ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Սպորտլանդիա» մարզական միջոցառում

Ապրիլի 26, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 7-ին Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցի մարդաշատ մարզադահլիճի պատերի ներքո ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լ. Սողոմոնյանն անցկացրեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառում, որի մասնակից թիմերն էին ` IIIա և IIIբ դասարանների «Արևներ» և«Արծիվներ»-ը: Օլիմպիական տրամադրող երգի ներքո մասնակից թիմերը ներկայացրեցին իրենց նշանաբանները և շարային քայլքով շարժվեցին իրենց համապատասխան տեղերը : Մասնակից թիմերին ոգևորելու էին եկել դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները : Տոնական տրամադրությունը հաղորդվել էր բոլոր ներկաներին:

Հաղորդավարի կողմից մեկնարկվեց միջոցառման սկիզբը և նպատակը, ու գեղեցիկ պարային համարով տեղի ունեցավ միջոցառման բացումը:

Մարզական միջոցառման խաղ-մրցույթը բաղկացած 5 մարզական վարժությունների տեսակներից, դրոշով փոխանցումավազք, կարտոֆիլի տնկում, վազք պարկերի և ձգումներ մարզանստարանի օգնությամբ ու պարանի ձգում: Փոքրիկ մարմիններում կար ուժեղ ոգի, որը արտահայտվում էր մրցակից թիմերի առողջ պայքարով:

Մարզական միջոցառման ավարտից հետո իր եզրափակիչ ելույթով ներկայացավ տնօրեն Է. Մուրադյանը ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լ.Սողոմոնյանին` նման գեղեցիկ, բարձրակարգ և ցուցադրական միջոցառում անցկացնելու համար, շնորհավորեց երկու թիմերին և հորդորեց որ կարևորը հաղթանակը չէ, այլ ընկերակից թիմերի համերաշխությունն ու հանդուրժողականությունը :