ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ավարտական քննությունների նոր կարգն ընդլայնում է աշակերտների ընտրության ազատությունը

Նոյեմբերի 25, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ներկայացրել է «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը», որը հաստատվել է ընթացիկ տարվա նոյեմբերի 17-ին՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով

Ներկայացնելով ավարտական քննությունների կազմակերպման նոր աշխատակարգը, Նարինե Հովհաննսիյանը նշել է, որ հիմնական փոփոխությունը վերաբերում է ավագ դպրոցի 12-րդ դասարանում ավարտական և  միասնական քննությունենրի անցկացմանը: 
Ըստ այդմ՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ՝ դեկտեմբերի 24-30-ը և/կամ հունիսի 1-24-ը: 12-րդ դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին հանձնում է միայն այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: 
Հունիսին՝ միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել միայն այն առարկաներից, որոնք  չի հանձնելու միասնական քննությունների համակարգով:
Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 1-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին: Հաստատության տնօրենը դեկտեմբերի 1-ից մինչև 10-ը ներառյալ քննություններ հանձնողների դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ):  
«12-րդ դասարանցուն հնարավորություն է տրված հիմնական ավարտական քննությունները հանձնել դեկտեմբերի վերջին: Իսկ արդեն երկրորդ կիսամյակում նա կարող է ընտրել այն երեք հիմնական առարկաները, որոնք անհրաժեշտ են բուհ ընդունվելու համար: Նույնիսկ եթե սովորողը բուհ դիմելու մտադրություն չունի և միասնական քննություններ հանձնել չի կամենում, նա պետք է ընտրի առնվազն երեք առարկա՝  երկրորդ կիսամյակում  խորացված ուսումնասիրելու համար»,- նշել է հանրակրթության վարչության պետը՝ հրավիրելով, որ նոր աշխատակարգը որևէ պարտադրանք չի ենթադրում: Աշակերտն ինքն է ընտրում, թե որ քննությունները հանձնել դեկտեմբերին,որոնք թողնել հունիսին:

12-րդ դասարաններում պետական ավարտական քննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով.
•    «Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 26 
•    «Մաթեմատիկա» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 28
•    «Հայոց պատմություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 29
•    «Ռուս գրականություն» /բանավոր/ ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում
•    «Մայրենի լեզու և գրականություն» /բանավոր/ ազգային փոքրամասնությունների դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի  ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում
•    «Ֆիզկուլտուրա» /ամփոփիչ ստուգարք/-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում:

Նարինե Հովհաննիսյանը նաև տեղակացրել է,որ երկրորդ կիսամյակում երեք առարկայի ընտրությունն ու խորացված պարապմունքները դպրոցներում որոշակի խնդիրներ են առաջացնում՝ դասացուցակների փոփոխությամբ պայմանավորված. «Այդ բոլոր հարցերի առնչությամբ դպրոցների տնօրենները և ուսուցիչները ստանում են պարզաբանում և կարծում եմ, որ կկարողանաք գործընթացը սահուն կազմակերպել»,- նշել է Ն. Հովհաննիսյանը: Վարչության պետի խոսքով՝ ավարտական քննությունների նոր աշխատակարգի անցկացումն ավելի դյուրին կլինի առանձնացված ավագ դպրոցներում, որտեղ ուսուցումը հոսքային դասարաններում է կատարվում: Նոր աշխատակարգի կիրառումը տեխնիկապես ավելի դժվար է գյուղական համայնքների միջնակարգ դպրոցներում, սակայն այստեղ ևս ճկուն  մոտեցում ցուցաբերելու դեպքում խնդիրներ չեն առաջանա: Ն.Հովհաննիսյանի խոսքով՝ 12-րդ դասարանում դասացուցակի բեռնաթափման խնդիրը տարիներ  շարունակ բարձրացվել է աշակերտների և նրանց ծնողների կողմից. «Մենք անընդհատ լսում էինք դժգոհություններ, որ ենթադրենք աշակերտը գնալու է տնտեսագիտական ֆակուլտետ, ապա նրան օրինակ՝ «Պատմություն» առարկայից պետք  է ազատել, որպեսզի կարողանա պատրաստվել բուհական քննություններին: Բողոքներ կային, որ երեխաները հոգնում են, ֆիզիկապես չեն հասցնում և՛ պարապել, և՛ դասերին հաճախել: Մենք այդ խնդրին տվել ենք լուծում: Երկրորդ կիսամյակում 12-րդ դասարանցիների շաբաթական ծանրաբեռնվածությունը լինելու է 31 դասաժամ, որից 10-ական ժամերը կհատկացվեն իրենց կողմից ընտրված առարկաներին, իսկ 1 ժամը՝ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկային, որը պարտադիր է  բոլորի համար: Փաստորեն դպրոցը երկրորդ կիսամյակում երեխային շաբաթական 10 ժամով որևէ կոնկրետ առարկա է ուսուցանում, որը նրան հնարավորություն կտա  դպրոցի գիտելիքով հաղթահարել բուհի ընդունելության շեմը»,- նշել է Ն.Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նոր կարգի նպատակը կրկնուսույցների դեմ ուղղված քայլ չէ: Երկրորդ կիսամյակում ևս աշակերտները պարտավոր են կանոնավոր դասի հաճախել: Առանձին դեպքերում, երբ աշակերտը դեկտեմբերին հանձնել է ավարտական քննություն, սակայն հետագայում   մտափոխվել է և որոշել է նույն առարկայից հանձնել նաև միասնական քննություն, նա այդ իրավունքը կունենա: Ամեն դեպքում  12-րդ դասարանի ուսումնական գործընթացն ավարտվում է հունիսին՝ բոլոր քննությունները հանձնելուց հետո և ավարտական փաստաթղթերը՝ ատեստատները, ինչպես միշտ տրվելու են  հունիսի վերջին:

Հավլենք նաև, որ համաձայն նոր աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և պետական ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը: 

9-րդ դասարանի ավարտական քննություններն անցկացվում են. 
•    «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` փոխադրություն. քննությանը տրվում է 90 րոպե,
•    «Գրականություն» առարկայից` բանավոր, 
•    «Հայոց պատմություն» առարկայից` բանավոր, 
•    «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր. քննությանը տրվում է 120 րոպե,
•    «Բնագիտություն» առարկայից` «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներց գրավոր՝ սովորողի ընտրությամբ. քննությանը տրվում է 120 րոպե,
•    «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) առարկայից` բանավոր` աշակերտի ընտրությամբ,
•    «Ֆիզկուլտուրա» առարկայից` քննաշրջանի ընթացքում (նորմատիվների հանձնում),
•    «Ռուս գրականություն» առարկայից` բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար, 
•    «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից` բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար:

4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է.
•    «Մայրենի» առարկայից` թելադրություն. քննությանը տրվում է 60 րոպե
•    «Մաթեմատիկա»  առարկայից` գրավոր. քննությանը տրվում է 60 րոպե
•    «Ռուսաց լեզու» առարկայից` բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարաններում,
•    «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից` բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարաններում: 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան