ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը նշում է իր հիմնադրման 50-ամյակը: Այդ առթիվ այսօր տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին ներկա են գտնվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ֆակուլտետի տարբեր տարիներ շրջանավարտներ, հյուրեր: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է արևելագիտության ֆակուլտետի ուսանողներին, շրջանավարտներին և գործընկերներին՝ նշելով, որ ֆակուլտետը Հայաստանի գիտության, ԵՊՀ-ի կարևորագույն կառույցներից մեկն է: «Իմ կյանքում թե՛ որպես ուսանողի, թե՛ որպես դասախոսի, և թե՛ որպես քաղաքական գործչի՝ արևելագիտության ֆակուլտետը կարևոր դերակատարություն է ունեցել: Ֆակուլտետն ունի ակադեմիական լուրջ ավանդույթներ. ես դա զգացել եմ ինձ վրա, երբ արտասահմանում ուսանելիս համեմատել եմ իմ ստացած գիտելիքները համակուրսեցիներիս հետ՝ Դամասկոսի, Մոսկվայի և այլ գիտահետազոտական կենտրոններում: Արևելագիտության ֆակուլտետը նաև կարևոր քաղաքական դարբնոց է եղել. ոչ միայն Խորհրդային Միության տարիներին, այլ նաև 90-ականներին, 2000-ականներին, առավել ևս վերջին իրադարձությունների ընթացքում ֆակուլտետի ուսանողները և դասախոսները ակտիվ գործունեություն են ծավալել: Ֆակուլտետի անցած ուղին դիտարկելիս՝ ցանկանում եմ ընդգծել դրա առանձնահատկությունը, այն է՝ ակադեմիական ազատ մշակույթի, նվազագույն վարչարարության և իրական ուսանողակենտրոնության մթնոլորտը, որը դաստիարակել է բաց մտածելակերպ, բազմամշակութայնություն, հանդուրժողականություն և ժամանակակից կյանքում հաջողության գրավական հանդիսացող բազմաթիվ այլ կարողություններ»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ վերոնշյալ հատկությունների շնորհիվ է, որ յուրաքանչյուր գերատեսչությունում արևելագետները մեծ ներդրում ունեն և կարողանում են ինքնադրսևորվել նույնիսկ ոչ մասնագիտական գերատեսչություններում: «50 տարին մեկ անգամ մարդու կյանքում այն բնագիծն է, երբ կուտակված փորձն ու ձևավորված կենսակերպը վերածվում են ծրագրերի և իրագործվում են: Այսօր մեր երկիրը, այդ թվում նաև ԵՊՀ-ն լուրջ փոփոխությունների առջև են կանգնած, որովհետև 21-րդ դարն այլ պահանջներ է ենթադրում: Պետք է չլինեն այսպիսի իրավիճակներ, երբ ճնշվում են ակադեմիական ազատությունները, բուհերի ինքնավարությունը: Վստահ եմ, որ հավաքագրելով առողջ ուժերը՝ ԿԳՆ-ի անմիջական գործընկերային հարաբերությունների համատեքստում մենք կարող ենք հասնել հաջողության»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ կարվի առավելագույնը, որպեսզի արևելագիտության ֆակուլտետը հետայսու ևս լուրջ դերակատում ունենա կրթության և գիտության զարգացման և քաղաքացու ձևավորման հարցում:
Հանդիսավոր նիստի ավարտից հետո մեկնարկել է Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրեսը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Արհեստական բանականության սրընթաց զարգացումն արմատապես փոխում է կրթական միջավայրը, և ամենամեծ մարտահրավերներից մեկն այսօր ուղղված է հենց էսսեի ժանրին: Երբ ԱԲ գործիքները (ChatGPT, Claude և այլն) կարող են վայրկյանների ընթացքում…
Հարգելի՛ գործընկերներ, Մեր՝ ուսուցիչներիս յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր հայացք և անգամ աննկատ վերաբերմունքը աշակերտի համար հզոր հայելի է, որում նա տեսնում է իրեն: Վերջին քննարկումները ցույց են տալիս, որ մենք բոլորս…
Մաթեմատիկան ոչ միայն դպրոցական առարկա է, այլև տրամաբանական մտածողության, խնդիրների լուծման և որոշումների կայացման կարևոր գործիք: Սակայն բազմաթիվ սովորողների համար այն հաճախ ասոցացվում է դժվարությունների, սխալվելու վախի և անհաջողության զգացողության…
10–12-րդ դասարաններում հաճախ հանդիպում ենք մի իրավիճակի. աշակերտներն անկեղծ ասում են. «Այս առարկան ինձ պետք չի, իմ մասնագիտության հետ կապ չունի»: Արդյունքում նրանք կորցնում են հետաքրքրությունը, չեն պատրաստվում դասերին և…
«Մի՞թե միայն դու չհասկացար»: «Տեսեք, երեխանե՛ր, ինչպես չպետք է պատասխանել»: «Քո տարիքին ես սա արդեն պետք է իմանայիր»: Հավանաբար մեզանից շատերը նման արտահայտություններ լսել են՝ որպես աշակերտ, իսկ ոմանք գուցե…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց