ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Պատանի հայ մարզիկները Կուզբասում մասնակցում են «Ասիայի երեխաներ» ձմեռային երկրորդ մարզական խաղերին

Փետրվարի 28, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի երկու ներկայացուցիչ փետրվարի 23-ից մարտի 5-ը Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզում՝ Կուզբասում, մասնակցում է «Ասիայի երեխաներ» ձմեռային երկրորդ մարզական խաղերին:

Մինչև 16 տարեկան պատանիների համար նախատեսված մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Հայաստանի պատվիրակության ղեկավարը ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ…

2 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ Լեհաստանի հրաձգության բաց առաջնությունից

Փետրվարի 28, 2023
Սպորտային լուրեր

Հայ հրաձիգները Լեհաստանում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում մասնակցել են Բելոստոկ քաղաքում անցկացված բաց առաջնությանը, որում 2 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել:

Առաջնության հաղթողներ են դարձել Էլմիրա Կարապետյանը, Զավեն Իգիթյանը, արծաթե մեդալներին արժանացել են Վրեժ Թորոսյանը, Բենիկ Խլղաթյանը և Զավեն Իգիթյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել Գագիկ…

Բռնցքամարտիկները երկուական արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Ստրանջայի մրցաշարում

Փետրվարի 27, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել Բուլղարիայում անցկացված Ստրանջայի 74-րդ մրցաշարում:

Մրցաշարի փոխչեմպիոններ են դարձել Համբարձում Հակոբյանը և Դավիթ Չալոյանը, իսկ բրոնզե մեդալներին արժանացել են Արթուր Բազեյանը (57 կգ) և Գուրգեն Մադոյանը (67 կգ):

80 կգ քաշային կարգի եզրափակչում Համբարձում Հակոբյանը դժվարին պայքարում զիջել է աշխարհի չեմպիոն, ԱՄՆ…

Ազատ ոճային ըմբիշներ Վազգեն Թևանյանը ոսկե, Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալներ են նվաճել Ալեքսանդրիայի մրցաշարում

Փետրվարի 27, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 2 մեդալ է նվաճել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Վազգեն Թևանյանը ոսկե, իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ են նվաճել Ալեքսանդրիայի միջազգային մրցաշարում:

65 կգ քաշային կարգի եզրափակչում…

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Փետրվարի 27, 2023
Սպորտային լուրեր

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հաղթող է ճանաչվել սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում՝ հենացատկի եզրափակչում վաստակելով 15.133 միավոր և դառնալով ոսկե մեդալակիր:

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ավարտված առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչները ևս երկու մեդալ են նվաճել:

Հայաստանի…

Բռնցքամարտիկներն առնվազն երկու մեդալ են ապահովել Ստրանջայի մրցաշարում

Փետրվարի 24, 2023
Սպորտային լուրեր

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի 74-րդ հեղինակավոր մրցաշարում հայ բռնցքամարտիկներն առնվազն երկու մեդալ են ապահովել:

67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը քառորդ եզրափակչում պետք է մրցեր Իտալիայի ներկայացուցչի հետ, սակայն վերջինս վնասվածքի պատճառով հրաժարվել է մենամարտից, ու Մադոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Ստրանջայի մրցաշարում առայժմ երկրորդ մեդալն…

ԱԺ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի փոփոխություններին

Փետրվարի 24, 2023
Սպորտային լուրեր

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը և արժանացել դրական եզրակացության:

Ըստ նախագծի հիմնավորման՝ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը պայմանավորված է միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի կիրառման…

Աշխարհի գավաթ. մարմնամարզիկներ Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակչում են

Փետրվարի 24, 2023
Սպորտային լուրեր

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը սկսել է պայքարը Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում։

Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը, դուրս են եկել եզրափակիչ:

Երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը հաղթահարել է նժույգթափեր վարժության որակավորման փուլը՝ վաստակելով 15.000 միավոր և երրորդ տեղով դուրս գալով…

Կարեն Գիլոյանը ներկա է եղել ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանին նվիրված միջազգային հուշամրցաշարին

Փետրվարի 23, 2023
Սպորտային լուրեր

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցել է 8 երկրի շուրջ 130 ներկայացուցիչ:

Հուշամրցաշարն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի աջակցությամբ:

Մրցաշարի եզրափակիչներին հետևել և պարգևատրման…

5 դահուկորդ Սլովենիայում կմասնակցի աշխարհի առաջնությանը

Փետրվարի 22, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի դահուկային սպորտի հավաքականը փետրվարի 22-ից մարտի 5-ը Սլովենիայում կմասնակցի դահուկավազքի աշխարհի առաջնությանը:

Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Կատյա Գալստյանը, Թադևոս Պողոսյանը, Սպարտակ Ոսկանյանը և Աննա Ռաշոյանը։ Հավաքականի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանը թիմին կմիանա փետրվարի 25-ին։

Միքայել Միքայելյանը, որը վերջերս Տոբլախում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլում ընդգրկվել է 50…