ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Արթուր Ալեքսանյանը կարիերայի երկրորդ օլիմպիական արծաթն է նվաճել

Օգոստոսի 8, 2024
Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կարիերայում երկրորդ անգամ դարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի…

ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում և 73 այլ բնակավայրում կնշվի Երիտասարդության միջազգային օրը

Օգոստոսի 8, 2024
Լուրեր կազմակերպություններից

 Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այս կապակցությամբ ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում և հանրապետության մի շարք համայնքներում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ:

Դրանք նախատեսվում են հանրապետության բոլոր մարզերում՝ 73 բնակավայրերում և Երևան քաղաքում (ծրագրերը կցվում են):

Մինչ միջոցառումների ցանկը կազմվել և հաստատել է՝ հաշվի առնելով երիտասարդների շրջանում անցկացված հարցման…

Մալխաս Ամոյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Օգոստոսի 8, 2024
Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում:

Վճռորոշ գոտեմարտում Ամոյանն ուժերն է չափել Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշի՝ Արամ Վարդանյանի հետ, և 6:5 հաշվով փայլուն հաղթանակի հասել մրցակցի նկատմամբ:

Հիշեցնենք՝ Ամոյանը ՕԽ քառորդ եզրափակչում 3:0 հաշվով առավելության…

Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված մրցույթի արդյունքում կֆինանսավորվի 31 գիտական նախագիծ

Օգոստոսի 7, 2024
Լուրեր կազմակերպություններից

Հայտնի է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը:

Այն հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թ. օգոստոսի 02-ի N 1394-Ա/2 հրամանով:

Մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 31 եռամյա նախագիծ՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներում:

Թեմաների ֆինանսավորման մեկնարկն ակնկալվում է 2024 թ. օգոստոսից:

Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ կպայքարի ՕԽ եզրափակչում

Օգոստոսի 7, 2024
Սպորտային լուրեր

Դեպի Օլիմպիական կրկնակի չեմպիոնություն. ՕԽ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի համար:

Փարիզ-2024-ի կիսաեզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է կուբացի Գաբրիել Ռուսիլոյի հետ և 5:3 հաշվով փայլուն հաղթանակ տարել մրցակցի…

«Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով բացօթյա ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբեր

Օգոստոսի 7, 2024
Մշակութային լուրեր

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի այգում բացվել է «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով բացօթյա ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը նվիրված է Եվրոպայի խորհրդի հիմնադրման 75-ամյակին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ արտաքին գործերի նախարարությունների, Եվրոպայի խորհրդի ու Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի համագործակցությամբ իրականացրած ծրագրին մասնակցել են 10-14 տարեկան երեխաներ: Նրանք գույների…

Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը մոտենում են օլիմպիական մեդալներին. հայ ըմբիշները կիսաեզրափակչում են

Օգոստոսի 6, 2024
Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը դուրս են եկել Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ և այսօր երեկոյան կպայքարեն եզրափակչի ուղեգրերի համար:

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանն ՕԽ քառորդ եզրափակչում 3:0 հաշվով առավելության է հասել Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն, Իրանի…

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 10-րդ նիստը

Օգոստոսի 6, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 10-րդ նիստում քննարկվել են ՀՀ Արարատի, Շիրակի, Սյունիքի մարզերում և Երևան քաղաքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր:

Օրակարգում ընդգրկված հարցերից ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Բեխի անապատ» համալիրի եկեղեցու հարավային և արևելյան պատերի մասնակի ամրակայման նախագիծն…

«Հպարտ եմ արծաթե մեդալը նվաճելու առիթով». Արթուր Դավթյանը Փարիզում գործող «Հայաստանի օլիմպիական տանը» հանդիպել է երկրպագուների հետ

Օգոստոսի 6, 2024
Սպորտային լուրեր

Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը (օղակներ, 6-րդ հորիզոնական) հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Հայաստանի օլիմպիական տանը», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, Եվրոպայի չեմպիոն,…

Սփյուռքում կրթության կազմակերպումը՝ համահունչ Հայաստանի կրթական բովանդակությանը. մեկնարկել է համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովը

Օգոստոսի 5, 2024
Սփյուռքի լրատու Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է Համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովը, որին մասնակցում են 15 երկրի շուրջ 100 պատվիրակներ:

Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, ՀՀ ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարությունների, բուհերի ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ…

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան