Հայաստանում մեկնարկում է «Ստեղծարար միտք» (Creative Spark) ձեռներեցության ծրագիրը, որը նպատակ ունի խթանել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները և նպաստել ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը` ստեղծարար ոլորտում: Հայաստանը Բրիտանական խորհրդի աջակցությամբ իրականացվող «Ստեղծարար միտք» ծրագրում ընդգրկված 7 երկրներից է:
Հայաստանում ծրագրի մեկնարկը տրվել է այսօր` փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ: Եռակողմ հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ պետական ու մասնավոր բուհերի ռեկտորներ:
Կարևորելով նախաձեռնությունը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ հատկապես արվեստի կրթության ոլորտում ձեռնարկատիրական հմտությունների զարգացումն անհրաժեշտություն է. «Այս նախաձեռնությունը կարևոր է այն առումով, որ մենք, արվեստի ոլորտում ունենալով մեծ հաջողություններ, չունենք դրա առևտրայնացմամբ և վաճառքով զբաղվող մասնագետներ: Այս իմաստով համապատասխան գիտելիքն ու հմտությունը ոլորտի զարգացման համար շատ կարևոր են»,- նշել է ԿԳ նախարարը:
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր խոսքում նշել է. «Մենք աջակցում ենք ստեղծարար ձեռնարկատիրության ու մտքի զարգացմանը միտված ցանկացած մտքի, գաղափարի և ամեն ջանք կներդնենք, որպեսզի այն հաջողի: Ողջունելի է «Ստեղծարար միտք» ծրագրում ներառված արվեստի և մշակույթի ուղղությունների բազմազանությունը»:
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը շեշտել է, որ կրթության և մշակույթի ոլորտների աջակցությունն իրենց առաջնահերթություններից է, և այս իմաստով ծրագիրը բացառիկ է, քանի որ միահյուսում է երկու ոլորտները և նպաստում ընդհանուր խնդիրների լուծմանը:
«Ստեղծարար միտք» (Creative Spark) հնգամյա ծրագիրը հենվում է Մեծ Բրիտանիայի առաջատար փորձի վրա և կարող է նպաստել Հայաստանի և Միացյալ Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցությանը:
Ծրագրի երեք հիմնական բաղադրիչներից առաջինով նախատեսվում է ծրագրում ներգրավված յոթ երկրներում ստեղծարար ձեռնարկատիրական 22 կենտրոնի հիմնադրում, որոնք համագործակցություն կծավալեն Միացյալ Թագավարության համալսարանների հետ: Երկրորդը ուսանողների և ստեղծարար ձեռներեցների համար համապատասխան հմտությունների ուսուցանումն է՝ մտքերի և փորձի փոխանակման փուլից մինչև բիզնեսի մեկնարկում ու մտավոր սեփականության պահպանում: Երրորդն առցանց դասընթացների միջոցով ձեռներեցության թեմատիկ անգլերենի ուսուցանումն է:
Միացյալ Թագավարության ձեռնարկատիրական կրթության փորձի հիման վրա մշակվելու է ուսումնական ծրագիր, որի շահառու կարող են հանդիսանալ տարածաշրջանի ավելի քան 10000 ուսանողներ:
Հայաստանի բուհերը, ի թիվս անդամ երկրների այլ բուհերի, համագործակցելով Միացյալ թագավորության գործընկեր բուհերի հետ, կարող են դիմել ծրագրի շրջանակներում ստեղծված ֆոնդին` ակնկալելով տարեկան մինչև 50 հազար ֆունտ ստերլինգ ֆինանսավորում:
«Ստեղծարար միտք» (Creative Spark) ծրագրով ստեղծարար ոլորտ կարող են դիտարկվել գովազդը, ճարտարապետությունը, դիզայնը, ֆիլմարտադրությունը, երաժշտությունը, նորաձևությունը, կատարողական արվեստը, հրատարակչությունը, հեռուստատեսությունը և ռադիոն, արհեստագործությունը, ծրագրավորումը և այլն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Ժամանակակից սովորողի ուշադրությունը երկար ժամանակ պահպանելը հեշտ չէ: Տեղեկատվության մեծ հոսքը, թվային միջավայրը և արագ փոփոխվող հետաքրքրությունները պահանջում են, որ դասը նույնպես լինի ավելի ակտիվ, բազմազան և սովորողակենտրոն: Իմ կարծիքով՝…
21-րդ դարի կրթական միջավայրը փոխում է նաև լեզվի ուսուցման մոտեցումները: Այսօր աշակերտը լեզվական տեղեկատվության պակաս չունի․ նա ամեն օր հանդիպում է թվային բովանդակության, տեսանյութերի, սոցիալական ցանցերի և տարբեր տեղեկատվական աղբյուրների:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց