Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Իտալիայի Հանրապետության կրթության, համալսարանների և հետազոտությունների նախարարության միջև այսօր ստորագրվել է կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Իտալիայի դեսպանին արդյունավետ համագործակցության համար` ընդգծելով, որ վերոնշյալ հուշագրով ևս մեկ անգամ ամրագրվում են կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հիմնական ուղղությունները: «Իտալիան այն երկրներից է, որի հետ ավանդաբար եղել են բազմաբովանդակ կրթական հարաբերություններ: Այս հուշագրով կարևորվում է համագործակցությունը հետազոտական ինստիտուտների և համալսարանների միջև, որը մեզ համար էական նշանակություն ունի, քանի որ այս տարի նախատեսվում է Երևանում բացել «Հորիզոն-2020» ծրագրի գրասենյակ: Այս ծրագրի միջոցով Հայաստանը ներգրավվելու է եվրոպական գիտական ծրագրերում, և այդ առումով Իտալիայի հետ հարաբերությունները շատ կարևոր են` միջհամալսարանական համագործակցության ոլորտում նոր կապեր ստեղծելու տեսանկյունից»,-նշել է նախարարը: Անդրադառնալով գիտական կառույցների միջև հնարավոր համագործակցությանը` Լևոն Մկրտչյանը մատնանշել է Մատենադարանի օրինակը: «Ինչպես գիտեք, Մատենադարանն այն եզակի գիտական հաստատություններից է, որը լուրջ աշխատանք է տանում հին ձեռագրերի պահպանման տեսանկյունից: Այս ոլորտում Իտալիան համարվում է աշխարհի առաջատար երկրներից մեկը, և այս հուշագրի կնքումից հետո կարող ենք առաջարկել Մատենադարանի տնօրինությանը` դիմել Իտալիայի լավագույն բուհերին` մագիստրոսական կամ ասպիրանտական ծրագրեր իրականացնելու համար: Արվեստի բուհերի մասով ևս Իտալիայի համալսարանները աշխարհի առաջնակարգ ուսհաստատություններն են համարվում, և այս ուղղությամբ կարելի է համագործակցությունը զարգացնել և նոր ծրագրեր իրականացնել»,-նշել է նախարարը:
Իտալիայի դեսպանը ևս իր շնորհակալությունն է հայտնել ՀՀ իշխանություններին` երկու երկրների միջև կրթության ոլորտում եղած արդյունավետ համագործակցությոան համար: «Կնքված հուշագիրը հիմք է, որի վրա կկառուցվի երկու երկրների միջև հետագա համագործակցությունը: Երկու կողմից էլ մեծ հետաքրքրություն կա` այն զարգացնելու տեսակետից: Համագործակցությունը բոլոր ոլորտներում, լինի տնտեսական, առևտրային և այլն, կարևոր է, սակայն հատկապես կրթության և մշակույթի ոլորտում այն որոշիչ դեր է խաղում` երկու ժողովուրդների մերձեցման տեսանկյունից»,-ընդգծել է դեսպանը:
Նշենք, որ համաձայն ստորագրված փաստաթղթի` կողմերը կխրախուսեն ուսանողների, հետազոտողների և պրոֆեսորների փոխանակումները` միմյանց կրթական և գիտական փորձառության փոխճանաչման և հաստատությունների հաջողված փորձի, ինչպես նաև երկու երկրների կրթական և գիտական կապերի ամրապնդման նպատակով: Ըստ հուշագրի` կողմերը կնպաստեն իրենց երկրների միջնակարգ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, ինչպես նաև հետազոտական հաստատությունների միջև ուղիղ կապերի հաստատմանն ու զարգացմանը, կօժանդակեն ու կխրախուսեն կրթական հաստատությունների միջև թվինինգ ծրագրերի իրականացումը: Բացի այդ, հուշագրով կողմերը կնպաստեն հետազոտողների և պրոֆեսորների միջև փորձի և հմտությունների փոխանակմանը և կօժանակեն դասընթացների, համատեղ սեմինարների, գիտաժողովների և ցուցահանդեսների կազմակերպմանը, ինչպես նաև տեղեկատվության փոխանակմանը` կրթության և գիտական հետազոտությունների ոլորտում և կխթանեն համատեղ նախագծերի մշակումն ու իրականացումը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք
Եթե այսօր հնարավորություն ունենայիք ձեր տեխնոլոգիայի արվեստանոցը վերազինելու, ո՞ր երեք գործիքը կամ սարքավորումն առաջին հերթին կընտրեիք և ինչո՞ւ:
Իմ մանկավարժական փորձից համոզվել եմ, որ կերպարվեստի և տեխնոլոգիայի դասերը սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման լավագույն հնարավորություններից են: Երբ աշակերտին տրվում է հնարավորություն ինքնուրույն մտածելու, ընտրություն կատարելու, փորձարկելու և սեփական գաղափարներն…
Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել: Իմ դասավանդման ընթացքում մի քանի անգամ իրականացրել եմ համատեղ…
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ մանկավարժներ,Լեզվի դասավանդման ամենօրյա պրակտիկայում հաճախ ենք բախվում մի նուրբ խնդրի. ինչպե՞ս ուսուցանել անաղարտ գրական հայերենը՝ միաժամանակ արմատախիլ չանելով այն հարուստ, գունեղ ու կենդանի լեզվամտածողությունը, որն աշակերտը բերում…
Արդյո՞ք դիմորդական քննությունների ներկայիս թեստային համակարգը իրապես ստուգում է աշակերտի հաղորդակցման և գրավոր խոսքի հմտությունները: Ինչպե՞ս եք հավասարակշռում քննական թեստերի վարժանքը (Exam Drill) լեզվի իրական իմացության (Communicative approach) զարգացման հետ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց