Ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը մշակել է ուսուցչի տարակարգ ստանալու համար փաստաթղթեր ներկայացնելու ձևաչափ։
Անհրաժեշտ է, որպեսզի ուսուցիչները ՀՀ ԿԳՄՍ նախարարություն փաթեթները ներկայացնելիս առաջնորդվեն ներքոնշյալ ձևաչափով.
Ուսուցիչը տարակարգի շնորհման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով։
Ուսուցիչը դիմումը լրացնելիս նշում է դպրոցի տվյալները, ինչ առարկա է դասավանդում և որ տարակարգի համար է դիմում: Դիմումի վերջում գրում է «Կից ներկայացնում եմ ուղարկվող փաստաթղթերի և նյութերի ցանկը» նախադասությունը և դրանից հետո թվարկում ներկայացվող փաստաթղթերի անվանումները:
Ուսուցիչը դիմումում նշում է իր անձնական տվյալները՝ հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:
Տեքստային նյութերը ներկայացվում են .doc կամ .docx կամ .pdf ձևաչափով։
Նկարները ներկայացվում են jpeg կամ png ձևաչափով։
Տեսագրությունները ներկայացվում են MP4 ձևաչափով։
Ուսուցիչը ներկայացվող բոլոր փաստաթղթերը հավաքում է էլեկտրոնային թղթապանակներում։ Յուրաքանչյուր թղթապանակ կրում է կարգի տվյալ կետի անվանումը։ Այդ թղթապանակում տեղադրվում են այդ կետով պահանջվող համապատասխան նյութերը: Այլ անվանումներով թղթապանակները չեն դիտարկվելու։
Դիմումի ամսաթվից հետո ուղարկված կամ տեղադրված փաստաթղթերը և թղթապանակները չեն ընդունվելու։
Դպրոցի տնօրենը ստուգում է ուսուցչի կազմած նյութերի փաթեթը, համոզվում է, որ այն կազմված է պատշաճ ձևով և նրա երաշխավորությամբ փաթեթը ուսուցչի կողմից ներկայացվում է ԿԳՄՍՆ։ Տնօրենի այս պարտականությունը նկարագրված է ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության 48-րդ կետի 15-րդ ենթակետում:
Ներկայացված ձևաչափին չհամապատասխանող փաթեթները չեն դիտարկվելու և վերադարձվելու են։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ես՝ որպես կենսաբան, հաճախ եմ լսում աշակերտներից. «Ինչիս է պետք բջջի կառուցվածքը կամ ֆոտոսինթեզի բանաձևը»: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք «խոհանոցային…
«Ինչո՞ւ ենք սովորում քերականություն, եթե գործնականում երբեք չենք օգտագործում այն»: Աշակերտներիս տարիներ առաջ հնչեցրած այս հարցն ինձ ստիպեց շատ բան փոխել անգլերենի ավանդական դասապրոցեսում: Այդ ժամանակ ես կարծում էի, որ…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ժամանակակից կրթական միջավայրը բնութագրվում է տեղեկատվական հոսքերի մեծ ծավալով և թվային գործիքների ակտիվ կիրառմամբ: Այս պայմաններում պատմության դասավանդման հիմնական մարտահրավերներից են՝ ․ քննադատական մտածողության զարգացումը ․ մեդիագրագիտության ձևավորումը ․ փաստի…
Հարգելի գործընկերներ, ողջույն: Այսօր մեր դպրոցական իրականությունն այնպիսին է, որ գրեթե յուրաքանչյուր դասարանում մենք ունենք Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) աշակերտներ: Եվ եթե ուսումնական ծրագրերը (ԱՈՒՊ-ները) մենք սովորել ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց