ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տրվել է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և զարգացում Հարավային Կովկասում» նոր ծրագրի մեկնարկը

Ապրիլի 27, 2017
Պաշտոնական

Այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ազդարարվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և զարգացում Հարավային Կովկասում» նոր ծրագրի մեկնարկը: Ասուլիսին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՄՀԶ ՄԿՈՒ ՀԿ ծրագրի տնօրեն Կատյա Կամերերը, ՄՀԶ ՄԿՈՒ ՀԿ հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ՓՄՁ աջակցության և զարգացման վարչության պետի տեղակալ Գայանե Գևորգյանը:

Ասուլիսի ընթացքում բանախոսները հայտարարել են ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի նոր, եռամյա փուլի (01/04/2017-31/03/2020) մեկնարկը, ներկայացրել ծրագրի հիմնական նպատակները, ինչպես նաև համագործակցությունը գործընկեր նախարարությունների՝ ՀՀ կրթության և գիտության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների հետ:

ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը՝  երկար տարիների արդյունավետ համագործակցության համար: «Կրթության կարևորագույն ուղղություններից մեկը նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտն է, որտեղ  բավականին լուրջ ծրագրեր են իրականացվում: Վերոնշյալ ոլորտում խիստ կարևորվում են աշխատաշուկայի պահանջները, և այդ առումով պատահական չէ, որ քոլեջների կառավարման խորհուրդների մեծ մասում իր զգալի տեղն ունի մասնավոր սեկտորը, ուսումնական ծրագրերի կազմման գործընթացում անպայման հաշվի են առնվում դրա կարիքներն և պատկերացումները»,-նշել է Մանուկ Մկրտչյանը՝ այդ առումով կարևորելով նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը: «Միջին մասնագիտական կրթության ոլորտում մտադիր ենք փորձարարական կարգով ներմուծել երկակի (աշխատանքի վրա հիմնված ուսուցման) կրթական համակարգ, որը Հայաստանում դեռևս փորձարկված չէ: Ծրագրի էությունը կայանում է նրանում, որ միջին մասնագիտական կրթության ոլորտի մասնագետների պատրաստումն իրականացվի միաժամանակ թե՛ ուսումնական հաստատությունում, թե՛ որևէ արտադրությունում: Այսպիսով՝ ուսանողը հնարավորություն կունենա, օրինակ, շաբաթական 3 օր սովորել, իսկ մյուս երկու օրը՝ աշխատել: Եվ միջազգային կառույցների հետ համագործակցության արդյունքներից մեկն այն է, որ  վերոնշյալ համակարգի ներդրման նպատակով մի խումբ մասնագետներ վերապատրաստում են անցել Գերմանիայում՝  համապատասխան ծրագրի շրջանակում»,-ընդգծել է Մանուկ Մկրտչյանը:

ՄՀԶ ՄԿՈՒ ՀԿ հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն նշել է, որ ծրագրի նպատակն է մասնավոր սեկտորի ներառումը մասնագիտական կրթության ոլորտում, ինչպես նաև զբաղվածության խթանումը, հատկապես մարզերում: «ՄՀԶ ՄԿՈՒ ծրագիրը Հայաստանում աջակցելու է «կանաչ» և ընդգրկուն զարգացմանը հետևյալ ոլորտներում՝ զբոսաշրջություն, գինեգործություն և ճշգրիտ ճարտարագիտություն/ՏՏ: Մենք  նպատակ ունենք բարելավել մասնագիտական ուսուցումը և ամրապնդել հանրային-մասնավոր հատված համագործակցային մոդելը Հայաստանում: Մեր նշանաբանն է ՝ բիզնեսը հմտությունների համար և հմտություններ՝ բիզնեսի համար. մասնագիտական կրթություն և ուսուցում՝ ի նպաստ տնտեսական զարգացման»,- նշել է բանախոսը` ընդգծելով, որ  նախորդ ծրագիրն իրականացնելիս Գեղարքունիքի մարզում, օրինակ, 30 զբոսավարի են նախապատրաստել, ովքեր միջազգային հավաստագրեր են ստացել:

«Ուրախ ենք շարունակել արդյունավետ համագործակցությունը մեր հայաստանյան և տարածաշրջանային գործընկերների հետ մոտակա երեք տարում: Մեր նպատակն է աջակցել կայուն զարգացման նախապայմանների բարելավմանը ընտրված արժեշղթաներում՝ զբաղվածությունը խթանելու նպատակով»,-նշել է ԳՄՀԸ ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի տնօրեն Կատյա Կամերերը:

ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի խոսքով` նոր ծրագիրը նախորդների տրամաբանական շարունակությունն է, իսկ այս ծրագրի նորությունը դուալ կրթական համակարգի ներդրումն է` աշխատանքի վրա հիմնված ուսուցումը: «Անցած տարի մեր լավագույն մասնագետները GIZ-ի ջանքերով նախապատրաստվեցին Գերմանիայում, և արդեն 4-5 հաստատություններում որոշ մասնագիտությունների գծով կներդնենք դուալ համակարգը: Ծրագրի ամենակարևոր գործառույթը սոցիալական գործընկերության խթանմանն ուղղված գործունեությունն է` կրթություն-գործատու կապի ամրապնդումը: Տարիներ շարունակ մենք ասում ենք` գործատուն չի թեքվում դեպի կրթության ոլորտը, իսկ գործատուն էլ բողոքում է, թե համապատասխան կադրեր չեք պատրաստում, և մենք GIZ-ի հետ կփորձենք մեխանիզմներ մշակել, որպեսզի այդ կապն ամրապնդվի»,-ընդգծել է Ա. Աղբալյանը` հավելելով, որ կփորձեն աշխատաշուկայի պահանջները բավարարել` որակյալ մասնագետներ պատրաստելով:

Նշենք, որ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագիրը (ՄՀԶ ՄԿՈՒ), որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից` Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման (BMZ) նախարարության պատվիրակմամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Վեպից էկրան. Գրականության և կինոյի երկխոսությունը

    Թեմայի հեղինակ՝ @mar

    Հարգելի՛ գործընկերներ, սիրով ներկայացնում եմ իմ նախագծային աշխատանքը: Նախագծի նպատակն էր վերլուծել դասական ստեղծագործությունների էկրանավորումները՝ համեմատելով դրանք բնագրերի հետ: Ուսումնասիրվող նյութերը. Հովհաննես Թումանյան՝ «Գիքորը» (բնագիրը և ֆիլմը): Ակսել Բակունց «Միրհավը»,«Այս…

  • Հացը

    Թեմայի հեղինակ՝ Ani Papinyan 86

    Հարգելի՛ գործըկերներ, տեղադրում եմ սովորողների կողմից անչափ սիրված նախագծային աշխատանքը: Նախագծային աշխատանք Թեմա Հացը Նախագծի անվանում՝ Հացը Առարկա(ներ)՝ Գրականություն Ուսումնական տարի, կիսամյակ՝ 2024-2025 Դասարան՝ 7-րդ, 8-րդ

  • «Ինչպե՞ս խթանել ընթերցանությունը»

    Թեմայի հեղինակ՝ Ani Papinyan 86

    Հարգելի՛ գործընկերներ, հաշվի առնելով նախորդ գրառման արձագանքները, տեղադրում եմ ևս մեկ նախագծային աշխատանք: Դասարան-10-րդ Դարպասի միջնակարգ դպրոց Ուսումնականտարին, կիսամյակը 2025-2026, 1-ին կիսամյակ Ուսումնական նախագծիանվանումը «Ինչպե՞ս խթանել ընթերցանությունը»

  • Թեմայի ամփոփման իմ փորձից

    Թեմայի հեղինակ՝ @mar

    Հարգելի՛ գործընկերներ, սիրով կիսվում եմ իմ փորձով, թե ինչպես եմ ամփոփում թեմաները ավագ դպրոցում՝ օգտագործելով ժամանակակից մեթոդներ և տեսողական գործիքներ: Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակի օրինակով ցանկանում եմ ցույց տալ, թե…

  • ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՈՒՄ և ՏՎՅԱԼԱՀԵՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Մարինե Օհանյան

    Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրախ եմ միանալ այս կրթական համայնքին: Այսօր ուզում եմ ներկայացնել արհեստական բանականության տվյալների հենքի վրա անհատականացված ուսուցման կազմակերպման մասին: Այսօր արդեն դժվար է պատկերացնել ժամանակակից դպրոցն…