ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Շախմատի ակադեմիայում մասնակցել է դպրոցականների շախմատի օլիմպիադայի Երևան քաղաքի համայնքային փուլի բացմանը: Շնորհավորելով օլիմպիադայի մասնակիցներին՝ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ դպրոցական օլիմպիադան մեծ ճանապարհի սկիզբ է, այստեղ հաղթական լավագույն արդյունքներ ցուցաբերածները կարող են ապագայում միջազգային օլիմպիականներ դառնալ. «Եթե հաջողեք, եթե հասնեք հաղթանակների, այս օլիմպիադան ձեզանից որոշների համար կդառնա հաջողությունների առաջին կարևոր քայլը»,- դիմելով դպրոցականներին նշել է նախարարը՝ ընդգծելով, որ օլիմպիադայի բուն նպատակը մասսայական սպորտի զարգացումն է: Նախարարի խոսքով՝ երկիրը չի կարող օլիմպիական լավ ռեզերվ ունենալ, եթե չունի մասսայական սպորտ:
«Շախմատը ոչ միայն զուտ սպորտ է, այլ նաև կամք, դաստիարակություն, գիտելիք, համբերություն: Այս ձևաչափով իրենց հմտությունները փորձող երեխաները միաժամանակ դաստիարկվում են իբրև լավ քաղաքացիներ» իր խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը՝ շեշտելով, որ տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ մեր կրթական համակարգում ներմուծվել է «Շախմատ» առարկան, որը ոչ միայն նոր կրթաձև է, այլ նաև միջազգային բրենդ: Լևոն Մկրտչյանը շախմատի ուսուցումը հանրակթարկան ծրագրերում ներմուծելու համար շնորհակալություն է հայտնել Շախմատի ակադեմիայի նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին՝ ընդգծելով, որ աշխարհի շատ երկրներ միանշանակ ընդունում են Հայաստանի առաջատարությունն ու հեղինակությունը շախմատի ասպարեզում. «Իբրև կրթության և գիտության նախարար շատ եմ կարևորում «Շախմատ» առարկայի ուսուցումը դպրոցում, քանի որ այս առարկան, իմ խորին համոզմամբ, ունի նաև դաստիարակչական շատ մեծ բաղադրիչ. ձևավորում է դիմացինին հարգելու, նրա ներուժը գնահատելու կարողություն, զարգացնում է հիշողությունը և տրամաբանությունը: Որպես կանոն շախմատով զբաղվող երեխաները դրական արդյունքներ են ցուցաբերում նաև բնագիտական առարկաների մեջ: Այսինքն՝ սա այն առարկան է, որը դրական ազդեցություն է ունենում ողջ առարկայացանկի վրա»,- նշել է Լևոն Մկրտչյանը:
Նշենք, որ Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի մրցաշարերին մասնակցում են մինչև 14 տարեկան դպրոցականները: Շախմատի օլիմպիադան անցկացվում է չորս փուլերով, թիմային հաշվարկով (թիմը բաղկացած է 4 աշակերտից, որոնցից առնվազն 1-ը՝ աղջիկ): Շախմատի դպրոցականների օլիմպիադաները կազմակերպվում են արդեն 11 տարի շարունակ, այս տարվա օլիմպիադայի երկրորդ՝ մարզային փուլին մասնակցում է շուրջ 15 հազար երեխա. Առաջին՝ ներդպրոցական փուլում ձևավորվում են դպրոցների հավաքական թիմերը, որոնք մասնակցում են երկրորդ՝ համայնքային (տարածաշրջանային) մրցումներին:
Երկրորդ փուլում անցկացվում է մեկ ընդհանուր թիմային մրցաշար, յուրաքանչյուր համայնքի հաղթող թիմը դուրս է գալիս երրորդ` մարզային փուլ: Հանրապետության շախմատի դպրոցական թիմերի երկրորդ փուլի մրցումներն անցկացվում են 2016թ. հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում:
Սույն թվականի նոյեմբերի 8-17-ը անցկացվում է Երևան քաղաքի համայնքային փուլը՝ ըստ վարչական շրջանների:
Մրցաշարն անցկացվում է ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով: Խաղացողին տրվում է 10 րոպե մինչև խաղի ավարտը` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Անցկացվում է թիմային մրցաշար՝ շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով (հաղթանակը գնահատվում է 2 միավոր, ոչ-ոքին` 1 միավոր, պարտությունը` 0 միավոր):
Շախմատի օլիմպիադայի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի, տեղական ինքնակառավարման մարմինների կրթական ստորաբաժանումների աջակցությամբ: Շախմատի օլիմպիադայի հովանավորն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ):
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան