«Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված դպրոցներում առողջ ապրելակերպի դասավանդման պարտադիր խմբակների գործունեությանը, մասնավորապես՝ դասընթացների բովանդակությանը և ակնկալվող արդյունքներին:
Ասուլիսի բանախոսներն էին՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) գնահատման, մշակման և զարգացման բաժնի պետ, «Առողջ ապրելակերպ» աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը, Երևանի Մ. Հերացու պետական բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Նունե Վարդանյանը, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ, դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան։
Ինչ է առողջ ապրելակերպի խմբակը, ինչ դասընթացներ է այն ներառում
«Առողջ ապրելակերպ» աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Ալեքսանյանի խոսքով՝ դպրոցներում առողջ ապրելակերպ թեման դասավանդվում է 2007 թվականից 8-11-րդ դասարաններում՝ «Ֆիզկուլտուրա» առարկայի դասաժամի հաշվին՝ որպես պետական պարտադիր դասընթաց, և վերարտադրողական առողջությանը վերաբերող թեմաները գրեթե ամբողջությամբ ընդգրկված են նաև այսօրվա ծրագրում:
«Նոր չափորոշչի կազմման արդյունքում անհրաժեշտություն առաջացավ առողջ ապրելակերպի դասավանդումը սկսել 5-րդ դասարանում, որովհետև տարրական դպրոցում դրա վերաբերյալ թեմաներ կան «Ես և շրջակա աշխարհը» առարկայի շրջանակում, և որպեսզի անջրպետ չառաջանա մինչև 8-րդ դասարան, որոշվեց այն դասավանդել խմբակի ձևով: Եվ այնպես էր ստացվում, որ դեռահասության բարդ շրջանում ոչ մի վերջնարդյունք չէր իրականանում՝ միտված առողջ ապրելակերպին: Իսկ այդ տարիքում վարքագծային մի շարք խնդիրներ են առաջանում, որոնք ճիշտ ուղղորդման կարիք ունեն»,- ասել է բանախոսը:
Ովքեր են լինելու դասավանդողները
Ըստ Լուսինե Ալեքսանյանի՝ մշակվել է «Առողջ ապրելակերպ» դասավանդողների կարողունակությունների ցանկ, ըստ որի՝ ուսուցիչը պետք է դասն անցկացնի փոխադարձ հարգանքի միջավայրում, կարողանա անկեղծանալ և բաց լինել երեխաների համար՝ վստահություն ներշնչելով:
«Իհարկե, դժվար է վերահսկել՝ ունի՞ մանկավարժն այդ հատկությունները, թե՞ ոչ, բայց պարբերական մշտադիտարկումների արդյունքում պետք է հասկանանք՝ որտեղ բաց կա, ինչ խնդիրներ են արձանագրվում և գնանք լուծման ճանապարհով: Տարբեր փուլերով ընտրվել են 100 մենթորներ, որոնց թվում են նաև հոգեբաններ: Նրանք վերապատրաստվել են, և նրանց մեծ մասն արդեն պատրաստ է դասավանդումն իրականացնելու»,- ասել է Լուսինե Ալեքսանյանը:
«Առողջ ապրելակերպ» խմբակի բովանդակությունը
Թեմայի բովանդակությանն անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ, դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան:
«Ծրագիրը երկու տարի փորձարկվել է Տավուշի մարզում և դրական արձագանք ստացել թե՛ ուսուցիչների, թե՛ ծնողների շրջանում: Նույնիսկ դեպքեր ունենք, որ առաջնորդվելով թեմայով սահմանված վարժություններով՝ ծնողը ևս հրաժարվել է ծխախոտի օգտագործումից: Խմբակի համար դասագիրք չկա, միայն ուսուցչի ձեռնարկն է: Տավուշում փորձարկումից հետո ձեռնարկները վերանայվել են, և այսօր դրանք ներդրվել են ՀՀ բոլոր դպրոցներում»,- ասել է Մարինա Մելքումովան:
Ըստ բանախոսի՝ թեմաներն ուղղված են անձի զարգացմանը, անվտանգությանը, առաջին օգնությանը, վնասակար ազդեցություններից խուսափելու կարողություններին. «5-7-րդ դասարանում ներառված են թեմաներ առողջ սննդի, անվտանգության ինքնաճանաչման, հակածխախոտային պայքարի, առողջ փոխհարաբերությունների կառուցման, բուլինգի մասին: Կան նաև թեմաներ, որոնք վերաբերում են բռնությանը, վերարտադրողական առողջությանը, որոնք խիստ համապատասխանեցված են տվյալ դասարանի երեխայի տարիքային առանձնահատկություններին: Դասընթացի նպատակն է զինել երեխաներին գիտելիքով և պատրաստել կյանքին»:
Այս համատեքստում Երևանի Մ. Հերացու պետական բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Նունե Վարդանյանի գնահատմամբ՝ մեծ ձեռքբերում է այն փաստը, որ դպրոցում երեխաները կարողանում են խոսել հոգեկան առողջության թեմաների մասին: «Այսօր, ցավոք սրտի, չենք կարող վերահսկել, թե ինչ ինֆորմացիա են ստանում երեխաները համացանցի անսահմանափակ հնարավորություններից, և նրանց պաշտպանելու միակ միջոցը գրագետ տեղեկություն փոխանցելն է, ինչն էլ արվում է այս խմբակի միջոցով»,- ասել է հոգեբանը:
Բանախոսների նշմամբ՝ բոլոր ձեռնարկներում նախաբանը նույնն է. ներկայացված են թեմաները, ընդգրկունությունը, հիմնական գաղափարները, որոնց վրա հիմնված է ծրագիրը: Դա ներածական հատվածն է, որն ուղղված է ուսուցչին, իսկ երեխաներին տրամադրվում են իրենց համար նախատեսված բաշխման նյութերը, որոնք յուրաքանչյուր դասի համար առանձնացված են: Կարևորվել է նաև այն հանգամանքը, որ դասընթացը սկսելուց առաջ մանկավարժները ծնողական ժողով հրավիրեն, ներկայացնեն խմբակի բովանդակությունը, պարզաբանեն անելիքները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ , հետաքրքիր է և կարևոր ձեր կարծիքը Արդյո՞ք թվային նյութը միշտ բարձրացնում է դասի արդյունավետությունը: Ի՞նչ տարբերություն կա «դասը հետաքրքիր դարձնելու» և «դասը արդյունավետ դարձնելու» միջև: Որքա՞ն պետք…
Գործընկերների խնդրանքով այս անգամ քննարկենք ներառական կրթության թեման: Ներառական կրթության հիմքում ընկած է այն գաղափարը, որ ուսումնական գործընթացը պետք է հարմարվի երեխային, և ոչ թե հակառակը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…
Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…
Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…
Ողջույն հարգելի գործընկերներ: Բոլորս էլ գիտենք, որ այսօր ուսուցիչը միայն գիտելիք փոխանցող չէ, այլ ֆասիլիտատոր (ուղղորդող): Մեր դերը սովորողի համար նպաստավոր միջավայր ստեղծելն է: Ներկայացնում եմ ԽԻԿ (Խթանում, Իմաստի ընկալում,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց