«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում մեկնարկել է երկօրյա համաժողով` նվիրված Հայաստանում Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի գործունեության 5-ամյակին։
Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ծրագրին մասնակից ՀՀ ուսհաստատությունների, Լեհաստանի Էրազմուսպլյուսի և Իթվինինգի ազգային գրասենյակների և Իթվինինգի Կենտրոնական աջակցման ծառայության ներկայացուցիչներ:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայումս խիստ կարևորվում է էլեկտրոնային կրթությունը, որի ձևաչափի մեջ առկա է ակնառու հաջողություն: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ծրագրում ներգրավված բոլոր ուսումնական հաստատությունների պատասխանատուներին, մասնակիցներին, ԿՏԱԿ-ին, մեր գործընկեր կառույցներին և ԵՄ գործընկերներին, որովհետև այս ծրագիրը մեծ հնարավորություններ է բացել մեր կրթական համակարգի համար: Մենք հնարավորություն ունենք մաս կազմել եվրոպական մտածողության և ունենալ լավագույն գործիքները, որ այսօր կիրառվում են աշխարհում: Մեր խնդիրը մեր տարածքի բազմազանության և մեր դպրոցների աշխարհագրության մեջ է: Այսօր ունենք հարյուրավոր դպրոցներ, որոնք ունեն փոքրաքանակ աշակերտություն և միակն են իրենց բնակավայրերում: Դրա համար պետք է փորձենք ունենալ մի ծրագիր, որով 20-30 աշակերտ ունեցող դպրոցներին ապահովենք ժամանակակից կրթությամբ: Եվ այլ ձևաչափ, քան էլեկտրոնային կրթությունն է, չկա: Սա ենթադրում է բավականին լուրջ, հետևողական աշխատանք: Բացի Իթվինինգ ծրագրից, ունենք մենթոր դպրոցների համակարգ, շատ դպրոցներ իրենց նախաձեռնությամբ են աշխատում, և ներկայումս կարիք ունենք այս ամենն ամփոփել, ձևավորել մեկ ամբողջական ուղղվածություն, որն իսկապես կմտնի մեր դպրոցների առօրյայի մեջ»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ հաջորդ խնդիրն ուսուցիչների որակի հարցն է: «Սա բերում է մեր հաջորդ բարեփոխմանը՝ ուսուցիչների վերապատրաստումների գաղափարախոսության փոփոխությանը: Այս համատեքստում ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր եվրոպացի բարեկամներին, որ բացեցին մեզ համար Իթվինինգ ծրագիրը և գնահատեցին մի քանի տարիների մեր լուրջ և հետևողական աշխատանքը: Այն, որ այսօր Հայաստանը բացված է եվրոպական ընտանիքի համար, մեծագույն արժեք է մեզ համար: Այսօր որպես թիրախ` դրված է հասնել 800 դպրոցի, որը կբերի որակական փոփոխության մեր կրթական համակարգում: Եթե կարողանանք սա իրականացնել, ապա իսկապես կունենանք ժամանակակից, բոլորովին այլ հանրակրթական համակարգ: Ծրագիրն իրավամբ կարող է բանալի հանդիսանալ կրթության որակի հետ կապված շատ հիմնախնդիրներ լուծելու համար»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ ծրագրի մասնակիցներին մաղթելով հաջողություն:
Նախարարը շնորհակալագրեր է հանձնել մի շարք դպրոցների` Իթվինինգ ծրագրում հաջող և արժեքավոր համագործակցության համար:
Համաժողովի ընթացքում ներկայացվել է 2013-2017թթ. ծրագրի ընթացքը, «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման» ազգային ծրագիրը, ինչպես նաև նախանշվել հետագա զարգացման հիմնական ուղղությունները։
Նշենք, որ 2013թ․ Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում հնարավորություն ստացավ միանալու Եվրոպական դպրոցների համագործակցության Իթվինինգ համայնքին։ Այս ծրագիրը Եվրամիության երկրներում սկսվել է 2005թ․, որպես Կոմենիուս ծրագրի բաղադրիչ, իսկ ներկայումս Էրազմուս+ ծրագրի մաս է։ Ծրագրի մասնակից բոլոր երկրներում ընտրվել և գործում են աջակցման ծառայություններ։ Հայաստանում որպես աջակցող գործակալություն ընտրվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)։ Մինչ այժմ տարբեր փուլերում Իթվինինգպլյուս Հայաստան ծրագրով միասնական համայնքում ներառվել են Հայաստանի 150-ից ավելի դպրոց և շուրջ 700 ուսուցիչ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան