ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառում «Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը» թեմայով

Փետրվարի 15, 2024
Սփյուռքի լրատու

Փետրվարի 8-ին Սպահանի Նոր Ջուղայի  «Արմեն» կրթահամալիրում  նշվեց Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը:

451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանի Առաքելական Եկեղեցու  մեծագույն սրբերից են:  Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ Եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: 

 Ցերեկույթը կազմակերպել էր հայոց լեզվի, գրականության ու պատմության ուսուցչուհի Սկարլետ Հայրապետյանը՝ 6-րդ դասարանի մասնակցությամբ:

Նախ բացման խոսք ասեց դպրոցի տնօրեն Գեղարդ Մանսուրյանը՝ ողջունելով ուսուցիչներին, աշակերտներին և հյուրերին: Սկզբում առաջինից հինգերորդ դասարանի աշակերտներին տրվեցին հարցեր՝ կապված ճակատամարտի հետ, որոնց  ակտիվորեն պատասխանում էին երեխաները:  

    Դրան հաջորդեց  Վարդանանց և պարսից զորքի ճակատամարտը ներկայացնող բեմադրությունը: Թատերաբեմում  6-րդ  դասարանի աշակերտներն էին: Երեխաները  ներկայացնում էին  Վարդան զորավարի զորքը, Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ և պարսից զորքը ՝  Հազկերտ  թագավորի մասնակցությամբ:  Բեմում էին նաև Մամիկոնյան տոհմի տիկնայք: Նրանք մեծ ոգևորությամբ կատարում էին իրենց ստանձնած դերերը՝  ներկայացնելով հատվածներ բուն ճակատամարտից:

Ներկայացմանը հաջորդեց հայրենասիրական երգերի կատարումը:

Յուրաքանչյուր դասարան պատրաստել էր գեղարվեստական մի համար՝ երգի կամ բանաստեղծության տեսքով, որը հերթականությամբ կատարեցին մեծ ոգևորությամբ:

 Բարձր գնահատանքի են արժանի մեր ուսուցիչները, որոնք ջանք չեն խնայում երեխաների մեջ սերմանելու սերը  դեպի հայրենիք, հայկական մշակույթ ու հայոց պատմություն : Միշտ խոսվում է հայրենասիրության ու հայրենիքի, հայոց լեզվի պահպանության և սերունդներին փոխանցելու կարևորության մասին:

Այս հրաշալի ու  բազմաբովանդակ օրվա  համար  շնորհակալություն ենք հայտնում, դպրոցի տնօրինությանը,  6-րդ դասարանի հայոց լեզվի, գրականության ու պատմության ուսուցչուհի Սկարլետ Հայրապետյանին, դպրոցի ուսուցիչներին, աշխատակազմին, ծնողական խորհրդին և բոլոր այն անձանց, ովքեր մասնակցություն են ցուցաբերել միջոցառման կազմակերպան գործում:

  • Հաղորդակցությունը որպես հարաբերությունների կառուցման ձև

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Կրթական միջավայրում հաղորդակցությունը պարզապես տեղեկատվության փոխանցում չէ․ այն հարաբերությունների ստեղծման, վստահության ձևավորման և համագործակցության ամրապնդման հիմնական գործոններից է: Ուսուցիչ–աշակերտ, ուսուցիչ–ծնող և գործընկերային հաղորդակցությունը մեծապես ազդում է կրթության որակի և դասարանի…

  • ՈՒՀՁ դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    https://docs.google.com/document/d/14GQpAwXvQKm6yGZqweSDtkGHQaO2YFwz/edit?usp=sharing&ouid=115980320825047043399&rtpof=true&sd=true Տվյալ դասապլանով իրականացված դասի արդյունքում արժանացել եմ <<Լավագույն ուսուցչի>> կոչմանը: Եթե հետաքրքրեց դասի կառուցվածքը, փուլերը և մեթոդները սիրով կպատասխանեմ:

  • Առաջին դասարանցիների ադապտացիան դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Լիլիթ 2020

    Առաջին դասարանցիների ադապտացիան (հարմարվումը) դպրոցական կյանքին թերևս ամենահուզական և բարդ փուլն է թե՛ երեխայի, թե՛ ծնողի, և թե՛ դասվարի համար: Սա միայն գիտելիք ստանալու սկիզբը չէ, այլ կենսակերպի կտրուկ փոփոխություն:…

  • Պատմական ծաղրանկարը որպես քննադատական մտածողության զարգացման միջոց պատմության դասերին

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    Պատմական ծաղրանկարի ստեղծումը արդյունավետ միջոց է պատմական համատեքստն ավելի խորը հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ զարգացնելու համար: Պատմական ծաղրանկարը պարզապես զվարճալի նկար չէ, այլ առաջնային աղբյուր, որն օգնում է աշակերտին.…

  • Ինչպե՞ս դարձնել պատմության դասը կենդանի լրատվություն

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    Գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մեթոդով, որն իմ դասարանում միշտ բացառիկ աշխուժություն է ստեղծում: Խոսքը «Պատմական լուրերի պաստառի» մասին է: Սա պարզապես թղթի վրա գրել չէ, այլ անցյալի ու ներկայի…