ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթության քաղաքականության մշակման և իրականացման հիմքում պետք է լինեն հետազոտությունները և վիճակագրական տվյալները. Ա. Անափիոսյան

Հոկտեմբերի 20, 2018
Պաշտոնական

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը կազմակերպել է երկօրյա սեմինար-շնորհանդես (հոկտեմբերի 19-20)՝ ԿՏԱԿ-ի գործունեության, կառավարման համակարգերի, Իթվինինգ ծրագրի առաջընթացի, ինչպես նաև TIMMS միջազգային գնահատման երկրորդային վերլուծության ներկայացման նպատակով: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ կրթական համակարգն այսօր ըստ արժանվույն չի օգտագործում այն բազմաթիվ ծառայությունները, որոնք առկա են ԿՏԱԿ-ում: «Կարծում եմ՝ այս միջոցառումը կարևոր է այն տեսանկյունից, որ արձանագրենք, թե ինչ հնարավորություններ ունենք, ինչպես կարող ենք ընդլայնել դրանք և քաղաքականության մշակման և իրականացման համար օգտագործել այն ողջ տեղեկատվական բազան, որ հավաքում է ԿՏԱԿ-ը: Կրթության ոլորտում քաղաքականության մշակման տեսանկյունից ցանկանում եմ ԿՏԱԿ-ի կարևորությունը շեշտել երկու տեսանկյունից: Նախ, տարիներ շարունակ աշխատելով կրթության ոլորտում՝ մեր գործընկերների հետ մշտապես մտահոգություն ենք հայտնել, որ մեր երկրում անհրաժեշտ է իրականացնել փաստերի, հետազոտությունների և վիճակագրական տվյալների հիման վրա քաղաքականության մշակում և իրականացում: Հետևաբար, եթե կարողանանք ճիշտ ձևով սկզբից հավաքել տվյալները և դրանք վերլուծել, ապա կկարողանանք դրանք փոխակերպել քաղաքականության և որոշումներ կայացնել: Օրինակ, կան դպրոցներ, որոնք չունեն բավարար թվով առարկայական ուսուցիչներ: Այս տվյալներն ինչ-որ տեղ  կան, բայց դրանք քաղաքականության մշակման գործում չեն արտացոլվում: Հետևաբար, պետք է տիրապետենք այդ տվյալներին և վերլուծենք, թե ինչու այդ դպրոցներում տարբեր պատճառներով չունենք ուսոուցիչներ, երեխաները չեն կարողացել իրացնել կրթության իրենց իրավունքը, ապա մշակենք և գտնենք արդյունավետ լուծումներ: Բնականաբար, այդ տվյալների բազայի հավաքագրման համար կարևոր է բոլորի ներդրումը, քանի որ  առ այսօր ունենք դպրոցներ, որոնք չեն տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը: Սա խնդիր է, որովհետև հունվարի մեկից դպրոցների ֆիանանսավորումն իրականցվելու է ըստ այն ցուցիչների, որ դպրոցները ներկայացրել են: Եվ եթե այդ տվյալները ԿՏԱԿ-ի բազայում չլինեն, դպրոցները փաստացի ֆինանսավորման խնդիր կունենան: ԿԳՆ-ն՝ որպես լիազոր մարմին, ակնկալում է, որ ի դեմս դպրոցների՝ ունենք ոլորտի համար մտահոգ համակիրներ, ովքեր կաջակցեն մեզ՝ միասին իրականացնելու ակնկալվող բոլոր բարեփոխումները»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ սեմինարի մասնակիցներին մաղթելով արդյունավետ քննարկումներ:

Սեմինարի ընթացքում ներկայացվել են կրթության կառավարման տեղեկատվական համակարգերի, ՏՀՏ բովանդակության, հեռավար ուսուցման վերաբերյալ նյութեր, ինչպես նաև դպրոցների համագործակցության եվրոպական Իթվինինգ և ազգային ծրագրերը, TIMSS – 2003-2015 տվյալների երկրորդային և ՏՀՏ կիրառության սոցիոլոգիական հետազոտությունների 2014-2018թթ․ արդյունքների վերլուծությունները:

Սեմինարի նյութերը և ԶԼՄ-ների լուսաբանումը՝ ԿՏԱԿ-ի կայքում․
Սեմինար-շնորհանդես՝ ԿՏԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունների մասին

Նյութի աղբյուրը. ՀՀ Կրթության և գիտության նախարարություն

  • <<Աշխարհացույց>>-ի կիրառումը մայրենիի դասերին

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ <<Աշխարհացույց>>-ի կիրառմամբ իմ կատարած հետազոտության արդյունքները,սիրով կլսեմ ձեր կարծիքները Հետազոտական աշխատանքը կատարել եմ 4-րդ դասարանում՝ մայրենի առարկայից: Դասարանում սովորում է 16 աշակերտ: Դասանյութը ոչ գրական…

  • «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա»

    Թեմայի հեղինակ՝ arphusnel@mail.ru

    «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…

  • «Կլաստեր» և «Mentimeter»â€¤ երկու արդյունավետ մոտեցում:

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…

  • «Ստեղծագործական առաջադրանքները օտար լեզվի դասերին»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…

  • «Քննադատական մտածողության և հաղորդակցական կարողությունների զարգացումը»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…