ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ստորագրվել է համագործակցության հուշագիր նախարարության և Հայաստանում Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտների ակումբի միջև:
Հուշագրի նպատակն է նպաստել Հայաստանի գիտակրթական և գիտահետազոտական ներուժի հզորացմանը, կրթության և գիտության ոլորտում Հայաստան – Սանկտ-Պետերբուրգ կապի խթանմանը, աջակցել Սանկտ-Պետերբուրգում ուսումնառության ընթացքում ի հայտ եկած խնդիրների լուծմանը:
Նախարարությունը պատրաստակամություն է հայտնում ակումբին տրամադրել կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի գիտության ձեռքբերումների մասին ռուսերենով և անգլերենով լույս տեսնող գիտական գրականություն և ժողովածուներ, ընդհանուր տեղեկություններ գիտաժողովների, հանդիպումների, սեմինարների, ինչպես նաև կրթական և գիտական ոլորտների դրամաշնորհների վերաբերյալ:
Նախատեսվում է նաև կրթության և գիտության ոլորտի բարեփոխումների գործընթացում ակումբի անդամների ներգրավում, աջակցություն կրթագիտական ոլորտների դրամաշնորհների, ատենախոսությունների թեմաների հաստատման գործընթացին՝ ելնելով Հայաստանի համար դրանց անհրաժեշտությունից ու կարևորությունից:
Հայաստանում Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտների ակումբը պարտավորվում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես իրականացնելով կրթության որակի բարձրացմանը միտված Սանկտ-Պետերբուրգի ԲՈՒՀ-երի փորձի ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում: Նախատեսվում է նաև աջակցություն Սանկտ-Պետերբուրգում հայոց լեզվի պահպանմանը և հայագիտության զարգացմանը: Ակումբը պատրաստակամ է այդ նպատակով ՝ Արևելյան ձեռագրերի ինստիտուտի հայերեն ձեռագրերի արխիվային ուսումնասիրություն և հրատարակում իրականացնել:
Կողմերը պարտավորվում են նաև աջակցություն ցուցաբերել գիտակրթական գործունեությանն առնչվող այլ հարցերում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
Նախագծային ուսուցում նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի: