ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թվականի ապրիլից-նոյեմբեր իրականացրել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը:
«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:
Թեմաների ընտրությունը…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախմբի ու «Վրացական սինֆոնիետտա» Թբիլիսիի պետական կամերային նվագախմբի համատեղ համերգը:
Համերգը կայացել է հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում: Միջոցառմանը ներկա…
Միջազգային առարկայական օլիմպիադան և «Տաղանդների դաշինք» միջազգային ստեղծագործական նախագծի կազմկոմիտեն հրավիրում են 8-22 տարեկան աշակերտներին և ուսանողներին մասնակցելու միջազգային բազմամասնագիտական օլիմպիադային և «Ոսկե Տուլպար» խորագրով երաժշտական մրցույթին, որոնք կանցկացվեն 2023 թվականի հունվարին:
Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ grand-olimpiada@mail.ru, olimpiada@musicclassic.eu էլ. հասցեներով:
Մանրամասն տեղեկությունները կցվում են:
Հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը:
Մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարությունը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ կառավարության առաջնահերթություններից ու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից բխող` ոլորտի զարգացման գերակայությունները և դրանց հասնելու արդյունավետ ճանապարհը։
Ռազմավարության մշակման անհրաժեշտությունը…
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Հայաստանի «Թեքեյան» մշակութային միությունում ներկա է եղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի «Իմ ժամանակի մեծերը» խորագրով դիմանկարների ցուցադրության բացմանը:
Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է Անատոլի Ավետյանին ցուցահանդեսի բացման կապակցությամբ, նրա հետ շրջել է ցուցադրության սրահում, զրուցել և հանգամանալից ծանոթացել վարպետի աշխատանքներին ու ստեղծագործական գործունեությանը:
…Դեկտեմբերի 11–ին՝ ժամը 18։00–ին, Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայանալու է ՀՀ վաստակավոր արտիստ, թատրոնի բազմավաստակ դերասան, ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառում։
Միջոցառման շրջանակում ցուցադրվելու է Հ․ Հովհաննիսյանի մասին պատմող ֆիլմ, որտեղ ներկայացված են հատվածներ նրա խաղացած և բեմադրած ներկայացումներից:
Հովհաննիսյան արտիստի մասին կխոսեն տարբեր ոլորտների գործիչներ՝…
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանների կառավարումը Հայաստանում» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 10-ին կազմակերպում է «Պահպանության ռազմավարության և կառավարման պլանների ուղղությամբ կարողությունների զարգացում» խորագրով աշխատաժողովը:
Ծրագրին մասնակցելու են տեղի և արտերկրի մասնագետներն ու փորձագետները։ Հրավիրված մասնագետները (Իտալիա, Հունաստան, Հարավաֆրիկյան…
«Հայաստանի ազգային պատկերասրահ», «Հայաստանի պատմության թանգարան», «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան», «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ների ղեկավարներն օրերս դիմել էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին՝ միջնորդություն ներկայացնելու Երևանի քաղաքապետարան Հանրապետության հրապարակի տարածքում թանգարանի կամարների երկու սյան մեջտեղում տեղադրված առևտրային կրպակն ապամոնտաժելու առաջարկով:
Արձագանքելով նախարարի դիմումին՝ դեկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետարանն…
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի 50-ամյակին նվիրված համաժողովին (դեկտեմբերի 4-9-ը):
Հնգօրյա միջոցառմանը ներկայացել են պատվիրակություններ ավելի քան 30 երկրներից: Հայկական կողմից համաժողովին մասնակցում են ԿԳՄՍ և Շրջակա միջավայրի նախարարությունների, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ու Երևանի քաղաքապետարանի…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը տարիներ շարունակ իրականացնում է «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագիրը: Այն նվիրված է գերմանացի հանրաճանաչ կոմպոզիտորների կյանքին և գործունեությանը, ինչպես նաև նրանց թանգարաններին:
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում տեղի կունենա «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագրի հերթական երեկոն, որն այս…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց