Հոկտեմբերի 20-ին մեկնարկեց «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որը հոկտեմբերի 20-22-ը կանցկացվի Երևանում, իսկ 23-24-ը՝ Ստեփանակերտում:
Համաժողովը կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի և Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ:
Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը նվիրված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին:
Համաժողովի բացման արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը, Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանը և այլ պաշտոնատար անձինք:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ներկայացրեց Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը, որում մասնավորապես ասված էր. «Ջերմորեն ողջունում եմ Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներին, կազմակերպիչներին և հյուրերին: Ուրախ եմ, որ լրագրողները հերթական համաժողովը հրավիրել են հայրենիքում:
Խորհրդանշական է, որ ներկա համաժողովը նվիրված է հայկական երկու հանրապետությունների անկախության 25 ամյակներին և տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Հայաստանում իրականացվում են հիմնարար և համակարգային բարեփոխումներ: Այս համատեքստում յուրովի է իմաստավորվում նաև համաժողովի խորագիրը՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք»:
Մեկնարկելով Երևանում՝ համաժողովն աշխատանքները շարունակելու է մեր արդար պայքարի ու նորագույն հաղթանակների միջնաբերդում` Արցախ աշխարհում:
Հայ մամուլնը սկսվեց «Ազդարարով», որ հայրենի հողի վրա չէր տպագրվում: Այս իրողությունն ինքնին արտացոլումն էր մի պատմական իրավիճակի, որ չէր կարող նախանձելի համարվել: Այնուհետև մեր լրատվության պատմությունը հարստացավ բազմահազար լրատվամիջոցներով և դարձավ հայ մշակույթի, այդ թվում՝ քաղաքական մշակույթի հայելին: Հայկական լրատվամիջոցները թե՛ Հայրենիքում, և՛ աշխարհի բոլոր ծագերում եկեղեցու և դպրոցի հետ միասին եղել և մնում են հայ ոգու ու ինքնության պահպանման հիմնասյուները»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության խոսքը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Նաթան արք. Հովհաննիսյանը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհակալություն հայտնեց աշխարհի 31 երկրից համաժողովին մասնակցելու ժամանած 140 լրագրողներին: Նախարարը կարևորեց համաժողովի համար ընտրված թեման՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք», որի շրջանակներում կհնչեն զեկույցներ ու կծավալվեն քննարկումներ: «Անցնող ապրիլյան պատերազմին մենք համահայկական լրատվադաշտի համերաշխ և միասնական աշխատանքի ականատեսը դարձանք: Այս համաժողովի նպատակը համահայկական տեղեկատվական դաշտի ընդլայնումն ու կատարելագործումը պետք է լինի, լրատվական ներուժի համախմբումը և արդյունավետ կիրառումը Հայաստանի զարգացման, ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացման, Սփյուռքում հայապահպանության, համահայակական հիմնախնդիրների լուծման գործընթացում»,- ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը:
Առաջին նիստի թեման էր «Համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձևավորման կառուցակարգերը և լրատվամիջոցների համագործակցության ուղիները ճգնաժամային պայմաններում»:
Նիստը վարեցին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը (Կանադա), «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը (Լիբանան), «Հայրենիք» շաբաթաթերթի խմբագիր Արարատ Ղուկասյանը (Իսպանիա):
Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հանդես եկավ «Ճգնաժամային տեղեկատվությունը և հայկական լրատվադաշտը» թեմայով:
«Նոյյան տապան» մեդիա հոլդինգի տնօրեն Տիգրան Հարությունյանն անդրադարձավ համահայկական տեղեկատվական ցանցի ձևավորման փուլերին և արդի պայմաններում զարգացման առանձնահատկություններին:
Չեխիայի «Օրեր» ամսագրի թղթակից Աննա Կարապետյանն ներկայացրեց տեղեկատվական անվտանգության մարտահրավերներն ու հրատապ խնդիրները:
Լիբանանի Հայ երիտասարդաց ընկերակցության մամլո և տեղեկատվության պատասխանատու Ահարոն Շխրտմյանն անդրադարձավ հայ մամուլի համազգային հայեցակարգի մշակման անհրաժեշտությանը:
Առաջին նիստի վերջին զեկույցը «Արմենպրեսս» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանինն էր: Նա ներկայացրեց «Լրատվության ապագան: Ժամանակակից լրատվական միտումները` համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձևավորման համատեքստում» թեման:
Համաժողովը ուղիղ հեռարձակվում է համացանցով, ինտերակտիվ է․ աշխարհի տարբեր երկրներից հայ լրագրողները մասնակցում են համաժողովի աշխատանքներին համացանցի միջոցով:
Մինչ համաժողովի բացումը տեղի ունեցավ արևմտահայ գրող, հրապարակախոս, հայ առաջին կին վիպասան Սրբուհի Տյուսաբի 175-ամյակին նվիրված «Սրբուհի Տյուսաբ» նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը:
Մարումն իրականացրին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: Մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում:
Նյութի աղբյուրը. ՀՀ սփյուռքի նախարարություն
Ներածություն Մաթեմատիկան շատ աշակերտների համար թվում է բարդ և վերացական: Ես իմ աշխատանքում կիրառում եմ CPA (Concrete-Pictorial-Abstract) մոդելը, որն օգնում է երեխային «տեսնել» և «շոշափել» մաթեմատիկան նախքան թվերով գործողություններ անելը:…
Շախմատի դասավանդման նոր չափորոշչային պահանջները ենթադրում են անցում զուտ տեղեկատվական ուսուցումից (քայլերի անգիր անում) դեպի կարողունակահենք կրթություն: Ստորև ներկայացված են այն հիմնական մեթոդներն ու հնարները, որոնք ապահովում են ակադեմիական գիտելիքի…
Միջառարկայական կապերը դպրոցում Ժամանակակից կրթական համակարգում կարևոր տեղ է զբաղեցնում միջառարկայական կապերի ապահովումը: Այն ենթադրում է տարբեր առարկաների միջև բովանդակային և մեթոդական փոխկապակցվածություն, որի շնորհիվ աշակերտները գիտելիքը ընկալում են ոչ…
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ․ Ինչպես գիտենք, սմարթ-էկրանը ՏՀՏ գործիքակազմի կիրառման լավագույն գործիքն է, որի շնորհիվ մենք կարողանում ենք դասերը դարձնել ինտերակտիվ, հետաքրքիր ու հեեշտ: Այն հիմնված է Էլեկտրոնային հարթակների և…
Հարգելի գործընկերներ, Մեր մանկավարժական գործունեության ընթացքում մենք օգտվել ենք բազմաթիվ աղբյուրներից․ գրքեր, թերթեր, ամսագրեր, հոդվածներ և այլն: Սակայն այսօր, ի լրումն այդ աղբյուրների, ունենք նաև «Աշխարհացույց» կրթական հարթակ, որի հայտնվելը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց