Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մեկնարկել է «Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լեզուների և մշակույթների երկխոսությունը 21-րդ դարում» 14-րդ միջազգային համաժողովը, որն իրականացվում է Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի և ԵՊԼՀ-ի համատեղ ջանքերով՝ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական ֆոնդի ֆինանսական աջակցությամբ:
Համաժողովի բացմանը ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանն ընթերցել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ուղերձը, որում, մասնավորապես, նշված էր. ‹‹Ժամանակակից աշխարհում առանց լեզուների երկխոսության անհնար է ապահովել մշակութային երկխոսությունը: Այս առումով նշանակալի և անփոխարինելի է նման միջոցառումների դերը, որոնք ուղղված են մեր երկրների կրթական և մշակութային ոլորտի համագործակցության զարգացմանը, ինչպես նաև բարեկամական միջավայրի ստեղծմանը: Լիահույս եմ, որ այս ֆորումն արդյունավետ հարթակ կծառայի հստակ ծրագրերի և նախաձեռնությունների համար, որոնք հնարավորություն կընձեռեն ԱՊՀ և ՇՀԿ երկրների քաղաքացիներին՝ սովորել լեզուներ և իրականացնել մշակութային երկխոսություն: Համաժողովն արդյունավետ ձևաչափ է բարձրագույն կրթության ժամանակակից համակարգի զարգացման տեսանկյունից: Վստահ եմ, որ այս միջոցառումը կնպաստի նաև մեր երկրների միջև նորարարական համագործակցության խորացմանը»:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Իրինա Կրաևան, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ընդհանուր քաղաքական և սոցիալական խնդիրների հումանիտար համագործակցության դեպարտամենտի փոխնագահ Փիրուզա Կոսիմովան:
Հավելենք, որ համաժողովի ծրագրով նախատեսվում է անցկացնել լիագումար նիստ, կլոր-սեղան հանդիպումներ, վարպետության դասեր, որոնց կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Հյուսիսային Օսիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջատար բուհերի, գիտական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ:
Համաժողովի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 23-ին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, այսօր ցանկանում եմ բարձրացնել մի թեմա, որն ուղղակիորեն ազդում է մեր ամենօրյա աշխատանքի որակի և մեր ներքին խաղաղության վրա: Դա ուսուցիչ-ծնող փոխհարաբերություններն են: Բոլորս էլ հասկանում ենք, որ…
Ողջույն, սիրելի՛ գործընկերներ: Այսօր ցանկանում եմ անդրադառնալ արդյունավետ դասի կառուցվածքին: Ժամանակակից կրթության մեջ առանցքային նշանակություն ունի դասի փուլերի ճիշտ հաջորդականությունը՝ Խթանումից մինչև Կշռադատում և Անդրադարձ: Յուրաքանչյուր փուլ ունի իր առանձնահատկություններն…
«ՏԵԽՆՈԼՈԳ-ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ». Տեսական գիտելիքից դեպի 5-7-րդ դասարանցիների գործնական կարողունակություններ Հարգելի՛ գործընկերներ, շարունակելով իմ հեղինակային, մրցանակակիր նախագծի ներկայացումը («Մեդիանախաձեռնությունների կենտրոնի» մրցույթի հաղթող)՝ այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել նախագծի այն առանցքային ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ,…
Տեխնոլոգիայի սիրելի՛ ուսուցիչներ․ Ուրախ եմ ֆորումում Ձեզ ներկայացնել իմ հեղինակային հոդվածը՝ «ՄԵԴԻԱԳՐԱԳԵՏ ՏԵԽՆՈԼՈԳ» վերնագրով, և ցանկանում եմ բացել փակագծերը՝ անդրադառնալով այս թեմայի հույժ արդիականությանն ու մեր առջև դրված նպատակներին: Ինչո՞ւ…
Հարգելի՛ գործընկերներ, եկեք անկեղծ լինենք՝ այսօրվա «դիջիթալ» սերնդին դժվար է զարմացնել պատմական փաստերի պարզ վերարտադրությամբ: Հանրակրթության պետական նոր չափորոշիչը (ՀՊՉ) մեզնից պահանջում է ձևավորել կարողունակություններ, իսկ դա նշանակում է՝ աշակերտը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց