ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի հաղթող, Վահագն Դավթյանը՝ արծաթե մեդալակիր

Փետրվարի 19, 2024
Սպորտային լուրեր

 Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում:

Գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթողի կոչմանն արժանացել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:

Դավթյանը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,933 միավոր:

Մարմնամարզիկ…

«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

Փետրվարի 16, 2024
Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներն այս գիշեր վերադարձել են Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունից. Եվրոպայի արդեն 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանին, բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանին և հավաքականի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են դափնիներով և ծափողջույններով:

Հայաստանի թիմին դիմավորել և շնորհավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի…

Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակչում են

Փետրվարի 16, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը դուրս են եկել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության եզրափակիչ:

Որակավորման փուլում հայ մարմնամարզիկները 14.533 միավոր են վաստակել: Արթուր Ավետիսյանն առաջին, իսկ Վահագն Դավթյանը՝ երկրորդ տեղով է դուրս եկել եզրափակիչ:

Հայաստանի հավաքականի կազմում նժույգ-թափեր վարժության որակավորման փուլին…

Կառավարությունը գումար է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար

Փետրվարի 15, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը շուրջ 35 մլն դրամ է հատկացրել 2024 թվականի փետրվարի 17-26-ն Ավստրիայում և Հայաստանում անցկացվելիք բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի հանդիպումների մասնակցության, կազմակերպման և անցկացման նպատակով:

Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C ենթախմբում, որտեղ կմրցի Ավստրիայի և Ալբանիայի հավաքականների հետ:

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Փետրվարի 15, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել՝ երկամարտի 311 կգ արդյունքով (140+171 կգ)։ Հրում վարժությունում Գոռը գլխավերևում պահել է 171 կգ ծանրաձողն ու արժանացել նաև փոքր ոսկե մեդալին, իսկ…

Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի 7-ակի չեմպիոն

Փետրվարի 15, 2024
Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի, Եվրոպայի և Օլիմիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարիերայում 7-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ Բուխարեստում ընթացող առաջնության եզրափակչում 6:3 հաշվով առավելության հասնելով ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևի նկատմամբ։

Ալեքսանյանը եզրափակիչ էր դուրս եկել՝ կիսաեզրափակչում 5:1 հաշվով հաղթելով բելառուս Աբուբակար Խասլախանավին։ Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ…

Վազորդ Երվանդ Մկրտչյանը Բելգրադի միջազգային մրցաշարում Հայաստանի ռեկորդ է սահմանել

Փետրվարի 14, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար վազորդ Երվանդ Մկրտչյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի փակ մարզասրահում կայացած Belgrade Indoor Meeting 2024 մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել, ինչպես նաև Հայաստանի ռեկորդ սահմանել։

Մկրտչյանը 1500 մետր վազքատարածությունը հաղթահարել է 3։38.12 րոպեում, ինչն անկախ Հայաստանի ամենաբարձր արդյունքն է աթլետիկայում։

Հիշեցնենք՝ օրերս գյումրեցի մարզիկը դարձել էր Ստամբուլում անցկացված…

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

Փետրվարի 14, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

55 կգ քաշային հայ մարզուհին երկամարտի 196 կգ արդյունքով կարիերայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Հրում վարժությունում մեր մարզուհին նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 115 կգ կշռող…

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Փետրվարի 14, 2024
Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կարիերայում երրորդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ Բուխարեստում ընթացող առաջնության եզրափակչում 7-0 հաշվով վստահ առավելության հասնելով աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարի նկատմամբ։

Մալխաս Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել իտալացի Ռիկարդո…

Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Փետրվարի 13, 2024
Սպորտային լուրեր

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր մրցահարթակ դուրս կգան կանանց թիմի հավաքականի անդամներ, 55 կգ քաշայիններ Ալեքսանդրա Գրգորյանը և Իզաբելա Յայլյանը: Նրանց մրցելույթը նախատեսված է ժամը 19:00-ից:

Ներկայացնում ենք հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը.

Կանայք

55 կգ- Ալեքսանդրա Գրիգորյան,…

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…