Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կստեղծվի «ՍՄԱՐԹԼԱԲ» կենտրոն, որն իրականացվում է «Ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծման և կառավարման խելացի լուծումների ապահովումը և կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացումը՝ լաբորատոր փորձասարքերի համալրմամբ» ծրագրի շրջանակում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են բուհ, որի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2023 թվականի հունիսին, և իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում:
ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսվում է առկա լաբորատոր բազայի համալրում միջառարկայական կիրառություն ունեցող նորագույն փորձասարքերով, որը միտված է ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծման և կառավարման համապատասխան կրթական ծրագրերի դասավանդման-ուսումնառության կատարելագործմանը, գիտահետազոտական գործունեության զարգացմանը և առևտրայնացմանը, խելացի լուծումների կիրառմանը և բուհի ուսումնագիտական գործառույթների ընդլայնմանն ու կարողությունների հզորացմանը: Ծրագրի արդյունքում նախատեսվում է իրականացնել սարքերի ինտերնետ (IoT) լաբորատորիայի հիմնում, համակարգչային լսարանի հիմնում՝ անհրաժեշտ ծրագրային փաթեթների ապահովմամբ, շինությունների տեղեկատվական մոդելավորման մոտեցումների ներդրում համալսարանի կրթական ծրագրերում, ուսումնամեթոդական նյութերի մշակում և տպագրում և այլն:
Այցի ընթացքում ԿԳՄՍՆ-ի, ԿԾԿ ԾԻԳ-ի և բուհի ներկայացուցիչները քննարկել են դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը:
Մշտադիտարկման աշխատանքային խմբի անդամները եղել են բուհում առանձնացված ‹‹ՍՄԱՐԹԼԱԲ» լաբորատորիայի տարածքում։ Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի հավաստմամբ՝ իրականացվում են համակարգչային տեխնիկայի և լաբորատոր սարքավորումների ձեռբերման գործընթացները, մեկնարկել են մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման աշխատանքները:
«Կիրառելով BIM տեխնոլոգիաները՝ կստեղծվեն խելացի տվյալներ, որոնք կարող են օգտագործվել շենքի կամ ենթակառուցվածքների նախագծման, շինարարության և շահագործման ողջ ցիկլի ընթացքում, որը սկսվում է խելացի 3D մոդելի ստեղծումից և ապահովում է փաստաթղթերի կառավարում, համակարգում և մոդելավորում նախագծի ողջ ընթացքում: Այս մոտեցումը թույլ կտա Հայաստանի Հանրապետության կարիքների համար իրականացնել նոր գիտահետազոտական մշակումներ»,- նշել է ծրագրի համակարգողը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…
Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…
Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…
Բարև ձեզ հարգելի' գործընկերներ,մասնավորապես, շատ սիրելի դասվարներ:Անչափ հաճելի է շփվել ու փորձով փոխանակվել բոլորիդ հետ: Կածում եմ բոլորս էլ պարզ գիտակցում ենք,որ տարրական կրթությունը երեխայի կրթական ուղու ամենակարևոր ու զգայուն…
Այսօր անգլերենն ավելին է, քան պարզապես քերականական կանոններն ու քննական միավորները: Այն համաշխարհային հաղորդակցության բանալին է, մշակութային դուռ և նոր հնարավորությունների սկիզբ: Շատ սովորողներ կենտրոնանում են վարժություններ կատարելու կամ բարձր…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց