ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնում տեղի է ունեցել ներառական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել է Սեյվ դը չիլդրն կազմակերպության աջակցությամբ:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է, որ համընդհանուր ներառական կրթության անցնելու ճանապարհին առկա են բազմաթիվ խնդիրներ: Նրա խոսքով՝ նախկինում այդ ուղղությամբ քայլեր արվել են, սակայն դրանք բավարար չեն: «Այս պահին ՀՀ երեք մարզում՝ Սյունիքում, Լոռիում և Տավուշում, ներդրվել է համընդհանուր ներառական կրթություն: Ըստ ժամանակացույցի՝ սեպտեմբերի 1-ից այս համակարգին պետք է անցում կատարվեր նաև Երևան քաղաքում և Արմավիրի մարզում: Ակնհայտ է, որ Երևանում այս գործընթացը հետաձգվում է մինչև հունվար, իսկ Արմավիրի մարզում ամենօրյա ռեժիմով աշխատում ենք այլ շահագրգիռ գերատեսչությունների և փորձագետների հետ՝ ժամանակացույցից հետ չմնալու համար: Կոնկրետ Արմավիրի մարզի օրինակով կարող եմ փաստել, որ տեղական իշխանությունների պատճառով ժամանակին պատշաճ նախապատրաստական աշխատանք չի կատարվել: Մասնավորապես, ծնողները տեղյակ չեն եղել, թե իրենց երեխաները հատուկ դպրոցից որտեղ են անցում կատարելու, նրանց չեն բացատրվել ներառական կրթության առավելությունները, որի պատճառով ներկայումս մենք ստիպված ենք անհատական լուծում տալ բոլոր հարցերին»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով ներառական կրթության ոլորտում առկա այլ խնդիրների, այն է՝ լիարժեք գնահատված չեն երեխաների կարիքները, դպրոցները հարմարեցված չեն, առկա են ծրագրերի և ուսուցիչների վերապատրաստման հետ կապված հարցեր, երբեմն դիմադրություն կա հատուկ դպրոցների կողմից: «Իրականում խնդիրը համակարգային բնույթ է կրում, որը լուծելու համար նախ անհրաժեշտ է ակտիվացնել միջգերատեսչական համագործակցությունը: Վստահեցնում եմ, որ իշխանությունն ունի բավարար կամք՝ բոլոր խնդիրներին լուծում տալու համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը:
Քննարկման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը ներկայացրել է համընդհանուր ներառական կրթության պետական քաղաքականությունը հանրակրթության ոլորտում:
Ներկայացվել են նաև ներառական կրթության ոլորտի հիմնախնդիրները՝ ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների և սոցիալական արդարության և ներառականության արդի մարտահրավերներն ու հնարավորությունները կրթության ոլորտում:
Քննարկման ավարտին մասնակիցներն անդրադարձել են ներառական կրթության ոլորտում հետագա քայլերի իրականացմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ինչպե՞ս դարձնել քերականական վարժությունն ավելի հետաքրքիր: Այս ինտերակտիվ առաջադրանքը նախատեսված է 4-րդ դասարանի աշակերտների համար՝ բառերի տեսակներն ըստ կազմության ամրապնդելու նպատակով: Երեխաները դասակարգում են բառերը «Պարզ» , «Բարդ» «Ածանցավոր» խմբերում:…
Հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ կիսվել LearningApps հարթակում պատրաստածս ինտերակտիվ առաջադրանքով, որն օգնում է աշակերտներին յուրացնել ծրագրավորման հիմքում ընկած տրամաբանական կառույցները: Խաղի միջոցով երեխաները սովորում են կապեր հաստատել պայմանի և ելքի…
Լավ երաժշտության օգտակարությունը դպրոցահասակների համար Երաժշտությունը մարդու հոգու լեզուն է, իսկ դպրոցահասակների համար այն դառնում է ինքնաճանաչման, զգացմունքների արտահայտման և աշխարհը հասկանալու յուրահատուկ ճանապարհ: Լավ երաժշտությունը միայն հաճելի հնչյունների համադրություն…
Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ հետաքրքիր թեմա և ակնկալում եմ ակտիվ քննարկում: Սիրով կսպասեմ ու կպատասխանեմ ձեր հարցերին: Կարո՞ղ է արդյոք հայ դպրոցականը սիրել և կիրառել երեք լեզու միաժամանակ՝ առանց շփոթվելու…
Օտար լեզվով բանավիճելու կարողունակությունը՝ որպես 21-րդ դարի հմտություն Ժամանակակից կրթությունը այլևս չի սահմանափակվում միայն գիտելիքի փոխանցմամբ․ կարևոր է սովորողի կարողությունը՝ կիրառել այն իրական հաղորդակցական իրավիճակներում: Օտար լեզվի ուսուցման ոլորտում հաճախ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց