ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծրագիր՝ միտված առցանց միջավայրում երեխաների պաշտպանությանը

Փետրվարի 7, 2024
Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երեխաների դիմակայունության ամրապնդում և պաշտպանություն կազմակերպված կիբերհանցավորությունից և առցանց վնասներից» ծրագիրը:

Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, պաշտոնատար այլ անձինք:

Ծրագիրն իրականացվելու է իրավասու պետական մարմինների և քաղաքացիական հասարակության շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ առցանց միջավայրում երեխաների դիմակայունությունն ամրապնդելու և երեխաներին առցանց հանցագործություններից պաշտպանելու նպատակով:

Զարա Ասլանյանը ողջունել է ներկաներին և կարևորել ծրագիրը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում ամեն օր նոր հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտության տեսանկյունից. «Այս ծրագիրը հնարավորություն է տալու համայնքի երիտասարդներին ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ձևաչափերով իրազեկվել և զինվել գիտելիքով՝ ցուցաբերելու անվտանգ վարքագիծ և կանխարգելելու հնարավոր բացասական դեպքերը»: Զարա Ասլանյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ևս հանձնառու է երիտասարդների կարողությունների, հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը. ամենամյա միջոցառումներից է «Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբերգրագիտությանը» ծրագիրը, որի միջոցով երիտասարդները հնարավորություն ունեն ձեռք բերելու առցանց հարթակներում անվտանգության պահպանման վերաբերյալ հիմնարար գիտելիք:

Ըստ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի՝ վերջին երկու տարվա հետազոտության տվյալներով ամբողջ աշխարհում 15-25 տարեկան երեխաների 70 տոկոսն ակտիվորեն օգտագործում է համացանցը. «Սա նշանակում է, որ մենք կարիք ունենք վերանայելու առցանց տիրույթում երեխաների անվտանգությունն ապահովող մեր մոտեցումները: Այսօր երեխաների 33 տոկոսը օրական 4 ժամից ավելի անցկացնում է համացանցում: Ծնողների 64 տոկոսը խնդրում է երեխաներին՝ օգնել կողմնորոշվելու թվային տիրույթում, և 2 տոկոսն է միայն, որ կարող է ուղղորդել երեխաներին և վստահ է զգում իրեն համացանցում: Հասկանում ենք, որ կարիք կա նպաստելու երեխաների, ծնողների, ուսուցիչների կարողությունների աճին, որպեսզի կարողանանք օգնել երեխաներին մի կողմից օգտվել համացանցի հնարավորություններից, մյուս կողմից՝ օգնել անել դա ապահով եղանակով»:

Քրիստինե Վայգանդի խոսքով՝ այս ծրագրի շրջանակում համագործակցելով ՀՀ կառավարության հետ՝ օրենսդրության և քաղաքականության դաշտում կմշակվեն այն լուծումները, որոնք թույլ կտան իսկապես ավելի լավ պաշտպանություն ունենալ առցանց տիրույթում գտնվող երեխաների համար:

Ծրագիրն իրականացվում է Մեծ Բրիտանիայի հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Միջոցառմանը ներկայացվել են թվային միջավայրում երեխաների պաշտպանության վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մոտեցումները և «Թվային միջավայրի հետ կապված ռիսկերը և հնարավորությունները Հայաստանի երեխաների համար» հետազոտության արդյունքները: Ներկայացվել է նաև CoMedia նախագիծը, որը մեդիագրագիտության հավելված է (սեղանի խաղ դեռահասների համար): Այն հեղինակել են մի խումբ երիտասարդներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Շախմատի դասավանդման նոր չափորոշչային պահանջները

    Թեմայի հեղինակ՝ Արմինե Միսակյան

    Շախմատի դասավանդման նոր չափորոշչային պահանջները ենթադրում են անցում զուտ տեղեկատվական ուսուցումից (քայլերի անգիր անում) դեպի կարողունակահենք կրթություն: Ստորև ներկայացված են այն հիմնական մեթոդներն ու հնարները, որոնք ապահովում են ակադեմիական գիտելիքի…

  • Միջառարկայական կապեր

    Թեմայի հեղինակ՝ Tamara78

    Միջառարկայական կապերը դպրոցում Ժամանակակից կրթական համակարգում կարևոր տեղ է զբաղեցնում միջառարկայական կապերի ապահովումը: Այն ենթադրում է տարբեր առարկաների միջև բովանդակային և մեթոդական փոխկապակցվածություն, որի շնորհիվ աշակերտները գիտելիքը ընկալում են ոչ…

  • Ինտեգրված դասերի ուսուցումը <<Աշխարհացույց>> կրթական հարթակի կիրառմամբ

    Թեմայի հեղինակ՝ Վարդիթեր

    Բարև ձեզ, հարգելի գործընկերներ․ Ինչպես գիտենք, սմարթ-էկրանը ՏՀՏ գործիքակազմի կիրառման լավագույն գործիքն է, որի շնորհիվ մենք կարողանում ենք դասերը դարձնել ինտերակտիվ, հետաքրքիր ու հեեշտ: Այն հիմնված է Էլեկտրոնային հարթակների և…

  • Աշխարհացույց կրթական հարթակը՝ որպես նախագծային աշխատանքի հետազոտական հարթակ

    Թեմայի հեղինակ՝ Վարդիթեր

    Հարգելի գործընկերներ, Մեր մանկավարժական գործունեության ընթացքում մենք օգտվել ենք բազմաթիվ աղբյուրներից․ գրքեր, թերթեր, ամսագրեր, հոդվածներ և այլն: Սակայն այսօր, ի լրումն այդ աղբյուրների, ունենք նաև «Աշխարհացույց» կրթական հարթակ, որի հայտնվելը…

  • Նկարիչ ծնվում են,թե դառնում

    Թեմայի հեղինակ՝ ՏաթԳրիգ

    Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն աշխարհին հայտնի է իր հեղափոխական ու յուրօրինակ ինքնանկարներով:նրա երազանքն էր դառնալ բժիշկ,բայց... 18 տարեկան հասակում Ֆրիդան ավտովթարի է ենթարկվում: Ֆրիդան ու իր ընկերը ավտոբուսով տուն էին…