, գործիքներ և շատ ավելին: Աշխատանքային թերթերի մեծ մասը, որոնք դուք կգտնեք այս կայքերում, PDF կամ HMT ֆայլերով են: Դուք կարող եք նախադիտել աշխատաթերթերը նախքան դրանք ներբեռնելը: Բացի այդ, այս կայքերից մի քանիսը, չնայած որ առաջարկում են անվճար աշխատաթերթեր, լրացուցիչ գրանցում են պահանջում՝ իրենց տրամադրած նյութերին լիարժեք հասանելիություն ունենալու համար: Մաթեմատիկայի աշխատաթերթերը հավաքված են բազմաթիվ կատեգորիաներում և կարող են որոնվել ըստ դասարանի կամ թեմայի:
Super Teacher Worksheets-ը տրամադրում է աշխատաթերթերի լայն տեսականի: Առաջարկվող աշխատաթերթերն ընդգրկում են մաթեմատիկայի տարբեր ոլորտներ, այդ թվում՝ հանրահաշիվ, երկրաչափություն, հավանականություն, գրաֆիկներ և շատ ավելին: Թեև աշխատաթերթերից և գործողություններից շատերն անվճար են, բայց բոլոր նյութերին անսահմանափակ մուտք ունենալ համար անհրաժեշտ է անդամակցություն Super Teacher Worksheets-ին: Բացի մաթեմատիկայի աշխատաթերթերից կայքը տրամադրում է նաև «կարդալն ըմբռնելու հմտություններ, ուղղագրության ցանկեր, ձեռագրի պրակտիկայի թերթիկներ, քերականական աշխատաթերթեր, տոնական տպագրություններ և շատ ավելին»:
Math Drills-ը պարունակում է հազարավոր անվճար մաթեմատիկական աշխատաթերթեր, որոնք կարող եք օգտագործել ձեր դասարանում: Աշխատանքային թերթիկներ որոնելու համար օգտագործեք կայքի որոնման գործառույթը կամ զննեք հրամանացանկի կատեգորիաները: Կան չափումների, երկրաչափության, հանրահաշվի, վիճակագրության և այլնի աշխատաթերթեր:
Dads Worksheets-ն առաջարկում է հազարավոր մաթեմատիկական աշխատաթերթեր, որոնք նախատեսված են դասարանում օգտագործելու համար: Այն նաև առաջարկում է մաթեմատիկական խաղեր, հանելուկներ և մի քանի մաթեմատիկական գործիքներ (օրինակ՝ տարբեր կիրառության հաշվիչներ, հետհաշվարկի ժամանակաչափ, հռոմեական թվերի փոխարկիչ և շատ ավելին): Մաթեմատիկայի աշխատաթերթերը դասավորված են հետևյալ կատեգորիաներով՝ հիմնական մաթեմատիկական աշխատաթերթեր (գումարում, հանում, բաժանում, բացասական թվեր և այլն), կոտորակային աշխատաթերթեր (կոտորակների կրճատում, համեմատություն, հանում, բաժանում, կոտորակային տասնորդական տոկոս և այլն), տեքստային խնդիրներ, այլ աշխատանքային թերթիկներ (չափումներ և փոխարկումներ, նախշեր և փազլներ) և այլն։
Նյութի աղբյուրը. Educatorstechnology
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց