ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Իմպրեսիոնիզմներ. պատմություններ եզրերից» միջազգային գիտաժողովի բացմանը և «Հովհաննես Ալխազյան. Վանից Փարիզ» խորհրդանշական ցուցահանդեսին:
Գիտաժողովն անցկացվում է հոկտեմբերի 28-29-ը Հայաստանի ազգային պատկերասրահում՝ «Իմպրեսիոնիզմի երթուղիներ» ծրագրի շրջանակում:
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, «Իմպրեսիոնիզմի ուղիներ» կազմակերպության նախագահ, ՛՛EUROART՛՛ կազմակերպության փոխնախագահ Պիեռ Բեդուելը: Միջոցառմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ անդրադառնալով «Իմպրեսիոնիզմներ. պատմություններ եզրերից» միջազգային գիտաժողովի անցկացման և «Մշակութային ուղիներ» ծրագրի շրջանակում առկա արդյունավետ համագործակցությանը:
«Գիտաժողովը կամփոփի միջազգային համագործակցության այս փուլը՝ ամրապնդելով Հայաստանի դերը եվրոպական մշակութային երկխոսության մեջ՝ ճանապարհ հարթելով արվեստի պատմության ու թանգարանագիտության ոլորտում ապագա ծրագրերի համար: Ուրախ եմ, որ տարիների պատմություն ունեցող համագործակցությունը զարգանում է. ձևավորված լավ հարաբերություններն ունեն անընդհատ հարստացող օրակարգեր, որոնք թույլ են տալիս մշակութային համագործակցության ընդլայնման հետ կապված նոր խնդիրներ առաջադրել, նոր նախաձեռնություններ սկսել, որոնցից առաջին հերթին շահում են արվեստը և մշակույթը: Այսպիսի գիտաժողովներն են նաև, որ արվեստաբանական մտքի զարգացման նոր շերտեր բացահայտելու հնարավորություն են տալիս»,- նշել է նա:
Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ «Մշակութային ուղիներ» ծրագրի և դրա մաս կազմող «Իմպրեսիոնիզմի երթուղիներ» ցանցի անդամակցության շրջանակում Հայաստանն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում և արդեն միացել է վեց ուղիների: Նրա տեղեկացմամբ՝ հաջորդ տարի Հայաստանը կհյուրընկալի «Մշակութային ուղիներ» ծրագրի հերթական աշխատաժողովը:
«Հույս ունեմ, որ բազմաթիվ գործընկերների հետ Երևանում կքննարկվեն այն կարևոր հարցերը, որոնք առաջին հերթին տեսանելի են դարձնում միմյանց մերձեցնող այն գծերը, որոնք մշակույթի շատ կարևոր հատկություններից են: Ընդհանրապես, մշակույթը հիշեցնում է, որ բոլորս երազում ենք նույն բաների մասին, կիսում նույն արժեքները և առաջ գնում նույն նպատակների հետևից, ուստի շատ կարևոր է երկխոսությունը վարել հենց մշակույթի դաշտում, որովհետև երբեմն մշակույթը ընդհանրությունները տեսնելու միակ հնարավոր լեզուն է: Առանձնահատուկ ուզում եմ ընդգծել այս նախաձեռնության կարևորությունը մշակույթի ոլորտում Հայաստան- Ֆրանսիա համագործակցության համատեքստում: Այս տարի Բարբիզոնում Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացավ իմպրեսիոնիզմի մեր ցուցանմուշներով»,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ միջազգայնացումը թանգարանային ոլորտի զարգացման շատ կարևոր ուղղություններից է, որն ամրագրված է Մշակույթի զարգացման ռազմավարությամբ:
«Իմպրեսիոնիզմներ. պատմություններ եզրերից» միջազգային գիտաժողովին մասնակցում են շուրջ 20 առաջատար մասնագետներ Հայաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Վրաստանի թանգարաններից ու գիտական հաստատություններից՝ ստեղծելով գիտական փոխանակման և համագործակցության նպաստավոր միջավայր։
2022 թվականից ի վեր Հայաստանի ազգային պատկերասրահը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի «Մշակութային երթուղիներ» ծրագրի մաս կազմող «Իմպրեսիոնիզմի երթուղիներ» ցանցի անդամ, որի շրջանակում 2025 թ․ Բարբիզոնում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» լայնածավալ ցուցահանդեսը: Համագործակցության շրջանակում առաջին անգամ Ֆրանսիայում միևնույն հարթակում ներկայացվել են Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Սեդրակ Առաքելյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Մարտիրոս Սարյանի և 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործած այլ անվանի արվեստագետների ավելի քան 70 առանցքային ստեղծագործություններ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից։
Գիտաժողովի բացմանը նախորդել է «Հովհաննես Ալխազյան. Վանից Փարիզ» խորհրդանշական ցուցահանդեսի բացումը: Նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ՀԱՊ-ի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ շրջել են ցուցասրահում և ծանոթացել ցուցադրությանը, որտեղ ներկայացված է Հովհաննես Ալխազյանի ստեղծագործական ճանապարհը՝ հայրենի երկրից մինչև համաշխարհային արվեստի կենտրոն Փարիզ:
Հովհաննես (Ժան) Ալխազյանը (1881–1958) 20-րդ դարի առաջին կեսի հայ կերպարվեստի նշանակալի ներկայացուցիչներից է, որի աշխարհընկալումը ձևավորվել է ֆրանսիական մշակութային միջավայրում։ «Հովհաննես Ալխազյան․ Վանից Փարիզ» խորագրով ցուցադրությունն ընդգրկում է արվեստագետի ստեղծագործական երկու փուլերը՝ թիֆլիսյան և փարիզյան։ Այն ներկայացնում է բացառապես Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցներից ընտրված շուրջ 120 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք և արտացոլում է նկարչի ստեղծագործական ժառանգության համակողմանի պատկերը։ Ցուցահանդեսի համադրողը Մարգարիտա Խաչատրյանն է։ Հովհաննես Ալխազյանի աշխատանքները պատկերասրահին փոխանցվել կամ ձեռք են բերվել տարբեր տարիների, որոնց զգալի մասը՝ 1959 և 1962 թվականներին՝ ձևավորելով Հայաստանի ազգային պատկերասրահի սփյուռքահայ արվեստագետների ամենահարուստ հավաքածուներից մեկը, որն ընդգրկում է Ալխազյանի ավելի քան 260 ստեղծագործություն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Ողջույն, սիրելի գործընկերներ: Գիտեմ, որ շատերիս համար այս շրջանը բավականին թեժ է՝ կապված տարակարգի թղթապանակների նախապատրաստման հետ: Ինձ հետաքրքիր է Ձեր փորձը. ո՞ր նյութերի կամ մեթոդական մշակումների վրա եք ավելի…
Հարգելի՛ գործընկերներ, խմբային աշխատանքների ժամանակ հաճախ ենք բախվում ԿԱՊԿ ունեցող երեխաների մեկուսացվածությանը: Ձեր փորձից ելնելով՝ ո՞ր թվային հարթակներն են (օրինակ՝ LearningApps, Wordwall) ավելի արդյունավետ աշխատում նրանց մոտիվացնելու և խմբային պրոցեսի…
Սիրելի՛ ուսուցիչներ, առաջարկում եմ քննարկել Google Doodle-ների կիրառումը դասապրոցեսում: Դրանք օգնում են տեսողականացնել պատմական իրադարձությունները և անհատների կենսագրությունները: Իմ առաջարկը. Սովորողներին հանձնարարել ստեղծել սեփական Doodle-ը (օր.՝ Կոմիտաս, Գրատպության տոն և…
Քննարկեք նորագույն տեխնոլոգիաների դերը: Օրինակ՝ ինչպես կարելի է AI գործիքներով մոդելավորել բջջի կառուցվածքը կամ կանխատեսել գենետիկական խաչասերումների արդյունքները:
Խաղը դպրոցում գիտելիքների մատուցման յուրահատուկ միջոց է:Այն թույլ է տալիս զուգակցել ուսուցումը զվարճանքի հետ:Եթե խաղը լավ է կազմակերպված,հորինված,ապա երեխան առանց երկմտելու մտնում է խաղի մեջ,փորձում է իր ուժերը հասակակիցների հետ,մրցում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց