ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է «BOOMERANG MEDIA.AM» ֆիլմարտադրող ընկերության ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել ազգությամբ հնդիկ հոլիվուդյան հայտնի կինոռեժիսոր Թարսեմ Սինխը, կանադահայ վաստակաշատ օպերատոր Նորայր Կասպերը, «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով․ Սերգեյ Փարաջանովից մեր օրեր» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ռեժիսոր Զառա Ջյանը, ֆիլմի պրոդյուսեր Անի Որսկանյանն ու խմբի այլ անդամներ:
Հանդիպման առանցքում անվանի կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով․ Սերգեյ Փարաջանովից մեր օրեր» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ստեղծագործական խմբի հետ ծանոթությունն էր, որի ընթացքում քննարկվել են նաև համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրերին և գոհունակություն հայտնել անվանի կինոգործիչ Թարսեմ Սինխի Հայաստան այցելության, մեր երկրի նկատմամբ հետաքրքրության և ճանաչողության բարձրացման համար: Նախարարի տեղակալը կարևորել է «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով․ Սերգեյ Փարաջանովից մեր օրեր» լիամետրաժ վավերագրական ֆիլմում նրա նկարահանվելու փաստը և հավելել է, որ ֆիլմի ռեժիսոր Զառա Ջյանը բոլոր հնարավորություններն օգտագործել է՝ ապահովելու Թարսեմ Սինխի մասնակցությունը ֆիլմում:
Անդրադառնալով երկու մշակույթների ընդհանրություններին և տարբերություններին՝ նախարարի տեղակալը նշել է, որ համատեղ գործակցությամբ հնարավոր է աշխարհին պատմել և ներկայացնել այն առանձնահատկությունները, որոնք հատուկ են երկու երկրների մշակույթներին. «Ուրախալի փաստ է, որ նկարահանվելու եք այս ֆիլմում, սակայն մեր հնարավոր համագործակցությունը վստահաբար կարող է արդյունավետ լինել նաև կինոարտադրության ոլորտի այլ նախագծերում: Անչափ կարևորում եմ նաև մեր համատեղ գործակցությունը տարբեր հարթակներում՝ կինոշուկաների, կինոփառատոների շրջանակներում»:
Թարսեմ Սինխը պատրաստակամություն է հայտնել առավել ընդլայնելու համագործակցության շրջանակը և հավելել է, որ իր նոր կինոնախագծով պատրաստվում է այս տարի մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Նրա տեղեկացմամբ՝ մինչ կինոփառատոնը նախատեսում է մեկ անգամ ևս այցելել Հայաստան, շրջել տարբեր վայրերով, ընտրել համապատասխան տարածքներ և միջավայրեր՝ նոր կինոնախագծերի իրականացման համար:
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը համատեղ նոր ծրագրերի մշակման և փոխհամագործակցության խորացման ուղղությամբ:
Նշենք, որ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին նվիրված, «Բումերանգ Մեդիա․ԱՄ» ընկերությունը «ԱՎԱ Ֆիլմս» ընկերության հետ, նախաձեռնել է «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով․ Սերգեյ Փարաջանովից մեր օրեր» լիամետրաժ վավերագրական ֆիլմը։ Այն պատմում է Սերգեյ Փարաջանովի կյանքի, աշխատանքի, հաղթանակի և ողբերգության մասին: Ֆիլմի հեղինակը և ռեժիսորն է Զառա Ջյանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան