ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Ազատ ոճի ըմբիշները մրցաշարի կմասնակցեն Ուկրաինայում

Փետրվարի 8, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այսօր մեկնում է Ուկրաինայի Խարկով քաղաք, որտեղ ընդլայնված կազմով կմասնակցի ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարին։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնի 14 ըմբիշ՝ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Էդիկ Հարությունյանը(57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ),…

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղեր. Հայաստանի առաջին մասնակցի արդյունքը

Փետրվարի 7, 2022
Սպորտային լուրեր

Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 6-ին պայքարի մեջ է մտել Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ դահուկորդ Միքայել Միքայելյանը:

Միքայելյանը հանդես է եկել սքիաթլոնի (15 կմ դասական ոճ+15 կմ ազատ ոճ) մրցատարածությունում, որին սովորաբար մասնակցում են բարձր վարկանիշ ունեցող մարզիկները: Հայաստանի ներկայացուցիչը մրցատարածությունը հաղթահարել է 1:25:53.7 րոպեում և զբաղեցրել 47-րդ հորիզոնականը։ Մրցմանը…

Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը

Փետրվարի 7, 2022
Սպորտային լուրեր

Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը: Այն անցկացվելու է երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ:

Մրցաշարի առաջին փուլն անցկացվելու է մինչև փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետությունում: Երկրորդ՝ եզրափակիչ փուլի մրցաշարն անցկացվելու է մարտի 12-ից 13-ը ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:

Մրցաշարին…

Ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը. հայտնի են չեմպիոնները

Փետրվարի 7, 2022
Սպորտային լուրեր

Փետրվարի 1-ից 6-ը Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում կայացել է ծանրամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունը: Տղամարդկանց մրցումներին մոտ 130 ծանրորդ է մասնակցել, ովքեր 5 օր շարունակ 10 քաշային կարգերում պայքարել են Հայաստանի չեմպիոնի կոչման համար:

Առավել հետաքրքիր է ստացվել գերծանր քաշային ծանրորդների պայքարը, ովքեր մրցահարթակ են դուրս եկել փետրվարի…

Մեկնարկել են ձմեռային 24-րդ oլիմպիական խաղերը. հայ մարզիկների մրցման ժամանակացույցը

Փետրվարի 5, 2022
Սպորտային լուրեր

Պեկինում մեկնարկել են 24-րդ ձմեռային oլիմպիական խաղերը: Հայաստանի դրոշակակիրներն են եղել գեղասահորդուհի Թինա Կարապետյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանը: Բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Պեկինի ազգային մարզադաշտում:

Հայաստանը ձմեռային oլիմպիական խաղերում, ընդհանուր առմամբ, 6 ներկայացուցիչ կունենա, որից 4-ը դահուկորդներ՝ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Ի դեպ,…

Նատալյա Ռոտենբերգը՝ ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահ

Փետրվարի 4, 2022
Սպորտային լուրեր

Նախկին մարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում: Համապատասխան հավաստագիրը Ռոտենբերգին են հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:

Կարեն Գիլոյանը նշել է՝ հայկական սպորտի և դրա զարգացման համար սա շատ կարևոր իրադարձություն է. «Մարմնամարզության ֆեդերացիայի…

Կարեն Գիլոյանն այցելել է Գորիսի մանկապատանեկան մարզադպրոց

Փետրվարի 4, 2022
Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը և այլ ներկայացուցիչներ երեկ՝ փետրվարի 3-ին, այցելել են Գորիսի մանկապատանեկան մարզադպրոց՝ գույքով զինելու մարզադպրոցի՝ վերջերս բացված ձյուդոյի խմբակը:

Ֆեդերացիայի ներկայացուցիչները Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցին ձյուդոյի տատամիներ և կիմոնոներ են տրամադրել, որոնք ձեռք…

Ծանրամարտ. Հայաստանի առաջնությունում պայքարը սկսել են տղամարդիկ

Փետրվարի 2, 2022
Սպորտային լուրեր

Երևանում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որի շրջանակում այսօր՝ փետրվարի 2-ին, պայքարի են դուրս եկել տղամարդիկ՝ խաղարկելով մեդալներ 55 և 61 կգ քաշային կարգերում:

55 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Մացիկ Հակոբյանը՝ երկամարտի 193 կգ արդյունքով: Պոկում վարժությունում նա ցույց է տվել 80, իսկ հրումում՝ 113 կգ…

Պեկինում մեկնարկել է ձմեռային oլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը

Փետրվարի 2, 2022
Սպորտային լուրեր

Պեկինում մեկնարկել է ձմեռային oլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը, որի ընթացքում ավելի քան հազար ջահակիրներ կրակը կտանեն Չինաստանի մայրաքաղաքի ամենահայտնի պատմամշակութային համալիրների, այդ թվում` Չինական մեծ պարսպի տարածքով:

Փոխանցումավազքի մեկնարկը տրվել է Պեկինի հյուսիսում տեղակայված Օլիմպիական այգուց: Կորոնավիրուսի համավարակի պատճառով փոխանցումավազքի երթուղին և տևողությունը զգալիորեն կրճատվել են: Կրակի փոխանցումավազքը կտևի երեք…

Ընթանում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը. կանանց պայքարում հայտնի են չեմպիոնները

Փետրվարի 1, 2022
Սպորտային լուրեր

Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոններին որոշել են կանայք:

6 տարվա դադարից հետո մեծ սպորտ է վերադարձել Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ու 87 կգ քաշային կարգում նվաճել Հայաստանի չեմպիոնությունը: Խուրշուդյանը երկամարտի 216 կգ արդյունքով (99+117) է նվաճել Հայաստանի…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: