ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

«Պարտավոր ենք պահպանել գիտելիքի և դաստիարակության համամասնությունը». Լ.Մկրտչյան

Հոկտեմբերի 28, 2016
Պաշտոնական

Եվրոպական խորհուրդը` ԵՄ աջակցությամբ, իրականացնում է «Աջակցություն մարդու իրավունքների կրթությանը և ժողովրդավարական դաստիարակությանը Արևելյան գործընկերության երկրներում» ծրագիրը, որը նախատեսված է 2015-17 թվականների համար: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն հավաստագրեր է հանձնել վերոնշյալ ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած մասնագետներին: Միջոցառմանը մասնակցել է նաև ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ իրականացվող ծրագիրը կարևոր է` նախևառաջ հայեցակարգային իմաստով: «Քաղաքացիական կրթությունը և ներկա քաղաքակրթության հիմնարար արժեքների ձևաչափի մուտքը կրթական համակարգ շատ կարևոր է: Ի վերջո, մեր անկախությունը ձեռք բերեցինք՝  հենվելով հենց համաշխարհային քաղաքակրթական արժեքների վրա, և այսօր էլ կառուցում ենք այն երկիրը, որը լիարժեք ընդունում է քաղաքակիրթ մարդկության, առաջավոր երկրների արժեհամակարգը: Այս իմաստով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր եվրոպացի գործընկերներին` այս ծրագրի և ընդհանրապես Հայաստանում մտածողության, հանդուրժողականության արժեհամակարգային, գաղափարական հարցերում մեզ մշտական աջակցություն ցուցաբերելու համար: Ի վերջո, հայ ժողովուրդը եվրոպական ընտանիքի անդամ է` քրիստոնեության ընդունումից ի վեր, երբ աստիճաբանար սկսեց ձևավորվել մարդու, ժողովուրդների իրավունքների վրա հիմնված արժեքային համակարգը` հենց այդ համակարգը կանխորոշեց մեր քաղաքակրթության զարգացումը վերջին 1000-1500 տարիների ընթացքում: Ուստի, պարտավոր ենք մեր երեխաներին դաստիարակել այս արժեքներով: Երբ խոսում ենք անկախությունից և նկատում, որ մեր ժողովուրդն իրավունք ունի իր համար ձեռք բերել ավելի հպարտ և արժանապատիվ ապագա, ապա անպայման պետք է անդրադառնանք կայացած քաղաքացիական հասարակությանը: Չի կարող ժողովուրդն ունենալ երկարաժամկետ,  հեռանկարային  և ապահով կյանք, եթե իր կյանքը չի կառուցում հավասարության, արդարության, քաղաքացիական համակեցության սկզբունքների հիման վրա: Ուստի կարևոր է, որ մեր ուսուցիչները, ովքեր ամեն օր շփվում են նոր սերնդի հետ, այս գաղափարախոսությունն ընդունեն և տարածեն: Ժամանակակից աշխարհը երկու կարևոր սկզբունքային հենքի վրա է կառուցված` գիտելիք և դաստիարակություն: Այսինքն, երբ ձևավորում ենք կրթական համակարգ, ապա պարտավոր ենք այս երկու սկզբունքների համամասնությունը պահպանել: Այսօր մեր առջև կանգնած են լուրջ մարտահրավերներ՝ տարբեր տիպի ծայրահեղություններ, անհանդուրժողականություն, որոնք ի վերջո հետևանք են այն բանի, որ մենք գիտելիքի ամբողջ հոսքը չենք կարողացել հավասարակշռել դաստիարակության ձևաչափով: Բնականաբար, ավելի վտանգավոր է մարդը, ով գիտելիք ունի, բայց չունի հստակ աշխարհայացք և աշխարհընկալում: Համոզված եմ, որ ոչ միայն այս առարկայախումբը՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարական արժեքներ, այլ նաև բնապահպանական իրավունքը, մեր ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ մեր աշխարհընկալումները պարտավոր ենք ներառել բոլոր ծրագրերում: Ճանապարհը ընդամենը մեկ դասագիրք ունենալը չէ, այլ աստիճանաբար բոլոր առարկայախմբերում այս գաղափարախոսությունը տարածելը»,-նշել է նախարարը:

Նշենք, որ «Աջակցություն մարդու իրավունքների կրթությանը և ժողովրդավարական դաստիարակությանը Արևելյան գործընկերության երկրներում» ծրագիրն իրականացվում է հանրակրթության ոլորտում: Ծրագրի շրջանակում նախատեսված է 3 գլոբալ միջոցառում` վերապատրաստումներ /վերապատրաստողներ, տնօրեններ, ուսուցիչներ, կրթության ոլորտի աշխատողներ/, ԵԽ` մարդու իրավունքների կրթության և ժողովրդավարական դաստիարակության աջակցման թեմայի շրջանակում հրատարակված նյութերի թարգմանություն և այդ նյութերի հիման վրա պիլոտային ծրագրի իրականացում դպրոցներում: Վերապատրաստումներն իրականացվել են երկու փուլով` վերապատրաստողների և տնօրենների, ուսուցիչների, կրթության ոլորտի աշխատողների համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…