Այս տարվա՝ հոբելյանական Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը չի նախատեսում որևէ նեղ թեմատիկ աշխատանք, այլ նվիրված է Հայոց աշխարհին՝ իր բոլոր հնարավոր դրսևորոմներով. անցյալով, ներկայով, ապագայով, պատմությամբ, արվեստով, գրականությամբ…
Սակայն, կազմակերպիչների համար հատկապես ցանկալի է անդրադարձը հայկական հեքիաթներին, պոեզիային և ազգային տոներին ու ծեսերին:
Վերջնական թեմատիկայի և գաղափարի ընտրությունը վերապահվում է գործող մանկավարժին: Խրախուսելի է խմբում միասնական թեմայով արված նկարաշարքը կամ նախագծային աշխատանքը։
Մրցույթ-փառատոնի մասնակիցները
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել երկու տարիքային խմբեր՝
Մրցույթ-փառատոնի անցկացման կարգը
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով:
Առաջին փուլում աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` մինչև 2020 թ. հունիսի 14-ը: Մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրվում են լավագույն աշխատանքները` ցուցահանդեսին մասնակցելու և պատկերագրքի տպագրման համար:
Երկրորդ փուլում մասնակիցները ներկայացնում են իրենց աշխատանքների բնօրինակները` ցուցադրության համար: Ցուցահանդեսին ներկայացված նկարների հեղինակներից կընտրվեն հիմնական և խրախուսական մրցանակակիրները՝ առանձնաբար սփյուռքից և Հայաստանից ու Արցախից:
Ստեղծագործությունների գնահատման հիմքերը
Գնահատման համար հիմք են հանդիսանում հետևյալ չափանիշները.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Արտանկարված կամ նախկինում մրցույթում ընդգրկված աշխատանքները չեն ընդունվելու:
Մանկավարժի ուղեցույցը
Մրցույթ-փառատոնի կազմակերպիչները մանկավարժի աշխատանքի ընթացքում նախատեսում են հետևյալ երեք բաղադրիչների ներդաշնակ իրականացումը՝
ա/ ուսումնական
բ/ ազգային դաստիարակչական
գ/ գեղագիտական
ա/ Ուսումնական բաղադրիչի մասով մանկավարժից ակնկալվում է՝
բ/ Դաստիարակության բաղադրիչի մասով մանկավարժից ակնկալվում է՝
գ/ Գեղագիտական բաղադրիչի մասով մանկավարժից ակնկալվում է՝
Նախորդ տարիների պոեզիային, հեքիաթներին և ազգային տոներին ու ծեսերին նվիրված մրցույթների համացանցային ցուցահանդեսների մասնակիցների աշխատանքներին կարելի է ծանոթանալ Ֆեյսբուքյան էջում:
Ենթադրվում է, որ երեխաների հետ աշխատանքի ծավալը և բնույթը կախված պետք է լինի երեխաների տարիքային առանձնահատկություններից, ինչպես նաև Հայաստանում, Արցախում և սփյուռքում առկա հնարավորություններից: Ուստի, յուրաքանչյուր մանկավարժ ինքն է սահմանում իր աշխատանքի ծավալը և բնույթը՝ փորձելով որոշակի չափով անդրադառնալ թեմային:
Մեթոդական աջակցությունը մանկավարժին
Նախապատրաստական փուլին աջակցելու և մանկավարժների միջև շփման ու փորձի փոխանակման համար ֆեյսբուքում գործելու է միջոցառման վերնագրով բաց խումբ՝ «Համահայկական X մանկապատանեկան մրցույթ-փառատոն»:
Աշխատանքներին ներկայացվող տեխնիկական պահանջները
Նկարները պետք է լինեն A2 (420x594մմ) կամ A3 (297x420մմ) չափի:
Նշված չափերին չհամապատասխանող կամ առանց տեղեկության հայտերի աշխատանքները մերժվելու են:
Աշխատանքները կարող են կատարվել կերպարվեստի ցանկացած ճյուղի միջոցով (գրաֆիկա, գեղանկարչություն, քանդակ, խեցեգործություն, դեկորատիվ-կիրառական արվեստ և այլն), ցանկացած նկարչական նյութով (ջրաներկ, գուաշ, ակրիլ, ածուխ, պաստել, կավ, տեքստիլ, մետաղ, փայտ և այլն):
Աշխատանքների ներկայացման պայմանները
Առաջին փուլում աշխատանքների պատկերները JPG ձևաչափով ուղարկվում են Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի կողմից սպասարկվող nkarchakan@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2020 թ. hունիսի 14-ը: Պատկերների մեծ քանակի և ծավալի դեպքում ցանկալի է դրանք ուղարկել ոչ թե կցելով նամակին, այլ տեղադրելով որևէ առցանց ալբոմում (օրինակ` Google Drive, cloud.mail.ru, Picassa, 4shared.com և այլ):
Առաջին փուլում պատկերն ուղարկելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարտադիր կանոնները՝
Նույն տեղեկությունները պետք է լինեն նաև աշխատանքի բնօրինակի հետևի մասում` բնօրինակը երկրորդ փուլին ներկայացնելու ժամանակ:
Երկրորդ փուլում ընտրված աշխատանքների բնօրինակները առանց պասպարտուի, փոստով կամ առձեռն պետք է փոխանցվեն Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնին, մինչև սեպտեմբերի 1-ը հետևյալ հասցեով.
National Centre of Aesthetics after Henry Igityan, Children's art museum, Abovyan 13, Yerevan, 0001, Armenia Yerevan,
0001, Երևան, Աբովյան 13, Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն, Մանկական ստեղծագործության թանգարան:
Ծրարի վրա պետք է լինի «HAMAHAYKAKAN NKARCHAKAN MRTSUYT» նշումը:
Պարգևները
Մրցույթ-փառատոնի առաջին փուլն անցած բոլոր մասնակիցները ստանալու են ցուցահանդեսի պատկերագիրքը (կատալոգ):
Երկրորդ փուլում հաղթողները ստանալու են ՀՀ ԿԳՄՍ նախարարի և ԳԱԿ-ի տնօրենի ստորագրությամբ դիպլոմներ և վկայականներ:
Մրցույթ-փառատոնի ժամանակացույցը
|
N |
Գործողություն/ աշխատանք
|
Ժամկետ |
|
2.
|
Առաջին փուլում աշխատանքների ներկայացման վերջնաժամկետ |
2020 թ. hունիսի 14 |
|
3. |
Առաջին փուլի արդյունքների ամփոփում |
2020 թ. հուլիսի 12 |
|
4. |
Երկրորդ փուլի աշխատանքների բնօրինակների ներկայացման վերջնաժամկետ |
2020 թ. սեպտեմբերի 1 |
|
5. |
Մրցութային ցուցահանդեսի կազմակերպում |
2020 թ. հոկտեմբեր-նոյեմբեր |
|
7. |
Պատկերագրքի հրատարակում, հաղթողների հայտարարում |
2020 թ. դեկտեմբեր |
|
6. |
Արտամրցութային ցուցահանդեսի կազմակերպում |
2021 թ. հունվար |
Հավելյալ հարցերով կարելի է դիմել՝
Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն
հեռ. +374 99 73-18-26 Եվա Խաչատրյան
Էլ.փոստ. nkarchakan@gmail.com
Կայքէջ. www.nca.am
Էջ Ֆեյսբուքում. «National Center of Aesthetics after Henry Igityan»
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան