ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Ամառային դպրոց. Արևի մոտ

Մայիսի 22, 2018
Մշակութային լուրեր

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում գործում է ամառային դպրոց:

Իսահակյանական աշխարհում երեխաները ստանում են գիտելիքներ և հմտություններ՝ ինտերակտիվ խաղերի, ձեռքի աշխատանքների, թեմատիկ խաղ-էքսկուրսիաների, դեպի հրաշքների աշխարհ հետաքրքիր ճամփորդությունների   միջոցով:

Ամառային դպրոցի ծրագիրը նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար: Ամառային դպրոցն իր աշխատանքը կսկսի հունիսի 10-ից, երկու խմբով՝ 6-8 և 9-12 տարիքային խմբերով:

«Թանգարանների գիշեր» միջոցառումը` մայիսի 19-ին

Մայիսի 18, 2018
Մշակութային լուրեր Օրվա խորհուրդ

Մայիսի 19-ին Հայաստանում արդեն 15-րդ անգամ և Արցախում 6-րդ անգամ անցկացվելու է Թանգարանների միջազգային օրվան նվիրված «Թանգարանների գիշեր» միջոցառումը: Մայիսի 18-ին ժամը 10:00-ից 18:00-ը, իսկ մայիսի 19-ին` 18:00-ից 24:00-ն Հայաստանի և Արցախի 116 թանգարանների դռներն անվճար բաց կլինեն հասարակության համար (ծրագիրը կցվում է, աղբյուր):

Թանգարանների միջազգային օր, մայիսի 18-ին նշվող ամենամյա տոն է։…

Ամփոփվել են Հովհ. Այվազովսկու 200-ամյակին նվիրված դպրոցական աշխատանքների մրցույթի արդյունքները

Փետրվարի 2, 2018
Մշակութային լուրեր

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում անցկացվել է դպրոցականների նկարչական աշխատանքների ցուցահանդես-մրցույթ:

Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպված մրցանակաբաշխությանը ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, շնորհավորելով աշակերտներին, ընդգծել է արվեստի և հատկապես Այվազովսկու ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության մեծացման և գեղագիտական դաստիարակության կարևորությունը: 
Մրցույթի դպրոցական և քաղաքային…

Հայաստանի բնության պետական թանգարանը հրավիրում է միասին բացահայտելու Հայաստանի բնաշխարհի գաղտնիքները

Նոյեմբերի 10, 2017
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի բնության պետական թանգարանում «բնակվող» կենդանիները անհամբեր սպասում են Ձեզ՝ միասին բացահայտելու Հայաստանի բնաշխարհի գաղտնիքները:

21-րդ դար, երբ աշխարհը կանգնած է մի շարք բնապահպանական խնդիրների առջև, էլ ավելի արդիական է դառնում բնության պահպանության թեման, և  մեծանում է բնապահպանություն քարոզող կառույցների դերն աշխարհում: Այդպիսի կառույց է հանդիսանում «Հայաստանի բնության պետական թանգարանը»,…

Վարչապետը ներկա է գտնվել «Ընտրանի» խորագրով ցուցահանդեսի բացմանը

Սեպտեմբերի 6, 2017
Մշակութային լուրեր Պաշտոնական

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ներկա է գտնվել «Ընտրանի» խորագրով ցուցահանդեսի բացմանը, որում ներկայացվել են հայ արվեստի լավագույն ստեղծագործությունները: 
Վարչապետը ծանոթացել է ցուցահանդեսին ներկայացված դասական և մոդեռն մի շարք վարպետների ստեղծագործություններին: 
Ցուցահանդեսին, մասնավորապես, ներկայացված են Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Վարդան Մախոխյանի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեջյանի, Մարտիրոս Սարյանի, Երվանդ…

«Ընտանիք» կենտրոն. Մանրանկար աշխատանքների ցուցահանդես Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում

Մայիսի 19, 2017
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Մայիսի 10-ին Գյումրու Ասլամազյան քույրերի տուն-թանգարանի պատկերասրահում բացվեց ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանրանկարչության խմբակի  սաների աշխատանքների ցուցահանդես: Ցուցադրումը կշարունակվի  մինչև մայիսի 14-ը:

«Ասլամազյան քույրեր» խորագրով ծրագրի նպատակն էր սաներին ծանոթացնել «Ասլամազյան քույրեր» թանգարանի նմուշներին, ներկայացնել գյումրեցի նկարչուհիների ազդեցությունը քաղաքի հոգևոր և մշակութային կյանքի վրա, նպաստել մշակութային կյանքի աշխուժացմանը,…

«Ֆրանսիայի համը» խորագրով միջոցառում «Ընտանիք» կենտրոնում

Ապրիլի 20, 2017
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Ապրիլի 17-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Ֆրանսիայի համը» խորագրով միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի տոնին:

Միջոցառման նպատակն էր ձևավորել սեր և հետաքրքրություն ֆրանսերեն լեզվի նկատմամբ, կարևորել խոհարարական արվեստի դերը միջմշակութային կապերի ամրապնդման գործում` զուգահեռներ անցկացնելով հայկական և ֆրանսիական խոհանոցների միջև:

Միջոցառմանը ներկա էին հյուրեր Ֆրանսիայից,…

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը տոնում է իր 95-ամյակը

Մարտի 13, 2017
Մշակութային լուրեր

Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 95-ամյակի առիթով կրթօջախում բացվել է հայ նշանավոր գեղանկարիչ և հասարակական գործիչ Փանոս Թերլեմեզյանի կիսանդրին: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ իր դռներն է բացել նաև վերանորոգված «Թերլեմեզյան» ցուցասրահը: Հանրության դատին է հանձնվել «Սերունդներ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր քոլեջի դասախոսների և շրջանավարտների շուրջ…

«Ընտանիք» կենտրոնի սաների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես` «Մենք ենք մեր սարերը» խորագրով

Նոյեմբերի 14, 2016
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը` ընդլայնելով իր գործունեության շրջանակները, Շիրակի մարզի յոթ գյուղական համայնքներում ստեղծել է արհեստի և արվեստի մասնագիտական ուսուցողական խմբակներ և կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ:

Նոյեմբերի 9-ին և 10-ին Շիրակի մարզի բարձր լեռնային երկու գյուղական համայնքներում` Ցողամարգում և Թորոսգյուղում հերթական անգամ անցկացվեց «Ընտանիք»…

Ցուցահանդես` Սանահինի համալսարանի 1050-ամյակին

Նոյեմբերի 11, 2016
Մշակութային լուրեր

Հյուսիսային համալսարանում այսօր բացվել է «Թումանյանական աշխարհի բնանկարներ» ցուցահանդեսը, որը նվիրված էր Սանահինի համալսարանի 1050-ամյակին: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային համալսարանին` նման միջոցառում կազմակերպելու համար: «Սանահինի նման հզոր կրթօջախն այսօր…

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…