Տալլինի էստոնական «Ռաաննիկու» մանկապարտեզում մարտ ամիսը նվիրված էր Հայաստանին, հայկական մշակույթի և ավանդությունների հետ ծանոթացմանը: Մարտի 22-ին մանկապարտեզում կայացավ փոքրիկ միջոցառում, որին մասնակցեց Էստոնիայի Տալլին քաղաքի «Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցի երեխաները:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է «Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի տնօրեն Ջաննա Շահբազյանը, մանկապարտեզի սաները (3-7 տարեկան) ու աշխատակազմը մեծ լրջությամբ ու պատասխանատվությամբ էին պատրաստվել միջոցառմանը: Դպրոցի ամեն մի անկյունում հայկական շունչ էր նկատվում: Բոլոր խմբերում տեղ էին գտել երեխաների ձեռքերով պատրաստված հայկական «Եռագույններն» ու «Արարատները», ցուցադրված էին հայկական զինանշանները:
Մանկապարտեզի աշխատակցուհի, մեր հայրենակից Լիլիթ Մազմանյանի շնորհիվ՝ հայերենից էստոներեն էին թարգմանվել «Կաքավիկ» և «Արև, արև, ե՛կ, ե՛կ» երգերը, որոնք էստոներեն ներկայացվեցին մանկապարտեզի, իսկ հայերեն՝ «Մաշտոց» դպրոցի երեխաների կատարմամբ: Հայերեն արտասանվեց «Ծիտիկ, ծիտիկ» բանաստեղծությունը:
«Մաշտոցի» սաները երգերով, պարերով, անցկացրած հայկական պարաի վարպետության դասով՝ գրավեցին ներկաների հետաքրքրությունը: Մանկապարտեզի փոքրիկներն իրենց դաստիարակների հետ պարեցին նաև «Միասնության շուրջպարը», որին միացան բոլորն ու հայկական ջերմությամբ ու եռանդով եզրափակեցին միջոցառումը:
Հավելենք նաև, որ հայկական միամսյակում իր ուրույն տեղն ուներ նաև հայկական գաթան, որի համտեսումը տեղի ունեցավ միջոցառման ավարտին:
Նյութի աղբյուրը. «Հայերն այսօր»
«Սիրելի՛ գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մտորումով: Իմ դասարանում ունեմ աշակերտ, ով ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԱՊԿՈՒ): Խմբային աշխատանքների ժամանակ ես միշտ փորձում եմ նրան վստահել կոնկրետ «թվային դերեր»…
«Հարգելի՛ գործընկերներ, իմ 4-րդ դասարանի 32 աշակերտների հետ աշխատելիս ես հաճախ եմ օգտագործում LearningApps ,Google Forms հարթակները: Դրանք անփոխարինելի են նյութը տեսանելի և խաղային դարձնելու համար: Սակայն վերջերս ինձ մոտ…
Վերջին տարիներին հաճախ կարելի է լսել, որ ավանդական դասավանդումը «այլևս չի աշխատում»: Ոմանք պնդում են, որ ուսուցիչակենտրոն մոտեցումը խոչընդոտում է սովորողների ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացմանը: Մյուսները, հակառակը, համոզված են,…
Բոլորս էլ գիտենք, որ ուսուցչի սովորական աշխատանքային օրը բավականին հագեցած և բազմաբնույթ է, այն չի սահմանափակվում միայն դասավանդմամբ: Շատ հաճախ շարունակվում է դպրոցական ժամերից դուրս և պահանջում է մեծ նվիրում,…
ՀարգելիÕœ գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում իմ՝<<Քերականության ուսուցումը ավագ դպրոցում>> զեկույցի թեման : Խնդրում եմ գրել ձեր դիտարկումները REPORT Teaching Grammar in High School Introduction Grammar is the structural foundation of…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց