ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լորենս Մերեդիթի ղեկավարած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին նախարարը նշել է, որ Եվրոպական Միությունը կարևոր գործունեություն է ծավալում մեր երկրում և ուրախալի է, որ կրթության ոլորտում համագործակցության շրջանակը գնալով ընդլայնվում է: «Կրթության համակարգում Եվրոպական Միության տրամադրած դրամաշնորհները մշտապես թիրախային, բովանդակային և շատ օգտակար են եղել: Եվրոպական Միության հետ հարաբերությունները մենք համադրել ենք դոնոր երկրների վարկային ծրագրերի համատեքստում: Շուրջ քսան տարի հանրակրթության ոլորտում Համաշխարհային բանկը վարկային ծրագիր է իրականացնում, ուստի ԵՄ դրամաշնորհներն ուղղորդվում էին կրթության համակարգի այլ ուղղություներին, ինչպիսին է օրինակ` միջին մասնագիտական ոլորտը»,-նշել է Լևոն Մկրտչյանը և հավելել,-«Այսօր հիմնական խնդիրը որակի ապահովումն է կրթության բոլոր աստիճաններում` հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն: ՀՀ կրթական համակարգը ներկայում անդամակցում է Բոլոնիայի գործընթացին և մենք եվրոպական կրթական տարածքի մաս ենք կազմում: Այս ընթացքում կրթական համակարգի կառույցն ամբողջությամբ համապատասխանեցվել է եվրոպական չափանիշներին և ժամանակն է լուծումներ գտնել բովանդակային խնդիրների կարգավորման համար»: Այդ համատեքստում նախարարը կարևորել է բարձրագույն կրթության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները: Նա ընդգծել է, որ փոքրաթիվ ուսանողներ ունեցող բուհերում որակի խնդիրն ակնհայտ է, ուստի կարիք է առաջացել ցանցային համալսարանների ձևավորմամբ առկա խնդիրներին լուծումներ տալու: Նախարարի խոսքերով` բարձրագույն կրթության ոլորտում տիրող իրավիճակի կարգավորումը ենթադրում է բարեփոխումների ամբողջական ծրագիր:
Պատվիրակության ղեկավար Մերեդիթն իր հերթին կարևորել է կրթության առանցքային նշանակությունը երկրի զարգացման գործում, նա մանրամասներ է ներկայացրել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում (ՄԿՈՒ) Եվրոպական Միության կողմից իրականացվելիք «Ավելի լավ որակավորում ավելի լավ աշխատանքի համար» բյուջետային աջակցության ծրագրի վերաբերյալ:
Նշենք, որ վերոնշյալ ծրագրով նախատեսվում է հիմնականում գյուղատնտեսական և այդ ոլորտին առնչվող ՄԿՈՒ պետական կրթական չափորոշիչների և ուսումնական պլանների մշակում, մանկավարժների և ուսուցման վարպետների վերապատրաստում, մասնավոր հատվածի արդյունավետ ներգրավվածության ապահովում և այլն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, տեսնելով Ձեր հետաքրքրությունը՝ կիսվում եմ մի գաղտնիքով, որը երեկ փորձարկեցի իմ 4-րդ դասարանում: Օգտագործեցի ԱԲ-ն, որպեսզի ստեղծեմ պատմական հերոսի «Վիրտուալ զրուցակից»: Աշակերտները հնարավորություն ունեցան «հարցեր տալ» հերոսին և…
«Հարգելի՛ գործընկերներ, ևս մեկ հետաքրքիր փորձ իմ 4-րդ դասարանցիների հետ: Այս անգամ ԱԲ-ն օգտագործեցինք մեր շարադրությունների հերոսներին «կենդանացնելու» համար: Երեխաները նկարագրում էին իրենց մտքի հերոսին, իսկ ԱԲ-ն վայրկյանների ընթացքում ստեղծում…
«Հարգելի՛ գործընկերներ, Ուզում եմ կիսվել մի փոքրիկ «գաղտնիքով», որը երեկ փորձարկեցի իմ 4-րդ դասարանում և ստացա սպասվածից ավելի մեծ արդյունք: Օգտագործեցի ԱԲ-ն՝ ստեղծելու համար «Վիրտուալ զրուցակից» պատմական հերոսի կերպարով: Երեխաները…
Կարդալով Եղիշե Չարենց և Գևորգ Էմին .. Անցնում են նրանք:ÖŠՈւ նրանց երթից, Աչքերը հառած քարերին խաղաղ` Հանկարծ բաժանվում ու մոտ է գալիս Մի կապուտաչյա գանգրահեր տղա: ...Հետո կարծրացած փոշին է…
Հարգելի՛ գործընկերներ, Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ դասի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է սովորողների ակտիվ ներգրավվածությամբ ուսումնական գործընթացում: Երբ սովորողը դառնում է ոչ միայն լսող, այլ՝ մտածող, հարցադրող և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց