Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում ստեղծվում է «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն»:
Գիտաուսումնական կենտրոնը համալրված է լինելու ժամանակակից օպտիկական և օպտոէլեկտրոնային սարքերի միկրոմշակման, դրանց միջոցով կենսաօպտիկայի, տեղեկատվության մշակման ու հեռահաղորդակցության ոլորտներում բարձր տեխնոլոգիական միկրոհամակարգերի պատրաստման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով։ Գիտակրթական կենտրոնում նորագույն սարքավորումների միջոցով մշակվելու են միջազգային չափորոշիչներին համապատասխան օպտիկական միկրոհամակարգեր, որոնց հիման վրա կատարվելու են նոր հետազոտություններ, որոնք նպաստելու են կրթության ու հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը:
Կենտրոնն իր գործունեությամբ խթանելու է նաև միջգիտակարգային համագործակցությունը, ինչպես նաև պատրաստելու է բարձր տեխնոլոգիաների ոլորտի արհեստավարժ մասնագետներ:
Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ծրագրի մշտադիտարկման նպատակով բուհ են այցելել ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Նրանք եղել են բուհի կողմից կենտրոնի համար նախատեսված տարածքում, որտեղ տեղադրված էր ծրագրով ձեռք բերված լաբորատոր գերժամանակակից սարքավորումների մի մասը:
Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի կառավարման անձնակազմի հետ քննարկել են ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը նշել է, որ ընթացքում են նոր՝ «Օպտիկա և ֆոտոնիկա» մագիստրոսական ծրագրի մշակման աշխատանքները, մասնավորապես՝ համապատասխան ամբիոնները ներկայացրել են անհրաժեշտ առարկայացանկերը: Դրամաշնորհային ծրագրի համակարգողը նաև ծանոթացրել է կոնսորցիումի գործընկերոջ հետ համագործակցության ընթացքին՝ նշելով, որ ծրագրի շրջանակում համգործակցում են Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հետ: Նշվել է, որ միջգիտակարգային հետազոտական ուղղություններով կստեղծվի սերտ համագործակցություն կենսաբանության, քիմիայի, դեղագիտության և այլ ոլորտների մասնագետների և ուսանողների հետ, իսկ հետագայում կենտրոնի մասնագետները կհամագործակցեն օտարերկրյա համալսարաններում աշխատող գործընկերների հետ՝ ձևավորելով գիտակրթական նոր կապեր կրթության, գիտության ու արդյունաբերության ոլորտներում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց