ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս «Մաթեմատիկա» առարկայից

Ապրիլի 26, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 14-ին Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան հ.4 հիմնական դպրոցի 3Գ դասարանում անցկացվեց բաց դաս «Մաթեմատիկա» առարկայից: Դասը վարում էր դասվար Վ. Խումարյանը: Դասի թեման էր «Ժամանակի չափման միավորներ և կապը դրանց միջև»: Դասը կառուցված էր նախագծման մեթոդով: Ուսուցչուհին իր սաների հետ նախապես հետազոտական ծավալուն աշխատանք էր կատարել՝ հավաքելով հետաքրքրաշարժ տեղեկություններ ժամանակի չափման միավորների մասին: Ուսուցչուհին նախապես պլանավորած աշխատանքը ներկայացրեց ծաղկաթերթերի վրա: Դասը նախագծված էր 8 փուլով: Յուրաքանչյուր փուլի ավարտին դասալսում կատարողները նշումեր էին կատարում իրենց աղյուսակում: Դասը հագեցած էր դիդակտիկ պարագաներով: Աշակերտներն ակտիվ էին, արագ և ճիշտ էին արձագանքում ուսուցչի հարցադրումներին: Աշակերտները գնահատվեցին նախապես կազմած ռուբրիկով: