ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում ընդլայնվում է նոր հետազոտական բաղադրիչով:
Այդ նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչը ստորագրել են համաձայնագիր: Ըստ այդմ` Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակը կիրականացնի Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի նախաճաշիկ բաղադրիչի ազդեցության գնահատումը նախադպրոցական տարիքի երեխաների՝ դասարանում ուշադրության կենտրոնացման, ինչպես նաև դպրոցին պատրաստվածության վրա: Ազդեցության գնահատման հետազոտությունը կիրականացվի ՀՀ երեք մարզերի (Շիրակ, Լոռի և Գեղարքունիք) 50 դպրոցներում` նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում:
Ստորագրման արարողությունից հետո կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչը տեղեկացրել է, որ Հայաստանի դպրոցներ հաճախող ավելի քան 100 հազար երեխա արդեն տարիներ շարունակ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում անվճար սնունդ է ստանում դպրոցում.«Հայաստանում մեծ ուշադրություն են դարձնում դպրոցահասակ երեխաներին և նրանց սննդի կազմակերպմանը: Ծրագրում ընդգրկված երեխաները, ինչպես նաև նրանց ընտանիքները, դպրոցը, կրթության և գիտության նախարարությունը իրենց ներդրումն են ունենում ծրագրի հաջողության համար»,- նշել է Ելենա Միլոշևիչը:
Իր հերթին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը շեշտել է, որ սննդակարգի ազդեցության գնահատումը կրթական գործընթացի վրա կարևոր է կրթության քաղաքականության հետագա մշակման համար. «Որպես կրթության որակի պատասխանատու մարմին` մենք կարևորում են սովորողի որակական հատկանիշները: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կրթության որակի համար 5 բաղադրիչ է առանձնացրել, որտեղ կարևորվում է նաև արդյունավետ սննդակարգի հարցը: Համաձայնագրի մեջ գնահատման բաղադրիչի ներառումը կարևոր է այս տեսանկյունից և կարող է գիտական և մասնագիտական հիմք ապահովել հետագա քաղաքականության մշակման համար»,- հայտաարարել է ԿԳ նախարարի տեղակալը: Նրա խոսքով`հետազոտության համար ընտրվել են այն մարզերը, որտեղ աղքատության ցուցանիշը բարձր է և հատկապես նման մարզերում մեծ տոկոս են կազմում սոցիալապես անապահով ընտանիքների երախները. «Այս հետազոտության շրջանակում թիրախավորվում են նախադպրոցական տարիքի երեխաները: Մեր նպատակն է հստակ մասնագիտական հիմնավորում ունենալ, թե որքանով է առաջնային սննդակարգը կրթության որակի բարձրացման համար»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը:
Գնահատման տեխնիկական առաջադրանքն արդեն համաձայնեցվել է մասնագիտական խմբի հետ: Հետազոտությունը տևելու է մեկ տարի, վերջնական զեկույցը կտրամադրվի կրթության և գիտության, ինչպես նաև առողջապահության նախարարություններին` մեկնաբանությունների համար: Գնահատման փորձնական հետազոտությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում իրականացվում է առաջին անգամ` Հայաստանում: Հետազոտության ֆինանսավորումը կատարվելու է Պարենի համաշխարհային ծրագրի կողմից:
Նշենք, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ ՀՀ մարզերի դպրոցներում իրականացվում է 2010 թվականից: Ծրագիրն հնարավորություն է տալիս դպրոցներին կից գործող նախակրթարանների, ինչպես նաև առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին ստանալ տաք կամ սառը սնունդ: Ներկայումս 10 մարզերից 5-ում ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի, 5-ում ՊՀԾ-ի կողմից: Ծրագրում ընդգրկված երեխաների 40 տոկոսի սնունդն ապահովվում է ՀՀ պետական բյուջեի, 60 տոկոսը` ՊՀԾ-ի ֆինանսովորմամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Ժամանակակից սովորողի ուշադրությունը երկար ժամանակ պահպանելը հեշտ չէ: Տեղեկատվության մեծ հոսքը, թվային միջավայրը և արագ փոփոխվող հետաքրքրությունները պահանջում են, որ դասը նույնպես լինի ավելի ակտիվ, բազմազան և սովորողակենտրոն: Իմ կարծիքով՝…
21-րդ դարի կրթական միջավայրը փոխում է նաև լեզվի ուսուցման մոտեցումները: Այսօր աշակերտը լեզվական տեղեկատվության պակաս չունի․ նա ամեն օր հանդիպում է թվային բովանդակության, տեսանյութերի, սոցիալական ցանցերի և տարբեր տեղեկատվական աղբյուրների:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց